> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ VAHAG-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ VAHAG-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց VAHAG-ից

Barevners Nikol Pashinyanin: Hargeli Nikol indz haytni e vor martin hanrahavaqner@ sksvelu en,bayc porc@ cuyc tvec vor hanrahavqnerov vochnhci chenq karox hasnel,mite hanarhavaqneri mijocov kareli e ishxanutyun@ tal azgin? Mite chka el aveli ardyunavet mijoc? Mardik hognel en payqareluc ev inqnerd el giteq vor shater@ hiastapvel en, inchpes eq patrastvum mardkanc havatacnel vor karox enq haxtel? Patasxanneri hamar naxapes shnorhakal em:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Վահագն. մարդիկ հուսահատ էին 2005-ին, 2006-ին, 2007-ին եւ ոչ ոք չէր հավատում, որ Հայաստանում հնարավոր է այնպիսի շարժում, ինչպիսին սկսվեց 2007-ի աշնանը, եւ որը շարունակվում է մինչեւ օրս: Հիասթափության մասին արդեն խոսել եմ, բայց եկեք չօգտագործենք այսպիսի արտահայտություններ` «մարդիկ հոգնել են», «մարդիկ հիասթափվել են»: Ասելով «մարդիկ»` ստացվում է, որ խոսում ենք ուրիշների անունից: Կարդացեք այս կայքի հարցերը, մեկնաբանությունները եւ կգտեք տասնյակ մարդկանց, ովքեր ոչ հոգնած են, ոչ հուսահատ, ոչ հիասթափված: Եկեք յուրաքանչյուրս խոսենք մեր անունից: Անձամբ ես ոչ հոգնել եմ, ոչ էլ հիասթափվել, եւ իմ գործողությունները երբեք չեմ պայմանավորել ուրիշների գործողություններով: Անձամբ ես պայքարը շարունակելու եմ մինչեւ վերջ, այս պայքարը իմ կյանքի գործն է: Ձեզ էլ խորհուրդ եմ տալիս, հարցերը ընկալել ոչ թե ըստ նրա, թե ինչ են խոսում մոտակա սրճարանում, այլ սեփական անելիքի համատեքստում: Ինչ վերաբերում է հանրահավաքներին. միայն հանրահավաքով, իհարկե, ոչինչ հնարավոր չէ անել, բայց առանց հանրահավաքի առավելեւս ոչինչ հնարավոր չէ անել: Այսօր ժողովրդի իշխանության իրացման միակ մեթոդը հանրահավաքն է, բայց դրան պետք է նախորդի շատ լուրջ աշխատանք, եւ այդ աշխատանքը պետք է անեն ոչ միայն քաղաքական լիդերները, այլեւ ազատ եւ զարգացած երկրում ապրելու մղում ունեցող ցանկացած քաղաքացի: Այսպիսի յուրաքանչյուր քաղաքացի ուղղակի պարտավոր է արձագանքել Հայ ազգային կոնգրեսի` հանրահավաքի գալու ցանկացած կոչի: Հոգնածը Սերժ Սարգսյանն է, որը ինքն էլ այդ մասին հրապարակային խոստովանեց: Իսկ հայ ժողովուրդը պետք է ի վերջո հաղթահարի հոգնածի իր կարգավիճակը, որովհետեւ հոգնած ժողովուրդները 21-րդ դարում տեղ չեն ունենալու: Լավագույն մաղթանքներս: Լավ եղեք: Մեր պայքարը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.