ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ VAHE SAHAKYAN-Ի ՀԱՐՑԻՆ
Հարց Vahe Sahakyan-ից
Nikol jan, mernem es kez, du gites te menq inchqan enq kez sirum u hargum menq erbeq chenq nahanjelu, uxxaki es uzum em miat harc tam - ays amen@ ays kriminal varchaxumbi verj@ u mer hzor jaxjaxich haxtanak@ erba linelu qo karcikov????
Նիկոլի պատասխանը - Սիրելի Վահե: Արդեն ասել եմ, որ գարնանը հարցը վերջնականորեն լուծելու ռեալ հնարավորություն կա: Դա, իհարկե, ինչ-որ չափով կախված է նաեւ գլոբալ պրոցեսներից, բայց ամենակարեւոր գործոնը հետեւյալն է. մենք պետք է համախմբված մնանք Հայ ազգային կոնգրեսի շուրջ, լիովին վստահենք ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ռազմավարությանը, վստահենք Հայ ազգային կոնգրեսի մյուս քաղաքական լիդերներին` Ստեփան Դեմիրճյանին, Արարատ Զուրաբյանին, Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակին, ու ինքներս էլ մեր միջավայրում որոշակի աշխատանք տանենք: Օրինակ` դուք, սիրելի Վահե, պետք է ձեր շուրջ համախմբված ընկերների շրջանակ ունենաք, ուշադիր հետեւեք քաղաքական գործընթացներին, քննարկեք, իդեաներ տաք, անհրաժեշտ պահին` գործելու վճռականությամբ: Այսօր Հայ ազգային կոնգրեսը պետք է ունենա նաեւ հազարավոր ոչ պաշտոնական խմբեր. ասենք` դուք, ձեր ընկերների հետ, պետք է կազմեք մի խումբ, որի գոյության մասին միայն դուք իմանաք, մեկ ուրիշը պետք է նույն կերպ մեկ ուրիշ խումբ ձեւավորի, որը կզբաղվի ոչ հրապարակային քաղաքական գործունեությամբ, նորանոր համախոհներ ներգրավելով: Արթուն կացեք եւ սեփական ձեռքերով կկերտեք հաղթանակը, սեփական աչքերով կտեսնեք այն: Վերադառնալով ժամկետների հարցին, ասեմ, որ ինձ համար ժամկետը ոչ թե ամիս ամսաթիվ է, այլ Սերժ Սարգսյանի եւ նրա ավազակախմբի հեռացումը իշխանությունից:













