ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐԹՈՒՐԻ ՀԱՐՑԻՆ
Հարց Արթուր-ից
Հարգելի Նիկոլ, վերջերս Եվրոդատարանում մեր քաղաքացիները մեկը մյուսի հետևից հաղթանակներ են տանում ընդդեմ` չասեմ ՀՀ -ի, այլ ավազակապետական իշխանության: Չի՞ պատրաստվում արդյոք Կոնգրեսը հայց ներկայացնել Եվրոդատարան ընդդեմ ԵԽԽՎ-ի, քանի որ այն շեղվել է իր առաքելությունից և 2008 թ-ի նախագահական ընտրություններից հետո մատնվել հանցավոր անգործության:
Նիկոլի պատասխանը - Հարգելի Արթուր. ԵԴ-ում Հայաստանի պրոբլեմները նոր-նոր միայն սկսվում են: Բայց ցավալին այն է, որ այդ վճիռների կատարման ծանրությունը ընկնելու է նոր, օրինական իշխանության ուսերին: Հույս ունենք` ավազակապետությունից գանձված գումարները կբավարարեն ՀՀ քաղաքացիների փոխհատուցումները վճարելու համար: Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ին, ԵԱՀԿ-ին, այս կազմակերպություններին մենք իհարկե, հարցեր ունենք, եւ պետք է իրոք քննարկել եւ որոշել, թե որն է այդ հարցերը բարձրացնելու ճիշտ տեղը եւ ձեւաչափը:













