> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ ՆԱՄԱԿԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ ՆԱՄԱԿԻՆ

Նամակ Ժիրայր Սեֆիլյանից

Ժիրայր Սեֆիլյան

Բարև Նիկոլ։

Ուրախ եմ, որ հնարավորություն ունենք հաղորդակցվելու, միաժամանակ հուսով եմ, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք կենդանի շփման։

Այս տողերը գրելուց ինձ մոտ այնպիսի զգացողություն է, որ մենք երկար տարիների ծանոթներ ենք։ Կարծում եմ, որ նույն զգացողությունն էլ քեզ մոտ է, և այս իմաստով մենք բացառություն չենք և այս մարդկային ջերմ զգացողությանը, որ առկա է մեզ մոտ, պարտական ենք ժողովրդական շարժմանը։

Կարդում եմ քո բոլոր հրապարակումները։

Երկու օր առաջ Հանրապետության Նախագահի հետ հանդիպման ժամանակ, երբ եղավ մտքերի փոխանակություն Արցախի շուրջ, ինձ ասաց քո «Լոխ լյավա, համա լյացս կյամա, լի» հոդվածի մասին, նշելով, որ այդտեղ տրված են բոլոր հարցերի պատասխանները։ Ես այն չէի կարդացել։ Ուստի կարդալուց հետո ուզում եմ պատասխանել համապատասխան հոդվածաշարով, որը կուղարկեմ քեզ և «Հայկական ժամանակին»։ Հուսով եմ, որ այն կտպագրվի։

Ժիրայր Սեֆիլյան

Նիկոլի պատասխանը Ժիրայր Սեֆիլյանին.

Սիրելի Ժիրայր. «Հայկական ժամանակ» օրաթերթի համար, իհարկե, մեծ պատիվ կլինի տպագրել քո հոդվածաշարը: Առաջիկա օրերին «Հայկական ժամանակի» թողարկման պատասխանատուներից որեւէ մեկը կզանգահարի քեզ` տեխնիկական դետալներ ճշտելու նպատակով: Իհարկե, այս նամակը չեմ գրում հոդվածի տպագրության հետ կապված հարցեր քննարկելու համար: Ուղղակի ուզում եմ ասել, որ չնայած անձամբ ծանոթ չենք, չնայած բոլոր հարցերում չէ, որ մեր դիրքորոշումները նույնական են, կարծում եմ` ժամանակի ընթացքում հասել ենք համախոհության: Բայց սրա հիմքում շատ ավելի կարեւոր արժեքներ են, քան քաղաքական խնդիրները: 2008-ի փետրվարյան օրերին Ազատության հրապարակում ես ազդարարել եմ քո որդու` Պետոյի ելույթը, ու այդ ելույթը լսելուց հետո վանկարկել եմ նրա անունը, վանկարկել եմ քո անունը: Այդ անունները վանկարկել են Ազատության հրապարակի մարդիկ: Այդ վանկարկումները ամենեւին էլ քաղաքական նպատակահարմարության իրագործում չէին, այլ հոգեւոր, բարոյական, քաղաքացիական արժեհամակարգի ընդհանրության ճանաչում, մի հանգամանք, որ վեր է ցանկացած ծանոթությունից, շփման ցանկացած այլ եղանակից: Սա այն արժեքն է, որ կապում է ոչ միայն քեզ ու ինձ, այլ հարյուր հազարավոր քաղաքացիների, ովքեր լինելով Ազատության հրապարակում ծանոթ չեն եղել իրար, ու հիմա էլ ծանոթ չեն, երբեւէ ծանոթ չեն էլ լինելու: Հենց սա է մեր պայքարը դարձնում անկասելի, մեր հաղթանակը դարձնում անխուսափելի: Քո Պետոն ու իմ Աշոտը ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում: Եւ մենք` ես եւ դու, գիտենք, որ նրանց այդ իրավունքը չենք զիջելու ոչ մի ստահակի, անկախ նրանից, թե ինչ է այդ որեւէ ստահակի անունը: Պայքար, պայքար մինչեւ վերջ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. karen
    Փետրվար 4th, 2009 at 08:30 | #1

    lave grvats,bayts pozel@ djvar klini

  1. No trackbacks yet.