ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ
Նամակ Վարուժան Բաբաջանյանից
Սիրելի Նիկոլ… Չէի կարող պատկերացնել, որ պայքարի բովում իմ և քո ընկերությունը կխորանա, այսքան կլրջանա և կհասունանա: Ամենուր քո լուսանկարների ալբոմներն եմ բազմացնում և փորձում եմ թաղել այն կարոտը, որ ինձ կրծում է հետմարտիմեկյան դեպքերից ի վեր: Հայաստանից դուրս ամեն մի քայլափոխի քեզ եմ փնտրել հայացքով, մտքիս մեջ կրկնել եմ ` քեզ գտնելու համար, սակայն հասկացել եմ, որ Նիկոլը ուժեղ է այնքան ժամանակ, ինչքան այստեղ ամուր են իր համախոհները: Իմացի, որ նոյեմբերյանցի Բաբաջանյան Վարուժը քո կողքին ա, էն հացը, որ Նոյեմբերյանում պիտի ուտեինք` քցած ա, ու դու քեզ ըտեղ լավ պահի, մի օր կհանդիպենք… Հուսամ` ընդհատակից դուրս…
Նիկոլի պատասխանը - Վարուժ ջան, մեր հայրենիքի կենացը, Ազատ ու Երջանիկ հայրենիքի կենացը, մեր երեխեքի կենացը, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում: Ես հիմա խմեցի, նույնն էլ դու արա:
Անուշ եղավ:













