> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԽՈՐԵՆԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԽՈՐԵՆԻ ՀԱՐՑԻՆ

Հարց Xoren-ից

Barev Nikol jan. Harcs kayanum e nranum, vor chmasnakcelov hanrahavaqnerin (chmanramasnelov patcharner@), bayc ir shrjapatum aktivutyun depi sharjum@, texekutyunner sharjman masin taracel@, du hamarum es +1 kargavichak?

Նիկոլի պատասխանը - Սիրելի Խորեն. Հայաստանը ունի խնդիր` ազատվել ավազակապետությունից, եւ Հայաստանում պայքար է ծավալված այդ խնդրի լուծման համար: Հիմա` 1+-ի իմաստը այն է, որ այս խնդրի լուծումը կարեւոր համարող ամեն քաղաքացի ինքն իրեն հարց տա. «Ինչո՞վ կարող եմ ես աջակցել Հայաստանի առաջ ծառացած այդ խնդրի լուծման արագացմանը»: Այսինքն` մեզնից յուրաքանչյուրը ինքն իրեն այս հարցը պիտի տա` պայմանով, որ հնարավոր պատասխանների մեջ չպիտի լինի «Ես ոչինչ անել չեմ կարող» տարբերակը: Ընդ որում, քաղաքացին այս հարցը ինքն իրեն պետք է տա անկախ քաղաքական իրավիճակից, անկախ քաղաքական լիդերների գործունեությունից, անկախ անգամ նրանից` տվյալ պահին ուրիշները պայքարում են, թե ոչ:

1+Մարտի 1-ին ունենք նշանակված հանրահավաք, եւ ուրեմն բոլորիս խնդիրը պետք է լինի` մեզնից կախված ամեն ինչ անել, որ այդ հանրահավաքը լինի բացառիկ բազմամարդ: Ի՞նչ կարող ենք անել այդ ուղղությամբ. մարդկանց հետ խոսել, զրուցել, բացատրել, տեղեկատվության բացը լրացնել, սկավառակներ, երգեր, տեքստեր տարածել, կարեւոր հոդվածները փոխանցել թերթ չկարդացողներին, մարդկանց հաղորդակից դարձնել մեր գաղափարներին, թռուցիկներ պատրաստել եւ տարածել: Նա, ով հանրահավաքի է մասնակցում եւ ընդամենը, չի կարող 1+-ի կարգավիճակ ունենալ, նա ով բազմաթիվ ուրիշ գործեր է անում, բայց հանրահավաքի չի մասնակցում, էլի չի կարող 1+-ի կարգավիճակ ունենալ: Սա չի վերաբերում, իհարկե, այն դեպքերին, երբ մարդը ինչ-ինչ պատճառներով չի կարողացել մեկ կամ երկու անգամ ներկայանալ հանրահավաքի: Բայց խնդրի ընդհանուր փիլիսոփայությունը սա է, «1+»-ը այն է, երբ յուրաքանչյուր անհատ, քաղաքացի բոլոր հարցերի լուծումը փնտրում եւ գտնում է իր անելիքների համատեքստում, իր անելիքը չի պայմանավորում ուրիշների պահվածքով եւ գիտակցում է, որ ապագան կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը ինքն է: Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դու ես, սիրելի Խորեն: Պայքար, պայքար մինչեւ վերջ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.