> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ARMEN-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ARMEN-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Armen-ից

Hargeli Nikol menq es tari akanates klinenq popxutyunneri?

Նիկոլի պատասխանը - Սիրելի Արմեն, հասկանում եմ, որ փոփոխություն ասելով նկատի ունեք իշխանափոխությունը, եւ հավաստիացնում եմ, որ այս պահին էլ այդ փոփոխությունը տեղի է ունենում: Իրավիճակը պատկերավոր ներկայացնելու համար, խնդրում եմ պատկերացրեք համակարգչային մի խաղ, որի իմաստը ինչ-որ դռներ բացելն է: Մենք հիմա գնում ենք դեպի հերթական դուռը, որը, պատկերացնենք, հենց ձեր նշած փոփոխությունն է` իշխանափոխությունը: Բայց այդ դուռը բացելու համար մեզ հարկավոր է հավաքել, ենթադրենք, հարյուր միավոր: Մինչեւ հարյուր միավոր չհավաքենք, դուռը չի բացվելու: Եւ ահա, այսօր մենք գտնվում ենք հենց այդ միավորների հավաքման փուլում, եւ մեզ անհրաժեշտ 100 միավորից 70-ը արդեն հավաքել ենք: Ասենք, 2008 թվականի փետրվարին 28-ին մենք արդեն հավաքել էինք մեզ անհրաժեշտ 100 միավորներից 95-ը, բայց դեւը, որ սովորաբար լինում է համակարգչային խաղերում, կրակեց մեզ վրա ու մենք վիրավորվեցինք, կորցրինք մեր միավորների մեծագույն մասը: Իսկ անցած ժամանակահատվածում ոչ միայն կարողացանք խուսափել «game over»-ից, այլեւ նորից մեր հավաքած միավորների թիվը հասցրինք 70-ի: Եւ ուրեմն, փոփոխությունները կախված են նրանից, թե մեզնից յուրաքանչյուրը որքանով կամային կգտնվի այս պրոցեսը ավարտին հասցնելու իմաստով: Ընդ որում, «մեզնից յուրաքանչյուր» ասելով նկատի ունեմ ոչ միայն քաղաքական լիդերներին, այլեւ քաղաքացիներին, առանց որոնց մասնակցության, առանց որոնց շահագրգռության ու ակտիվության որեւէ փոփոխություն հնարավոր չէ: Ես գիտեմ, որ մեր հանրության 80 տոկոսը ուզում է փոփոխություններ եւ այդ փոփոխությունների հույսերը կապում է ընդդիմության հետ: Փառք Աստծո, ընդդիմությունը այս ծանր ժամանակաշրջանում կարողացավ իրեն ճիշտ պահել, այնպես որ` մենք պետք է ամուր կանգնենք կողք-կողքի եւ հասնենք սերժանտների «game over»-ին: Եւ գիտե՞ք, 2009 թվականը շատ նման է այն տարուն, երբ Հայաստանում հաստատվելու է անշրջելի Ազատություն: Բայց ինքս ինձ համար երբեք ժամկետներ չեմ սահմանում, եւ կոնկրետ ինձ համար պայքարը ինքնին ավելի կարեւոր է, քան հաղթանակը: Որովհետեւ, երբ հաղթանակը երաշխավորված է, կպայքարի ով ասես, եւ այսպիսի պայքարի մեջ մի տեսակ գռեհկություն կա, գռեհիկ հաշվարկ: Ես փորձում եմ ինձ զերծ պահել այսպիսի գռեհկությունից, դրա համար էլ ասում եմ` պայքարը ինքնին ավելի կարեւոր է, քան հաղթանակը, որովհետեւ առանց պայքարի հաղթանակ հնարավոր չէ, հաղթանակը ծնվում է պայքարից: Ուրեմն` պայքար, պայքար մինչեւ վերջ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.