ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՎԱՀԱԳՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՀԱՐՑ-ԱՌԱՋԱՐԿԻՆ
Հարց-առաջարկ Վահագն Ղուկասյանից
Նիկոլ ջան, ապեր, նոր «ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ» բաժնում, Ani-ի հարցը ու քո պատասխանը կարդալիս, մտքովս բան անցավ. Ուզում եմ հետդ կիսվել: Նստած մտածում եմ` ով ով, բայց Նիկոլը ամենալավը գիտի, թե Շարժման կայացման գործում ինչ ՄԵԾ դեր է ունեցել իր ղեկավարած «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ»-ը … «Երազանքի թիմ», «ՀՀ նախագահի միջանկյալ ընտրություններ», (խաղաթղթերի տեսքով էլ կար, անունը չեմ հիշում)… Նիկոլ ջան ցավդ տանեմ !! «ՀԺ»-ն առաջին հերթին քո նվիրվածության շնորհիվ է միշտ աչքի ընկել, նաեւ` քաղաքական նորանոր տեխնոլոգիաներ կիրառելով: Դրանցից մեկն էլ` «Ուղիղ զրույց»-ն էր… Ապեր հիմա կարդում եմ Ani-ի հարցը ու քո պատասխանը, ու մտածում, որ «ՀԺ»-ում կարելի է «Ուղիղ զրույց»-ը շարունակել: Թեքուզ նոր խորագրով, ասենք` «Երկխոսություն ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ»… Կարծում եմ, որ այս կարգի հարց ու պատասխանները, հասարակության լայն շերտերին հասանելի դարձնելը առողջ պտուղներ կտա… Իմ կարծիքով էֆեկտը երկու կողմից է` 1. «ՀԺ»-ն «Հարց-պատասխան» սենյակում բազմաթիվ ակտիվիստներ, մտածող մարդիկ է ապահովում. 2. Ակտիվիստները դուրս գալով ինտերնետից, բնականաբար իրենց շրջապատում են շարունակելու` նույն քննարկումները, լայն զանգվածներին ուղված խոսքերը` տարածել-տեղ հասցնելու… Դու ի՞նչ կարծիքի ես:
Նիկոլի պատասխանը - Վահագ ջան, գաղափարդ արդեն իրագործված է եւ կշարունակի իրագործվել:













