> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ HAYK-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ HAYK-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Hayk-ից

ՀԱԿ առաջնորդներBarev hargeli Nikol. Kayq durs ekav ir dzevavormamb u imastov, shat karevor u hetaqrqir ban eq naxadzernel. Naxqan im harc@ tal@ kuzenayi im patkeracumnerov kisvel dzez het. Es chem handisanum hay azgayin kongresi andam, kam chem exel dzer dashinqum, bayc dzer shnorhiv es el em skzbic hetaqrqrvel isk hetagayum el nerarvel gorcntacum. Duq dimum eq hasarakutyan ev stanum eq voroshaki vstahutyan qve inch-inch harcerum. Tvyal depqum hamakargayin popoxutyunner@ anxusapeli en ev hay azgayin kongres dra irakanacnoxn e, isk hasarakutyan gitakic u uzhex mas@ minchev verj dzez ognelu e ayd harcum (ankaskac). Xosq dranic heto texi unecox erevuytneri masin klini. @ndhanur armamb haskanalov ays gorcntacneri xorutyun@ ev npatakner@ u dranc hasnelu dzever@ es nuynpes vstahum em dzez ev dzer gaxaparakan @nkernerin. Shateri hamar texi unecox ishxanapoxutun@ aveli karevor ban e qan ayn inch heto texi kunena, isk im karciqov hakarak@, dranic heto petq e linel aveli zgon. Es shat lav haskanum em Ter-Petrosyani ishxanutun@ stanalu hnaravorutunic xusapelu patcharner@ ev da hamarum em arajin qayl qaxaqaciakan hasarakutun dzevavorelu gorcntacum. Ayd entateqstov dzez cankanum em harcnel. Vortex eq patkeracnum dzez apaga Hayastanum kam inch skzbunqov eq arajnordvelu ayd tex vorosheluc ?

Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ, միանշանակ համաձայն եմ ձեր այն դիտարկմանը, թե շատ ավելի կարեւոր է այն, ինչ տեղի է ունենալու իշխանափոխությունից հետո, բայց չեմ կիսում ձեր այն կարծիքը, թե Տեր-Պետրոսյանը խուսափում է իշխանությունից: Ոչ ամենեւին. պարզապես նրա եւ ընդհանրապես մեր քաղաքական թիմի համար շատ կարեւոր է ոչ միայն իշխանության հասնելու եղանակը, այլեւ այն վիճակը, որ Հայաստանում հաստատված կլինի իշխանափոխության պահին: Սա կարեւոր է հատկապես այն իմաստով, որ հենց այս նրբությունները էականորեն կանխորոշելու են իրադարձությունների հետագա ընթացքը: Իսկ համակարգային բարեփոխումներ սկսելու եւ դրանք անշրջելի դարձնելու համար ես տեսնում եմ երեք անհրաժեշտ պայման. խաղաղ, ընտրական իշխանափոխության գործուն եւ անշրջելի մեխանիզմների ձեւավորում, տնտեսական հավասար հնարավորությունների ապահովում` արհեստական մենաշնորհների բացառումով, խոսքի ազատության անշրջելի երաշխիքների հաստատում: Սա է այն բազային հենքը, որի վրա Հայաստանը կարող է զարգանալ: Իսկ վերը նշված երեք պայմաններից ոչ մեկը հնարավոր չէ իրագործել այսօրվա իշխանության գոյատեւման պարագայում: Իշխանությունը պետք է փոխվի. սա միանշանակ է եւ աներկբա: Բայց Տեր-Պետրոսյանի մարտավարության նրբությունն այն է, որ ամեն ինչ պետք է անել, որ հեռացման ընթացքում ավազակապետությունը Հայաստանը չվերածի ավերակների: Սերժը ակնհայտորեն որդեգրել է` «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» մարտավարությունը եւ պատրաստ է հանուն իշխանության պահպանման զոհել երկրի ապագան: Մենք նրան չպիտի թույլ տանք դա անել, այնպես որ իշխանափոխությունը պետք է լինի համակարգված: Ինչ վերաբերում է ինձ, ես ինձ պատկերացնում եմ քաղաքական գործունեության ոլորտում: Եթե այս պահին Հայ ազգային կոնգրեսի աշխատանքներին ավելի ակտիվ մասնակցելու հնարավորություն ունենայի, շատ կցանկանայի զբաղվել ՀԱԿ մարզային կառույցների ձեւավորմամբ: Սա շատ կարեւոր հարց է եւ պետք է ծառայի այն նպատակին, որ քաղաքականություն, հրապարակային քաղաքականություն գոյություն ունենա նաեւ մարզերում, համայնքներում: Եւ սրա համար կա անհրաժեշտ պայման. համայնքներում պետք է ձեւավորվի համայնքային քաղաքական ընդդիմություն, մի ինստիտուտ, որ իսպառ բացակայում է Հայաստանում: ՀԱԿ-ը իր հզորությունը տասնամյակներով կպահպանի, եթե հենված լինի համայնքային այնպիսի կառույցների վրա, որոնք իրենց համայնքում կիրականացնեն տեղական քաղաքական գործունեություն: Շնորհակալություն հարցի համար:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,


  1. Gag
    Հոկտեմբեր 12th, 2009 at 01:40 | #1

    TER PEROSYAN KAPNVIR ASVACNERI HET PRKIR AYS MOLORVAC AZGIN MENAK DUQ KAROZ EQ AYD ANEL

  1. No trackbacks yet.