> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ TATEVIK NIKOLAKAN-Ի 2-ՐԴ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ TATEVIK NIKOLAKAN-Ի 2-ՐԴ ՀԱՐՑԻՆ

Հարց TATEVIK NIKOLAKAN-ից

BAREV HARAZAT NIKOL! GRUM EM ARDEN ERRORD NAMAKS! IHARKE AZATUTYAN HRAPARAKUM ES EVS GREL EM, BAYC AYN JAMANAK MER BOLORI HOGEVI&AK@ AYL ER! UZUM EM QEZ ANKEGH&OREN SHNORHAKALUTYN HAYTNEL AYN BANI HAMAR, VOR QO SEPAKAN ORINAKOV MEZ CUYC TVECIR VOR KARELI E LINEL AYNPISIN INCHPISIN UZUM ES! AYSINQN HAY EV QAGHAQACI! KARDACEL EM «ERKRI HAKARAK KOGHMIC» QO BOLOR HODVA&NER@! VOCHINCH BAC CHEM TOGHEL! ASEM VOR IM @NKALMAMB DA QO HOGU &ICHN ER, HOGEVI&AKI ARTACOLUM EV JOGHOVRDI KOGHQIN AMEN OR LINELU HNARAVORUTYUN! BRAVO INDZ SHAT DUR EKAV QO PATMVACQ@!

AYS ANGAM MI HARC UNEM! ARDYOQ EGHEL E AYNPISI PAH, ERB QEZ TVACEL E VOR AYLEVS ELQ CHKA! VOR PAYQARELU AYLEVS UJ CHUNES U AMEN INCH ANIMAST E DARCEL! ASEM VOR ES CHEM UNECEL AYDPISI ZGACUM, BAYC SHAT AKTIVISTNER (NAXKIN) AYDPISI HOGEVI&AKUM EN! INCH E DA ANCOGHIK DEPRESIA TE MSHTAKAN ANARDARUTYAN VERJNAKAN HAGHTANAK?

Նիկոլի պատասխանը - Թանկագին Տաթեւիկ. «Երկրի հակառակ կողմը», ինչպես դուք եք ասում` «հոգու ճիչ» պարունակում է, բայց այն միայն այդպիսին չի կարելի համարել: Այնտեղ շատ բան կա` հակառակ կողմի մասին: Ինչ նկատի ունեմ «հակառակ կողմ» ասելով: Վերջին 15 տարում զբաղվել եմ հրապարակային գործով, այսինքն` իմ գործը եղել է մարդկանց հետ զրուցելը, խոսելը: Այդպիսին է լրագրությունը, այդպիսին է քաղաքական գործունեությունը: Բայց լրագրությունն ու քաղաքականությունը, դրանցում կիրառելի ժանրերը շատ բաներ արտահայտելու հնարավորություն չեն տալիս, եւ «Երկրի հակառակ կողմում» արծարծել եմ այնպիսի հարցեր, որոնց մասին կամ հնարավոր չէ, կամ դժվար է խոսել սովորական հոդվածի, հարցազրույցի կամ ելույթի մեջ: Խնդիրը հետեւյալն է. հոդվածները, ելույթները, հարցազրույցները, հրապարակային գործունեությունը բացի տեսանելիից ունեն նաեւ «հակառակ կողմ», ներքին մոտիվացիաներ, մղումներ, պատճառներ: Եւ «Երկրի հակառակ կողմը» այդ ամենի մասին է, այն մասին, թե ինչ կարող է թաքնված լինել բոլորին տեսանելի եւ հասանելի գործերի ետեւում, հակառակ կողմում: Բացի այս, չէի կարող ինձ հետ տեղի ունեցող արկածների մասին չպատմել ընթերցողին: Ուրախ եմ, որ այդ գրվածքը ձեզ դուր է եկել: Ինչ վերաբերում է անիմաստության զգացողությանը, այսօր Հայաստանում իշխող բարքերի, իշխանական քարոզչության նպատակը հենց դա է` մարդկանց ներշնչել անիմաստության, անօգնականության զգացողություն, հուսահատություն, դեպրեսիա: Այսօր Հայաստանում իշխող մտածողությունը քաղաքացուն ներշնչում է, որ իրենից ոչինչ կախված չէ, որ այդ մարդը ոչինչ չի որոշում, ոչնչի ընդունակ չէ: Իսկ մենք յուրաքանչյուրին ասում ենք, որ ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դու ես: Եւ հենց այս բանաձեւն է, որ ինձ իմունիտետ է տալիս այդօրինակ բոլոր զգացողություններից: Ինչպես կարող եմ համակվել անիմաստության զգացողությամբ, երբ գիտեմ, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը ես եմ: :) Համակվել անիմաստությամբ, կնշանակի հայրենիքդ զրկել ապագայից: Ինչ վերաբերում է այն ակտիվիստներին, ովքեր համակվել են այսպիսի զգացողոթյուններով, մենք նրանց պետք է ոչ թե մեղադրենք, այլ օգնենք հաղթահարել այդ վիճակը, առաջին հերթին մեր հաստատակամությամբ, մեր աներերությամբ: Համոզված եմ, որ նրանց այդ զգացողությունը ժամանակավոր բնույթ է կրում, որովհետեւ նրանք չեն կարող չգիտակցել, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը իրենցից յուրաքանչյուրն է: Նաեւ դու ես, թանկագին Տաթեւիկ, եւ շնորհակալ եմ, որ դուք գիտակցում եք դա եւ գործում` ըստ այդմ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.