> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՆԱՆՈՒՆ ՆԱՄԱԿԱԳՐԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՆԱՆՈՒՆ ՆԱՄԱԿԱԳՐԻՆ

Հարց Անանուն նամակագրից

Բարև ձեզ Հարգելի Նիկոլ Փաշինյան: Ես ձեզ հարցեր չունեմ տալու, ուղղակի կցանկանայի մեկ-երկու բարեմաղթանք ու շնորհակալությունս հայտնել…. Սկսենք նրանից, որ 15 տարեկան էի… Մարտի 1…. երբ բոլոր հասակակիցներս ոգևորված աջ ու ձախ էին անում` Ազատության հրապարակում, ես ապրում էի իմ հասարակ կյանքով, ինչպես միշտ: Երբ լսեցի «մարտի 1-ին» կատարվածի մասին, ԼՏՊ-ի և նրա համախոհերի դեմ ատելություն առաջացավ, բայց անցավ Մարտի 1, եկավ 2, 3, 4, 5…. ու իմ լավ բարեկամի շնորհիվ ես հասկացա, թե ինչ էր իրականում կատարվել : Շնորհակալություն ձեզ, ու շնորհավորում եմ Կայքի բացման առթիվ, ամենայն բարիք ձեզ և բոլորին, ովքեր մտածում են ձեր պես….

Նիկոլի պատասխանը - Սիրելի բարեկամ, շնորհակալ եմ բարեմաղթանքների համար, եւ ուրախ եմ, որ հայտնի իրադարձությունների ձեր նախնական ընկալումը, որ եղել է ապատեղեկատվության հետեւանք, հաղթահարվել է: Առավելապես ուրախ եմ, եթե սրանում թեկուզ չնչին դերակատարում եմ ունեցել: Ամենայն բարիք մաղթենք ոչ միայն մեզ նման մտածողներին, որովհետեւ Հայաստանում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր մեզ նման չեն մտածում, բայց նույնքան նվիրված են Ազատ եւ Երջանիկ Հայաստանի գաղափարին, նույնքան կարեւոր են համարում օրինականության եւ ժողովրդի իշխանության հաստատումը Հայաստանում: Շնորհակալ եմ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.