ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՕՏԱՐԱԿԱՆԻ ՀԱՐՑԻՆ
Պրն. Փաշինյան, իսկ ճիշտ է արդյոք, որ դուք կոչ եք արել “քար և փայտ” վերցնել ընդդեմ հայ զինվորի՞
Նիկոլի պատասխանը - Հարգելի Օտարական, ես ոչ թե ընդդեմ ինչ-որ մեկի եմ քար ու փայտ վերցնելու կոչ արել, այլ` ինքնապաշտպանության համար: Եւ ի դեպ, մեր շարժումը ինքնապաշտպանական պայքար է, որովհետեւ մի երկրում, որտեղ չեն գործում անհատի, քաղաքացու իրավունքների, սեփականության, արժանապատվության, առողջության ու կյանքի պաշտպանության ինստիտուտները, երբ երկրի ոստիկանությունը, դատարանները, ՏԻՄ մարմինները, ԱԺ-ն, կառավարությունը, նախագահական աշխատակազմը ոչ միայն քաղաքացիներին չեն պաշտպանում, այլ որդեգրել են նրան նվաստացնելու, իրավազուրկ եւ ունեզուրկ դարձնելու քաղաքականությունը, ինքնապաշտպանությունը դառնում է միակ հնարավոր տարբերակը: Ի դեպ, դուք ու՞մ եք հայ զինվոր անվանում. շենքերի տանիքներից ՀՀ անզեն քաղաքացիներին գնդակահարող դիպուկահարների՞ն, տասը հոգով մարդուն տաքսիից հանող ու քացու տակ տվող ստահակների՞ն, ուղիղ նշանառությամբ մարդկանց գանգը ցրիվ տված հանցագործների՞ն, թե՞ օլիգարխների` բանակում ու ոստիկանությունում ձեւակերպված սափրագլուխներին:














