> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԻՐԱՎԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է

ԻՐԱՎԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է

Իշխանական մոսկաները հարայհրոց են բարձրացրել. «Մարտի 1-ի թնջուկը պետք է լուծվի իրավական հարթության մեջ»,- ասում են նրանք։ Ի՞նչ նկատի ունեն սա ասելով։ Ենթատեքստը հետեւյալն է. մարտի 1-ին տեղի է ունեցել հանցագործություն, եւ մեղավորները պետք է կրեն պատասխանատվություն։ Ու իշխանական մոսկաները մի այնպիսի խրոխտ ֆալցետով են արտասանում իրավական հարթության մասին հայտարարությունը, կարծես ինչ-որ մեկը դրան դեմ է։ Կարծես ինչ-որ մեկը ասում է` ոչ, մարտի 1-ին հանցագործություն տեղի չի ունեցել, եւ հանցագործները չպիտի պատժվեն։ Բայց հենց ամբողջ խնդիրն այն է, որ սերժանտական վարչախումբը ոչ միայն չի ուզում բացահայտել մարտի 1-ի հանցագործությունների հեղինակներին, այլ թաքցնում է նրանց։ Փոխարենը` բանտերը լցրել է բոլորովին անմեղ մարդկանցով, որովհետեւ ինչ-որ մեկի վրա պե՞տք է գցել պատասխանատվությունը։ Ազատության հրապարակում հարյուրհազարավոր մարդկանց սուլոցներին արժանացած ախքուհի Հեղինե Բիշարյանը, չհասկանալով, թե ինչ է ասում, մի ասուլիսի ժամանակ հայտարարեց` բայց ինչ-որ մեկը պետք է պատասխան տա, չէ՞, տեղի ունեցածի համար։ Դե արի բացատրիր, որ պատասխան պետք է տա ոչ թե ինչ-որ մեկը, այլ նրանք, ովքեր հանցանք են գործել։ Մարտի 1-ին բռնության գործադրմամբ իշխանության յուրացում եղել է։ Այդ հանցագործության հեղինակներն են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սեյրան Օհանյանը, Աղվան Հովսեփյանը, Հայկ Հարությունյանը, Հովիկ Հունանյանը, Սաշիկ Աֆյանը, ներքին զորքերի հրամանատար էն դանդուռը, անունն ինչ էր` չեմ էլ հիշում, Գորիկ Հակոբյանը, Մուկը եւ մյուսները։ Արթուրիկ-ախքիկը, բան` եղել են օժանդակողի դերում։ Սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ նույնպես եղել են, որոնք զուգորդվել են նաեւ թալանով։ Հանցավոր խումբը նույնն է` Մկի եւ մյուս օլիգարխների թալանչիների եւ զինված ստահակների խմբերով։ Արդյո՞ք իրավական քննության ենթարկվել է այս տարբերակը, եւ արդյո՞ք չկան այս մարդկանց հանցավորությունը ապացուցող փաստեր։ Արդյոք քննչական խումբը դիտարկե՞լ է, փորձե՞լ է հերքել կամ հաստատել այս վարկածը, փորձե՞լ է ճշտել, թե արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին եղել է Պարոնյան փողոցում գտնվող «8» սուպերմարկետի շենքի վերին հարկերում (սուպերմարկետն էլ, շենքն էլ պատկանում են Քոչարյանի ընտանիքին), եւ արդյո՞ք նրան ուղեկցող անձանց ձեռքին դիպուկահարի հրացան` այսպես կոչված էս-վե-դե եղել է։ Բայց սա հետագայի գործ է։ Իսկ այս պահին բանտերում են ընդդիմության ակտիվիստները, հենց ընդդիմությունն է մեղադրվում մարտի 1-ի իրադարձությունների մեջ։ Թվում էր, թե Գագիկ Ջհանգիրյանի հայտնի վիդեոելույթից հետո ընդդիմության գործողությունների իրավաչափության շուրջ հարցեր չպիտի ծագեն, բայց ահա իշխանական մոսկաները շարունակում են վնգստալ։ Բայց գոնե հանրապետականի ուղեղ ունեցող յուրաքանչյուր ոք չի կարող իրեն հարց չտալ, թե ինչպես կարող են մարդկանց մեղադրել սպանություններով զուգորդված զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ, երբ սպանությունների հեղինակները բացահայտված չեն։ Եթե, ասենք, օբյեկտիվ քննությունը մեկ էլ պարզի, որ տասը զոհերից մի քանիսին անձամբ Ռոբերտ Քոչարյանն է սպանել «8» սուպերմարկետի շենքի վերին հարկերից` էս-վե-դե-ից արձակած կրակոցներով, կամ էլ պարզվի, որ նրա անմիջական հրամանով են սպանությունները տեղի ունեցել, եթե պարզվի` մյուս սպանությունների հրահանգներն էլ Հունանյան Հովիկն ու Մուկն են տվել` ոնց են այդ սպանությունները կապվելու ընդդիմության հետ։ Եթե պարզվի, որ խանութների թալանը Մուկն է կազմակերպել Սերժի ախպեր Սաշիկի հետ` ո՞նց են հիմնավորելու հիմա ընդդիմությանը առաջադրած մեղադրանքը։ Եթե մինչեւ օրս իրավական գնահատական չի տրվել ոստիկանության գործողություններին, այսինքն` նրանց գործողությունների օրինականությունն ու ապօրինությունը չի պարզվել, էդ ո՞նց են որոշել, որ մարդիկ ինքնապաշտպանության իրավունք չունեն. թե՞ պետք է հնազանդ պառկեին ոստիկանական զբրոդի ու սափրագլուխների ոտքերի տակ։ Գագիկ Ջհանգիրյանը իր ելույթում տվել է բոլոր այս դրվագների իրավական հստակ գնահատականը, եւ ձեզ հայտնի անբուրդ ոչխարները, այս թեմայով բառաչելուց առաջ, կարող են մի հատ փորձել հասկանալ, թե ինչ են բառաչում։ Չնայած` էս ինչ եմ ասում է~: Ինչ վերաբերում է իրավական այն լուծմանը, որի մասին դրանք խոսում են` նպատակը պարզ է. դատավճիռներով ֆիքսել այն, ինչ նախաքննությունը խնամքով թաքցրել է։ Այսինքն` փորձել է թաքցրել: Այնինչ, երկրորդ կուրսի իրավական մակարդակ ունեցող ցանկացած մեկը քարը քարին չի թողնի W Աղվանի սարքած գործից։ Եւ այսօր իրականությունն այն է, որ երկրում գործող դատական համակարգը ի վիճակի չէ իրավական գնահատական տալ մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերին, պատասխանատվության կանչել հանցագործներին, պատասխան տալ հանրության շրջանում առկա հարցերին, եւ հարցի իրավական կարգավորումը հնարավոր է միայն իշխանափոխությունից հետո։ Հենց այս հեռանկարից են սարսափում Սերժը եւ իր հանցավոր բրիգադը։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Հովո
    Հունվար 23rd, 2009 at 14:22 | #1

    Նիկոլ ջան, ես քո հետ համաձայն եմ, բայց ինչքան էլ դա տարօրինակ հնչի մեր գլխավոր խնդիրը հիմա, մարտի 1-ը բացահայտելը չի, քանի որ դրանով պետք է զբաղվեն “իրավապահները” այսինքն նույն այդ կազմակերպիչները, հիմա մեր խնդիրն է հեղափոխությունը, իշխանությունը ժողովրդին վերադարցնելը, որին այն պատկանում է: Իսկ դրանից հետո դա բացահայտումը արթեն ինքնստիքյան կլինի:

  2. Armine
    Փետրվար 2nd, 2009 at 13:32 | #2

    Nikol Pashinyan, xghchum em dzez u dzer nmannerin. Minch ors baci mardkanc pur@ taluc, erbemn chisht greluc, erbemn el animast hayhoyeluc baci inch vor ogtakar gorc arel eq? Duq paxusti mej eq, dzer enkernern el banterum. Isk erbevice mtacel eq inch en zgum zohvacneri harazatner@. erbevice harc tvel eq dzez, te enddimtyun@ inchu chkaroxacav kanxel mardaspanutyunnere. Inchu eiq gorum, te vostikanner miaceq mez, inchu cheiq mardkanc asum sranq mardaspan en, zhoghovurd-crveq. De iharke, hima el dzez herosacnum eq u nor marti 1 eq uzum. Tareq zhoghovrdin marti 1-in, tox 10 hogi el zohvi. Mievnuyn a,vochinch chi poxvelu.

  1. No trackbacks yet.