> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ARMEN-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ARMEN-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Armen-ից (Կայք` http://youtharmenia.narod.ru)

Barev Nikol jan ches kartsum vor serj@ arxaynanum a u tnerum nstelu jamanak@ che? Harganqnerov Armen

Նիկոլի պատասխանը - Սիրելի Արմեն. համաձայն չեմ, որ Սերժը արխայնանում է, ընդհակառակը դառնում է ավելի ու ավելի ջղաձիգ: Սերժը փակուղու մեջ է, եւ նրա միակ տարբերակը` պահպանելու իշխանությունը մեզ, մեր Շարժումը ոչնչացնելն է: Նա ուրիշ տարբերակ չունի ուղղակի: Ահա սա է պատճառը, որ մեր առաջնորդը` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը աշխատում է մեր Շարժումը տանել առավել անվտանգ, առավել հաշվարկված ու մտածված ճանապարհով: Այդ մարտավարությունը, պետք է խոստովանել, առայժմ տալիս է կոնկրետ արդյունքներ: Երբ կտեսնենք, որ արդյունքներ այլեւս չկան, կանցնենք պլան B-ին: :) Այնպես որ, մի անհանգստացեք, ամեն ինչ ընթանում է նորմալ: Պատրաստվեք մարտի մեկի հանրահավաքին, մյուս կողմից հանրահավաքի պատրաստ եղեք ցանկացած պահի: Իսկ ընդհանրապես, այս դեպքի համար ունեմ կարգախոս, որը երբեք չի կորցրել իր արդիականությունը: Կարգախոսը հետեւյալն է. «Մոռանանք մեր տների մասին, մոռանանք մեր անկողինների մասին, մեր տունը, մեր անկողինը Ազատության հրապարակն է, այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում չի հաստատվել ժողովրդի իշխանություն, քանի դեռ Հայաստանում չի հաստատվել օրենքի իշխանություն»: Սա էլ ձեր հարցի պատասխանը: Ի դեպ, տանը չնստելու միակ տարբերակը հանրահավաքը չէ, կան տասնյակ այլ տարբերակներ էլ: Իսկ ավելի կոնկրետ` 7-ի գործով դատավարության օրերին տեղի ունեցող ակցիաները:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,


  1. jiro
    Հունվար 24th, 2009 at 00:01 | #1

    Nikol JAN BAREV .AXPERS VONCES , AROXJUTYANT USHADIR EXI DU PETQ ES MEZ.APER KA MI CHGRVAC ORENK MER IRAKANUTYAN MEJ U SHATERN EN ETPES MTACUM.VOR ETE HANKARC CHVERCNENQ ISHXANUTYUN@ ES ANGRAGETNERIC,
    APA HAYASTAN@ KLQI U IR APAGAN KKARUCI AYL ERKRUM MER BNAKCHUTYAN MOT 65%-@.XNDRUM ENK MTACEK SHUT HANRAVAQNER KAZMAKERPELU MASIN ,EL CHEM XOSUM ETE HANKARC MI HANARAVAQI JAMANAK JOXOVRDIN NERKAYANAK DUK ,APA LAV IMACEQ VOCH VOQ EL TUN CHI GNA,XNDRUM EM BOLORI ANUNIC MEZ PETQ E HANRAVAQ ,JIRO

  1. No trackbacks yet.