> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ PANTERA!-Ի ՎԵՑ ՀԱՐՑԵՐԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ PANTERA!-Ի ՎԵՑ ՀԱՐՑԵՐԻՆ

Հարցեր Pantera!-ից

Barev! Karcum em dzez hamar dzvar chi lini patasxanel harcis, vor hima kuxxem dzez.
Ancanot enq! Petq che hishoxutyunneri mej pntrel mekin, um cheq el chanchum! Ays ej@ @ntercelis haskaca mi ban, vor miayn dzer canotneri namaknerin eq patasxanum:) bayc es ancanot em, ev huyser el chem papagum , vor inc kpatasxaneq….

1. Dzer karciqov , kam @st dzez ov e iskakan @ndimadir@?

2. Hayastanum kan @ndimadir lragroxner? u ete hnaravor e bacatrveq parz, ete iharke dzvar che!:)

3. In4 eq karcum, duq, dzer ayspes asac` @ndimadirner@, chisht razmavar8n e mshakum, te vorosh zhamanak anc, ayn hasarakutyun@ vor hamxmbvac e dzer shurjn, nuyn hajox8tyamb khrazarvi dzez het sharunakel……?????????? in4pes asum en, amboxi vra huys dnel petq che, qanzi ayd ambox@ karox e ev qez ir exjuyrneric ver barcracnel, ev nuyn hajoxutyamb ir smbakneri tak trorel…..

4. Havatum eq , vor haxtelu eq? Havatum eq heqiatnerin kam` hrashqnerin????

5. in4 tarber8n ishxanutyunneri ev dzer xekavarac skzbunqneri mijev??? dra manramasn bacatr8n@???

6. In4 nkati unes avazakapet8n aselov? isk naxkin ishxanutyunnerum da chkar? es uxxaki harc em talis ev patasxan em aknkalum. Ev che vor duq petq e patasxaneq tarber harceri?

Inqs vo4 @ndimadir em, vo4 el Ishanutyan andam, PARZAPES Hayastani Hanarapet8yan andam em, qaxaqaci……..
Cankanum em dzez amenalavn u barin… u in4pes duq eq asum Haxtanak. Bayc naxqan haxtanakin hasnel@ imastutyun ev mtqi zorex uz ev ankotrum kamq…..

Նիկոլի պատասխանը - Թանկագին Պանտերա. քանի որ մտածել եք, որ ձեր հարցերին չեմ պատասխանելու մեկի փոխարեն միանգամից 6 հարց եք տվել:), որոնց ես կպատասխանեմ մեծ սիրով եւ հաճույքով:

1. Իմ կարծիքով իսկական ընդդիմադիր է նա, ով երկրի ներկայի ու ապագայի վերաբերյալ ունի իշխանությունից տարբերվող տեսակետներ եւ ոչ միայն բարձրաձայնում է իր այդ տեսակետները, այլեւ իրենից կախված ամեն ինչ անում է այդ տեսակետների, ապագայի այդ մոդելի իրագործմանը հասնելու համար:

2. Հայաստանում, կան, իհարկե, ընդդիմադիր լրագրողներ: Բայց ես ուղղակի ձեր հարցից չհասկացա, թե ի՞նչը պետք է բացատրեմ: Եթե դժվար չէ, առաջիկայում պարզաբանեք ձեր հարցը, եւ ես մեծ հաճույքով կպատասխանեմ:

3. Թանկագին Պանտերա, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մենք երբեք չենք եղել ամբոխ ու չենք լինի: Մենք շատ ենք, մնալու ենք շատ, բայց մենք ամբոխ չենք, եւ մեր բազմությունը ոչ թե ամբոխ է, այլ բաղկացած է անհատներից` 1+1+1+1+1+1+1+1… ու այսպես հարյուր հազարներ, այսպես միլիոն եւ ավելի: Այսինքն` մենք հենվում են անհատ ՀՀ քաղաքացու վրա եւ սպասարկում ենք նրա պահանջներն ու շահերը: Ինչ վերաբերում է ընդդիմության ռազմավարությանը, այդ թեմային անդրադարձել եմ «Տեր-Պետրոսյանի ստրատեգիական տրիումֆը» հոդվածում: Այդ ռազմավարությունը ՀՀ քաղաքացուն բերելու է հաղթանակի. միանշանակ: Եւ վստահաբար կարող եմ ասել, որ առաջիկա տասնամյակներում Հայ ազգային կոնգրեսը լինելու է ներքաղաքական կյանքի առանցքային դերակատար:

4. Թանկագին Պանտերա, մեր հաղթանակին չեմ կասկածում: Ինչ վերաբերում է հեքիաթներին, մենք դրանց ոչ թե հավատում ենք, այլ դրանք կերտում ենք սեփական ձեռքերով: Եւ ի դեպ, մեր հաղթանակը լիարժեք կլինի միայն այն դեպքում, երբ դուք ինքներդ էլ այն ձեր, անձամբ ձեր հաղթանակը համարեք: Այսինքն` «մեր հաղթանակ» բառակապակցության մեջ «մեր» ասելով նկատի ունեմ ՀՀ քաղաքացիներին, այդ թվում եւ նրանց, ովքեր մեր քաղաքական համախոհը չեն: Կարծում եմ նրանք իրենց հաղթանակը կհամարեն այն, որ երկրում հաստատվի այնպիսի իշխանություն, որը իրականություն կդարձնի օրենքի եւ իրավունքի գերակայությունը, բայց որ կարեւոր է` պատրաստ կլինի հնազանդվել ազատ, արդար, թափանցիկ ընտրություններուններում ժողովրդի կայացրած ցանկացած որոշման: Եւ ի դեպ, հենց այդ իշխանությունն է ազատ ընտրությունների անցկացման միակ պատասխանատուն: Իսկ եթե այդ իշխանությունը նույնքան վատը կլինի, մենք ճանաչում ենք այդ իշխանությունից պետական կաբինետները ազատելու ժողովրդի սահմանադրական իրավունքը, եթե այդ վատ իշխանության դերում լինենք հենց մենք:

5. Կնշեմ մի քանի տարբերություններ. սերժանտները ասում են, որ իշխանությունը չի կարող պարտվել: Մենք ասում ենք, որ պարտվելը իշխանության բարձրագույն առաքելությունն է: Իշխանությունը նաեւ նրա համար է, որ պարտությունները վերցնի իր վրա, այդպիսով երկրին, պետությանը զերծ պահելով դրանից: Իշխանության բարձրագույն առաքելությունը, մեր կարծիքով, ընտրություններում պարտվելն է` ժողովրդի որոշմանը հնազանդվելը: Հետո` Սերժ Սարգսյանի իշխանությունը քաղաքացիական անհնազանդությունը համարում է պետական հանցագործություն, մենք քաղաքացիական անհնազանդությունը համարում ենք ժողովրդի սրբազան, անօտարելի իրավունք: Մենք ասում ենք` քաղաքացին, մարդը եւ նրա իրավունքները, անվտանգությունն ու բարեկեցությունը բարձրագույն արժեք են, պետության գործունեության նպատակը այդ արժեքների պահպանումն է: Սերժանտական իշխանությունները անհատին եւ նրա իրավունքները փորձում են լղոզել ընդհանուրի մեջ, «հայկական աշխարհ» եւ ոչինչ չնշանակող այսօրինակ ուրիշ ձեւակերպումների, շատ հաճախ նաեւ կեղծ-հայրենասիրական լոզունգների ներքո: Մենք մարդկանց քաղաքացիական ակտիվությունը համարում ենք երկրում առկա բոլոր խնդիրների լուծման բանալի, սերժանտական իշխանությունը քաղաքացիական ակտիվությունը համարում է պետության զարգացմանը խանգարող գործոն: Սկզբունքային այլ հարցերի կարող եք մանրամասն ծանոթանալ նաեւ «Ինչպիսի իշխանություն եմ ուզում» հոդվածում եւ գրող Լեւոն Ջավախյանին ուղղված իմ բաց նամակում, որ տպագրվել են «Հայկական ժամանակում» եւ տեղադրված են նաեւ այս էջ-կայքում:

6. Թանկագին Պանտերա. որպեսզի հասկանանք, թե ինչու է այսօրվա իշխանությունը ավազակապետական, իսկ Տեր-Պետրոսյանի իշխանությունը այդպիսին չէր, պետք է հասկանանք «ավազակապետություն» եւ «կաշառակերություն» հասկացությունների տարբերությունը: Ավազակապետությունը այն է, որ ասենք պետավտոտեսուչի` վարորդից որպես կաշառք վերցրած հազար դրամից բաժին է մասհանվում թե՛ այդ շարքային ավտոտեսուչի դասակի հրամանատարին, թե՛ պետավոտետեսչության պետին, թե՛ հանրապետության ոստիկանության պետին, թե՛ վարչապետին, թե՛ նախագահին: Այսինքն, այս իրավիճակում պետավտոտեսուչը կաշառք վերցնում է ոչ միայն սեփական, այլեւ վերեւների կարիքները հոգալու համար: Ավելին, այդ նույն վերեւները, շարքային պետավտոտեսուչի վրա պլաններ են դնում` հակադարձ մեխանիզմով: Այսինքն` նախագահը պլան է դնում վարչապետի վրա, վարչապետը ոստիկանապետի, ոստիկանապետը պետավտոտեսչության պետի, պետավտոտեսչության պետը դասակի հրամանատարի, դասակի հրամանատարը` շարքայինի վրա: Այսպիսով ձեւավորվում է ավազակապետական բուրգ եւ եթե այդ բուրգի իշխանության պայմաններում պետավոտոտեսուչը ցանկանա կաշառք չվերցնել, չի կարող, որովհետեւ պետք է նալոգ տա վերեւներին, եթե դատախազությունը ուզենա պայքարել կոռուպցիայի դեմ, չի կարող, որովհետեւ դրանում ներգրավված է ողջ իշխանությունը: Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք իշխանության ներսում անշուշտ եղել է կաշառակերություն, եղել է կոռուպցիա: Բայց չի եղել համակարգված կոռուպցիոն բուրգ: Որեւէ մեկը չի կարող Տեր-Պետրոսյանին կոռուպցիայի հետ առնչված մարդ համարել. չկա բնության մեջ այնպիսի փաստ, որ կարող է հիմնավորել նման որեւէ կարծիք: Իսկ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ունեցվածքի թվարկումը, որ նրանք ստացել են իշխանության տարիներին, ուղղակի սարսափազդու տեսարան է բացում մեր առաջ: Միջազգային մամուլը Ռ. Քոչարյանի ունեցվածքը գնահատում է մեկ միլիարդ դոլարից ավելի, Սերժ Սարգսյանը, մյուս պաշտոնյաները պակաս հարուստ չեն, նրանց ունեցվածքը գնահատվում է մի քանի հարյուր միլիոններով: Իշխանության ընթացքում այսպիսի հարստություն կարելի էր կուտակել միայն մի պարագայում, եթե իշխանությունը դիտարկվեր որպես փող աշխատելու եղանակ, եւ միայն: Սրանում է ավազակապետության նրբությունը, երբ իշխանությունը դառնում է փող աշխատելու գործիք, իսկ փողը` իշխանությունը պահելու համար անհրաժեշտ կեղծիքների, ահաբեկումների, սպանությունների համակարգի ստեղծման եւ պահպանման միջոց:

Մինչեւ 1998 թվականը ես մամուլում հանդես եմ եկել Տեր-Պետրոսյանի իշխանության, նրա առանձին ներկայացուցիչների անխնա քննադատությամբ եւ կարող եմ ասել, որ այդ երկու իշխանությունների, ինչպես նաեւ նրանց իրավիճակների համեմատությունը ուղղակի տեղին չէ: Ինքներդ ձեզ համար մի այսպիսի էքսպերիմենտ արեք. փորձեք պարզել 1998 թվականի իշխանափոխության պահին ինչպիսի ունեցվածքի տեր են եղել, եւ այսօր ինչպիսի ունեցվածքի տեր են Տեր-Պետրոսյանի իշխանության հայտնի քաղաքական դեմքերը, որ նրա հետ հեռացել են իշխանությունից: Այնտեղ միլիոնատերեր չկան, ավելին` շատ-շատերը հանապազօրյա հացի խնդիր ունեն: Ես սա ձեզ ասում եմ որպես այդ մարդկանց մոտիկից ճանաչող մեկ,ը եւ սա ճշմարտություն է: Տեր-Պետրոսյանի իշխանությունը ունեցել է բազմաթիվ աղաղակող թերություններ: Բայց այդ իշխանությունը կոռուպցիոն բուրգի կառուցվածք չի ունեցել, չնայած եղել են նաեւ կաշառակեր բարձրաստիճան պաշտոնյաներ, եւ այդ պաշտոնյաներին դուք այսօր կարող եք տեսնել ավազակապետական իշխանության ամենամերձավոր շրջապատում, հենց իշխանության շարքում: Նախորդ իշխանության տարիներին, իհարկե, կաշառակերության դեմ պայքարին գուցե անհրաժեշտ չափով ուշադրություն չի դարձվել: Բայց չմոռանանք, որ այդ ժամանակ Հայաստանի առաջ լինել-չլինելու հարց էր դրված, եւ Տեր-Պետրոսյանի իշխանությունը կարող էր առաջնահերթություն համարել միայն Ղարաբաղի պատերազմն ու Հայաստանի սահմանների պաշտպանությունը, բանակի ստեղծումը, փլուզված տնտեսության վերականգնումը, տնտեսական բարեփոխումների իրականացումը: Մենք ախր մոռանում ենք, որ անկախություն ստացած Հայաստանը ոչինչ չի ունեցել` չի ունեցել անգամ դրամական միավոր եւ պետական բյուջե: Այն տարիներին շատ լուրջ թերություններ են եղել, բայց ավազակապետություն չի եղել հաստատ: Չի եղել նաեւ կեղծ ընդդիմություն, որ ձեւավորվեց քոչարյանասերժական վարչակազմի օրոք եւ դարձավ ժողովրդին խաբելու, դեպրեսիայի եւ հուսահատության մեջ գցելու հիմնական գործիք:

Թանկագին Պանտերա, հույս ունեմ` իմ պատասխանները ձեզ բավարարեցին: Շնորհակալ եմ հարցերի եւ բարեմաղթանքների համար: Լավագույն մաղթանքներս:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,


  1. Билл
    Հունվար 25th, 2009 at 22:40 | #1

    Пантере (если только она - не замаскированная обычная облезлая кошка) не идут истерики. ;)

  1. No trackbacks yet.