> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԱՄՈԹԻ, ԱՆԱՄՈԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԸՊԸԼԻԶՄԻ ՄԱՍԻՆ

ԱՄՈԹԻ, ԱՆԱՄՈԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԸՊԸԼԻԶՄԻ ՄԱՍԻՆ

Ավազակապետամուտի առաջին իսկ օրից Սերժ Սարգսյանը իր արեւին խելոք քաղաքականություն էր որդեգրել. հայ հանրությանն էր մատուցում աշխարհացունց գաղափարներ։ Հենց ավազակապետամուտի արարողության ժամանակ, չգիտես ում դիմելով` հայտարարեց` եթե մեր մեջ չհասկացվածության պատ կա, եկեք քանդենք այդ պատը։ Հետո, իհարկե, ոչ մի պատ էլ չքանդվեց, որովհետեւ պարզվեց, որ ոչ մի չհասկացվածություն էլ չկա։ Բոլորը ամեն ինչ շատ լավ եւ ճիշտ են հասկանում։ Հետո հայաստանյան ուղեղները լցվեցին հանրային պալատի մասին աշխարհացունց ավետումներով, թե հեսա մի մարմին են ստեղծում, որ չգիտես ինչեր է անելու։ Բայց պարզվեց` չի ստացվի, որովհետեւ արշակսադոյանիզմից ու խոսրովհարությունյանիզմից Հայաստանի ժողովուրդը վաղուց է կշտացել։ Հետո ազդարարվեց, որ Հայաստանի ժողովուրդը ամենաշատը արդարության կարիք ունի. շատ շուտով հաստատվեց արդարություն. փեսա Միշիկի բիզնես ոլորտները բազմապատկվեցին, ու տարվա արդյունքներով նա համարվում է ամենաշատ փող աշխատած անձանցից մեկը Հայաստանում։ Հետո հայտարարվեց անհաշտ պայքար կոռուպցիայի դեմ, արդյունքում` Մուկը դարձավ Աժ նախագահ։ Հետո սկսվեց «Ճըպըլն ընդդեմ Ճըպըլի» զանգվածային օպերացիան։ Դե, մի Ճըպըլը հայտնի սերիալի հայտնի հերոսն է, մյուս Ճըպըլն էլ` Աժ հանձնաժողովի նորահայտ նախագահը, ով հանրապետական մեծամասնության անունից սկսեց պայքար եթերի անաղարտության համար։ Ու երբ թվում էր, թե հանրապետական Ճըպըլը հեսա կուլ է տալու սովորական Ճըպըլին, տեղի ունեցավ ուղիղ հակառակը` իսկական Ճըպըլը կուլ տվեց հանրապետական Ճըպըլին, եւ սա տրամաբանական էր։ Նախ` իսկական Ճըպըլը Սերժ Սարգսյանի համար ստրատեգիական արժեք է, նրա երազած Հայաստանի սիմվոլ։ Չէ՞ որ Ճըպըլը մի հերոս է, որ հինգ հազար դրամով ձայն կտա Սերժիկին, նույնպիսի վճարման դիմաց ցուցմունք կտա յուրաքանչյուրի դեմ եւ հանդես կգա որպես տուժող։ Այսինքն` դրամի դիմաց պատրաստ է ցանկացած ստորության։ Մի՞թե կարելի է մեր ժամանակների այսպիսի հերոսին զրկել եթերից։ Մանավանդ որ` նա ազգիս ուղեղը անջատելու անփոխարինելի գործիք է, ավելի ուժեղ, քան «Չերյոմուխա-7»-ը։ Կարճ ասած, երբ մի հետադարձ հայացք ենք նետում այս ընթացքում տեղի ունեցածի վրա, ակնհայտ է դառնում, որ սերժանտական իշխանությունը ձախողվել է իր բարձրաձայնած բոլոր «բարի» նպատակների իրագործման հարցում. բարեշրջումների թեման, ընդհանրապես մոռացել են։ Եւ միակ բանը, որ կարողացել է անել` բանտերը քաղբանտարկյալներով լիքը պահելն է։ Ու հիմա ոմանք ուզում են Սերժիկ Սարգսյանին համոզել, որ նա պետք է հրաժարվի այս ընթացքում իր ունեցած այս միակ ձեռքբերումից։ Սա արդեն, ինքներդ եք հասկանում, բացահայտ ցինիզմ է։ Ու որպեսզի տարընթերցումներ չլինեն, գլխավոր ավազակապետը վերջերս իր մոտ է հրավիրում դատական իշխանության վերնախավի ներկայացուցիչներին եւ խոստանում նրանց զերծ պահել ավելորդ ճնշումներից։ Հասկացաք, չէ՞, ոչ թե ընդհանրապես ճնշումներից, այլ ԱՎԵԼՈՐԴ ճնշումներից։ Դե, ավելորդ ճնշումն էլ, հասկանում եք` որն է. օրինակ` Մուշեղ Շուշանյանի նման փաստաբանները եւ ընդհանրապես` սեփական իրավունքների պաշտպանությանը լուրջ վերաբերվող մարդիկ, դատարանի մոտ հավաքվող քաղաքացիները եւ այլն, եւ այսպես շարունակ։ Իսկ հայրենիքի հոգսերի տակ ճռռացող Ալվարդ Պետրոսյանը, որ գրաֆիկով ասուլիս է հրավիրում, «7-ի գործով» քաղբանտարկյալների պահվածքը դատարանում որակում է որպես քաղաքական անդաստիարակություն։ Դե, ինչպես չասես` անդաստիարակը դուք եք, տիկին, որ սեփական զավակին պաշտոնի նստեցնելու համար հարազատ եղբոր ոտքի տակն եք քանդել, մի արարք, որը կարող է միայն համակարգային անդաստիարակության հետեւանք լինել։ Ոչ միայն անդաստիարակության, այլեւ ամոթի իսպառ բացակայության հետեւանք։ Եւ ի դեպ, սույն տիկինը, ով հայրենաողբաբար չի ուզում, որ քաղբանտարկյալներն ազատ արձակվեն ԵԽ-ի ճնշումների ներքո, ժամանակին շնչահեղձ չէր լինում այն փաստից, որ «հոկտեմբերի 27-ի» դատավարության ամենավճռական պահին քոչարյանական իշխանությունը Հայաստանում վերացրեց մահապատիժը, որ Նաիրի Հունանյանին համոզեն ոմանց վրա ցուցմունք չտալ։ Այն ժամանակ իշխանությունը դա բացատրում էր ԵԽ առաջ ստանձնած պարտավորություններով, եւ այսօրվա սերժանտներից ոչ ոքի դա հայրենադավություն չէր թվում, անարժանապատիվ չէր թվում։ Թվում էր պարզ ու տրամաբանական. «Պարտավորություն ենք ստանձնել, պիտի անենք»,- ասում էին նրանք։ Այդ թվում` ե՛ւ գալուստսահակյանները, ե՛ւ այսօրինակ լիքը սերժանտներ։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Edgar Manukyan
    Հունվար 24th, 2009 at 05:28 | #1

    Nikol jan qashun mi xabnvi, ed kniky (Avardy) Dastirakutyunic a xosum??ira exbor dem etenc baner arec voch te vor ira txai hamar er anum, ail vor poqr jamanak kat chi kerel ail kati shijuk:))).Kerel a u ergel kecce dashnak dron!Ai iskakan dastirakutyuny ed a che yerevi??:)))))))))))

  2. Armen M.
    Հունվար 24th, 2009 at 22:24 | #2

    Ete Alward Petrosyan@ ev ayd sharqic ,,mtavorakan,, horjorjvoghner@ marti 1-in linein joxovrdi koxqin/vor partavor ein/—hastat urish kar&iqi klinein u nman anhetet baner chein asi…gone togh lren..,isk ete mitumnavor en ayd qaylern anum???togh imanan ,vor viravorum en shateri,voronts hamar guce hents irenq heghinakutyun en hamarvel….

  3. AL pachino
    Հունվար 25th, 2009 at 17:53 | #3

    et alvard taleatyan@ lriv takanqa.

  4. Jirayr Sefilian
    Հունվար 26th, 2009 at 10:19 | #4

    Սիրելի Նիկոլ
    Երեք օր առաջ ես արձագանքել էի “Լոխ լավա …” հոդվածի մեկնաբանության բաժնում երկտող էի թողել, ուղղված քեզ: Ոզում եմ իմանալ, երկտողս կարդացել ես, թե ոչ:
    26.01.09թ.

  5. Armen Pashinyan
    Հունվար 26th, 2009 at 15:53 | #5

    Barev Nikol jan.Mer mot amen inch lav e, menak uzum em asem ,vor kez shat em karotel, amen or kardum em ko gracner&.Hamburum em ko ehbayr Armen.

  6. Ashot
    Հունվար 26th, 2009 at 21:13 | #6

    Alvad Petrosyane hakahigienik yerevuyt a ir yexbor axchik en andur metsamit Shushanik Petrosyani het

  7. Ալարփ
    Հունվար 27th, 2009 at 14:04 | #7

    Նիկոլ ջան, դու հրաշք ես: Երանի քեզ նման նվիրված ու լավ մարդիկ շատ լինեին:

  8. emma
    Հունվար 29th, 2009 at 22:25 | #8

    Sireli Nikol,
    Es grum em AMN-ic, Glendel qaxaqic. Es im mtahogutyunn em hajtnum hayoc ashxarh tertum tpagrvac Los angelesi A1+- masin hodvacy, vory grel e ayd xaytarak Kima Exiazaryany, vor8 kext e tapum aystexi yndimutyan aragnordneri vra. Nikol jan aystex marti 1-i depqeric heto haytnvel er Hamo Moskofyan anunov mi libananci ev ir martakan ampagorgor eluytnerov mardkanc me5 husadrox ev havatqov mi ban er aragacrel, bayc vorosh jamanak heto na mer mardkanc er dimel iren ognelu Hayastanic yntaniq texapoxelu hamar, ev erb merjum stacav meroncic sksec kextot herjuranqner taracel Rudiki, Anahiti, mer AMGA herustakayani ashxatoxneri hascenerin ev hamajnqum stexcecin xarnakchutyun, karda ayd hodvacy ev es zarmanum em inchu voch oq chi arzaganqum ays takanq hodvacneri vra, vorovhetev viravorakan e ays mardkanc hamar, voronq qaxbantarkyalneri hamar maraton en arel ev es vstah em vorovhetev megn em exel amen inch maqur zevov e ancel ev gwumarnern el tex en hasel kopek ar kopek, viravorum en ays mardkanc, Xndrum em neres inz mtqers xarn en, bayc du arden erevi haskacar im aseliqs, karda ayd takanqneri terty ev xndrum em patasxanes.

  9. @ntercox
    Փետրվար 3rd, 2009 at 14:08 | #9

    Որ էդպես հետեւողականորեն , տեղը տեղին ու հանգամանորեն փորձում եք Ալվարդ Պետրոսյանին մերկացնել, կամ ասենք Աշոտյան Արմենի ֆիզիկական թերությունն եք շեշտում, նշանակում է արդյոք, որ նրանք ընդդիմության ճիշտ նշանակետին են խփել, որ այդ աստիճան լցված եք ատելությամբ: Ինչ անենք, որ մարդը ճաղատ է: Դու էլ Նիկոլ մեծ ականջներ ունես: Ասենք` լոշտակ Նիկոլը ընդդեմ Ճըպըլ Արմենի: Հետո? Մեծ հաշվով ինչ է դրանից փոխվում:

  1. No trackbacks yet.