> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ HOVIK-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ HOVIK-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Hovik-ից

Barev Nikol jan antexi harcadrum tox chtva, bayc mite ishxanutyunner@ evropaneri chakertavor chnshumnerin texi ktan? mite menq qich te shat normal erkir kunenanq?? isk chisht chi lini tqel amen inchi vra u gnal artasahman? che vor bolor hayern el artasahmanum lav en aprum, menq enq datapartvac yola gnalun? mek e Astvac voxormac e u amenakarox, isk sranq ancoxik: Hima, te aveli ush, bolorn el patasxan ktan, uxxaki menq enq mexq:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Հովիկ. մի անգամ ասել եմ, որ իշխանությունները քաղբանտարկյալներին ազատ կարձակեն, եթե այլ տարբերակ չունենան: Եւ այդ իշխանությանը տարբերակից զրկելը ընդդիմության, այսինքն` բոլորիս գործն է, ոչ Եվրոպայինը կամ միջազգային հանրությանը: Ես անշուշտ հետեւում եմ այն գործընթացներին, որ տեղի են ունենում եվրոկառույցներում, բայց միակ ճնշումը, որի առաջ տեղի կտա սերժանտական իշխանությունը, Հայաստանի քաղաքացիների ճնշումն է: Սա միանշանակ: Ինչ վերաբերում է ձեր այն հարցին, թե ավելի լավ չէ՞ գնալ արտասահման, կարծում եմ` ի վերջո հայ ժողովուրդը պետք է կարողանա սովորել ոչ թե փախչել իրեն համակած պրոբլեմներից, այլ կանգնել դրանց հանդիման եւ լուծել այն բոլոր հարցերը, որ իրեն խանգարում են սեփական երկրում զգալ ինչպես տանը: Այո, ՀՀ քաղաքացին այսօր իր հայրենիքում տնվորի կարգավիճակում է, բայց դա չի նշանակում, թե պետք է փախչի այստեղից: Ի վերջո, ժամանակակից աշխարհում, ուր ազգություն եւ քաղաքացիություն հասկացությունները նույնանում են, եւ այս պրոցեսը գնալով ավելի է խորանալու, Հայաստանից հեռանալ, նշանակում է հրաժարվել ինքնությունից, նշանակում է խոստովանել սեփական անճարուկությունը, պուճուրությունը, անօգնականությունը: Ես Հայաստանի քաղաքացի եմ ու երբեք ինքս ինձ անճարակ, անօգնական ու պուճուր չեմ համարել, ու չեմ համարի: Ինքս ինձ խոստացել եմ, որ մեր երեխաները ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում եւ տանտեր են լինելու եւ ոչ` տնվոր: Այս խոստման իրագործումը համարում եմ իմ կյանքի գործը:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.