ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԼԻԼԻԹԻ ՀԱՐՑԻՆ
Հարց Lilit-ից
Nikol jan barev. Nax kez shat karotel em, voch miajn es naev erexanery Hrairy, Tatevy u Nareky. Nareky arden shat lurj txa e u amboxj ory mtatsum e vonc piti Shushanin tani sahnak qshelu, mi erku or arajel voroshec vor piti tani ir mankapartezy. Amen ich shat lrjanum e nenc vor shut ara ari. Mi xndranq - “Erkri hakarak koxmy” vepd tpagrelu iravunqy voch mekin chxostanas. Pind pachiknerov.
Նիկոլի պատասխանը - Լիլիթ ջան, ես էլ ձեզ եմ շատ կարոտել: Ուզում եմ իմ հատուկ բարեւները փոխանցես Վլադիմիրին: Հետեւելով նրա գործունեությանը, մի շատ կարեւոր ձեռքբերում ունեցած մարդու զգացողություն եմ ունենում: Հրայրին, Տաթեւին, Նարեկին պաչիկներ: Ինչ վերաբերում է «Երկրի հակառակ կողմին» դրա տպագրության իրավունքը ցավոք արդեն փոխանցել եմ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ին: Բայց միայն առաջին տպագրության իրավունքը: Հույս ունեմ երկրորդ, երրորդ տպագրության կարիք էլ կլինի, ու այն ժամանակ ավելի շրջահայաց կգտնվեմ:
Լավ եղեք:













