> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՑԵԹՌԻԿԻ ՎԱՐԿԱԾԸ ՊԱՏ Է ԾԱԿՈՒՄ

ՑԵԹՌԻԿԻ ՎԱՐԿԱԾԸ ՊԱՏ Է ԾԱԿՈՒՄ

Մոտավորապես ինը ամիս առաջ Համաժողովրդական շարժումը հրապարակեց մի տեսաերիզ, որում հստակ երեւում էր, թե ինչպես է քաղաքացիական հագուստով անհայտ անձը ոստիկանների ներկայությամբ զինվում Կալաշնիկովի ավտոմատով։ Ժամկետին ուշադրություն դարձնում եք, չէ՞. այդ կադրերը հրապարակվել են ինը ամիս առաջ։ Եւ ահա, ինն ամսվա «քրտնաջան» աշխատանքից հետո Հատուկ քննչական ծառայություն կոչվող մարմնի ներկայացուցիչը լուրջ տեսքով հայտարարում է, թե բացահայտել է այդ անձի ինքնությունը։ Պաշտոնական վարկածը սա է. այդ անձը ՀՀ բանակի X զորամասի զինծառայող է, վարորդ։ 2009-01-21_զինվող սադրիչ մարտի 1-ինՆերքին զորքերը մարտի 1-ին բանակից ավտոմեքենաներ են խնդրել, այս վարորդը այդ մեքենաներից մեկի վարորդն է։ Նրան ուղեկցել է ներքին զորքերի մի ծառայող, որը, ըստ կարգի, ավտոմատ է ունենում, եւ ահա այս ավտոմատավորը ցիստիտ ունի` Մաշտոցի պողոտա հասնելուց հետո գնացել է չիշիկ անելու, ու այս քաղաքացիական հագուստով անձին, որը հասկանալի չէ, թե ինչու է քաղաքացիական հագուստով` գտնվելով ծառայության մեջ, ահա այս անձին այն մեկը, որ ցիստիտ ունի, ասել է` ապե, մի հատ ավտոմատս չես պահի` էթամ շռեմ գամ։ Ահա, ինն ամսվա քրտնաջան եւ պրոֆեսիոնալ քննության արդյունքում պարզվել է առեղծվածը։ Բայց սա միայն սկիզբն է. ինչպես հայտնի է, նշված անձը տեսաերիզներում առկա քաղաքացիական հագուստով միակ ավտոմատավորը չէ, եւ պետք է նկատել, որ Հատուկ քննչական ծառայությունը, նշված վարկածը առաջ քաշելով, փաստորեն փաթեթով լուծել է քաղաքացիական հագուստով բոլոր ավտոմատավորների հարցը։ Հասկացաք, չէ՞. քանի որ ներքին զորքերի ավտոմատավորը ցիստիտ ունի ու հաճախակի միզելու հիվանդագին, բայց բնական անհրաժեշտություն, ահա այս ցիստիտավորը մարտի 1-ին տարբեր մարդկանց է մոտեցել եւ նրանց դիմել նույն խնդրանքով. ապե, մի հատ ավտոմատս չես պահի՞, էթամ շռեմ, գամ։ Այնպես որ, եթե դուք մարտի 1-ի կադրերում քաղաքացիական հագուստով ավտոմատավոր տեսնեք, ուրեմն իմացեք` ցեթռիկի զոհերն են։ Այդ օրը ցեթռիկը մոտ 100, 200 անգամ, դե` ցիստիտի բերումով, գնացել է բնական կարիքները հոգալու եւ ամեն անգամ Կալաշնիկովի ավտոմատը պահ է տվել ինչ-որ մեկի, բնականաբար` տարբեր մարդկանց։ Սա էլ բացատրվում է պարզ մարդկային ամոթով. եթե ամեն անգամ նույն մարդուն տար ավտոմատը, այդ մարդը կկռահեր, որ էս մեր ներքին զորքերի ծառայող ընկերը ցեթռիկ է։ Դե, ինքներդ եք հասկանում, էլի. մարդը անհարմար է զգացել։ Բայց մեր հատուկ քննչական ծառայության հատուկ կարեւորագույն գործերով ավագ քննիչ Վահագն Հարությունյանից ոչինչ չես թաքցնի, եւ նա, գործելով Դաբլյու Աղվանի հմուտ ղեկավարության ներքո, ի հեճուկս ընդդիմության, բացահայտել է ներքին զորքերի զինծառայողի ցեթռիկության փաստը, եւ այս մասին Դաբլյու Աղվանը հրատապ տեղեկանք է հղել ԵԽ` դրան կցելով ցիստիտի մասին այս պահին գիտությանը հայտնի ողջ տեղեկատվությունը։ Բայց ախր սա միակ խնդիրը չէ, որ լուծել է W Աղվանը։ Հասկացաք, չէ՞. ընդդիմության մարտի 1-ի տեսաերիզում արձանագրված են ՊՆ համարանիշերով բազմաթիվ մեքենաներ, որոնք Երեւանի կենտրոնում կայանած են օրը ցերեկով։ Ցեթռիկի վարկածով ձեռի հետ էս հարցն էլ են լուծում, էլի. ասվեց արդեն` ներքին զորքերը մեքենաներ են խնդրել բանակից։ Իհարկե, հարց է ծագում. իսկ ներքին զորքերի մեքենաները ո՞ւր էին, որ բանակից էին մեքենա խնդրում։ Արա դե չեք հասկանո՞ւմ` այս մասով նախաքննությունը շարունակվում է։ Բայց մենք արդեն ունենք նախնական տեղեկություններ. ըստ այդմ, ներքին զորքերի գարաժի պետի հորոխպոր տղեն էդ օրը Կրասնայարսկից թռնում էր Երեւան, ու էս գարաժի պետը գնացած ա լինում այրապորտ` նրան դիմավորելու։ Հա։ Բայց սամալյոտը ապազդանի ա տալիս, իսկ ներքին զորքերի գարաժի բանալին էս պետի գրպանում ա լինում։ Հեռախոսն էլ մոմենտի տակ անհասանելի ա լինում, կամ էլ համարը նոր ա փոխած լինում։ Ու ստիպված… ստիպված ներքին զորքերը զանգում են բանակին, ասում են` ապե, վիզ ավտո ա պետք, էլի։ Հասկացաք, չէ՞։ Ինչ վերաբերում է հրապարակի զրահամեքենաներին։ Հա, ուրեմն. Գասպարյան Վովայի ավտոն տարած են լինում մոյկա, էդ մոմենտին կառավարությունից կանչում են Վովային։ Սա էլ խառնվում ա իրար, տղերքը ասում են` շեֆ, ավտոն մոյկայում է։ Իսկ Վլադիմիր Գասպարյանը հարց է տալիս. «Մի՞թե բացի սպարտիվնի «Մերսեդեսից», որեւէ ուրիշ փոխադրամիջոց չկա այս անիծյալ զորամասում»։ Դե տղերքն են` ասում են` մենակ բե-տե-էռ։ Վովան ստիպված, ստիպված` բե-տե-էռ-ով ա գալիս կառավարություն։ Էս մի՛ բե-տե-էռը, ախպեր ջան, մնացածն էլ դե` ախրանան ա, էլի։

Պարզ է, չէ՞, հարցեր չկան, չէ՞։ Սա է ճշմարտությունը մարտի 1-ի մասին։ Հա, չմոռանանք ամենակարեւորը. ցեթռիկի ավտոմատից կրակ չի արձակվել։ Սա նույնպես պարզել է Հատուկ քննչական ծառայությունը։ Իսկ ո՞նց են պարզել, որ այդ ավտոմատը հենց այն ավտոմատն է, որ պատկերված է մարտի 1-ի օրիգինալ կադրերում։ Այս հարցը պարզելը, բնականաբար, ամենահեշտն է եղել. մի գրություն ես ուղարկում ներքին զորքեր, իրենք էլ մի տեղեկանք են ուղարկում, որ իրենց ավտոմատից ոչ մի կրակոց չի արձակվել։ Իսկ եթե բացի տեղեկանքից` ավտոմատն էլ պետք է փորձաքննության ենթարկվի` շեֆի սեյֆում մի հատ մաքուրը կա, էլի։ Էս վերջին մասը` մեր մեջ։ Շուխուր չենք անում։

Հ.Գ. Ներքին զորքերի` Մեծամորի ատոմակայանի անվտանգությունն ապահովող գնդի տղերքը նույնպես ցիստիտ կպած են եղել։ Մարտի 1-ին տեսաերիզում պատկերված քաղաքացիական հագուստով նույն այդ անձը ցեթռիկի ավտոմատը պահելուց հետո ՊՆ համարներով ավտոն քշած է եղել Մեծամոր` հոր ընկերոջ տղու բաջանաղի մորքուրի փեսուն տենալու։ Ու էն մոմենտին, երբ ատոմակայանի մոտով անցնելիս է եղել, ատոմակայանի անվտանգությունն ապահովող տղերքը նրա ավտոն կանգնեցրել են ու ասել են` ապե, մի հատ ատոմակայանին չես նայի, էթանք շռենք, գանք։ Այսպիսով` ՀՀ ոստիկանության վերը նշված ծառայողները մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ուղարկվել են ցիստիտի դեմ հարկադիր բուժման։ Ահա այսպիսի նախաքննություն։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Համլետ
    Հունվար 21st, 2009 at 15:46 | #1

    Ապե,ցենտռ է:

  2. Edgar Manukyan
    Հունվար 21st, 2009 at 19:57 | #2

    Nikol jan spanum a baic u irakanum etenc el ka, intelect-y ed a ail ban ches karox spasel, baic mi ban asem hamozvac es vor tcetrik a??:)))TCetriki depqum bnakan kariq mi dzev hogal klini avtomati het miasin usic kaxac, ain mius aveli bard paragayum xist kaskacum em:))) uremn voch miain tcetrik ail naev qxik:))))

  3. yervand
    Հունվար 21st, 2009 at 20:51 | #3

    edgar du tip es! xndaluc mera!

  4. Armen
    Հունվար 21st, 2009 at 23:45 | #4

    Nikol jan! Voxjuin!!! Inchpes misht, hodvatct hamova, sura u hianali. Enqan xndaci, qich er mnum es el cetriq darnai)))))!

  5. Հունվար 22nd, 2009 at 01:50 | #5

    Nikol jan barev! menak du karas senc chisht u lav hodvacner gres, enqan xndaci, shat lavn er, apres. Menq qez shat sirum enq u spasum qo eluytin Azatutyan Hraparakum.

  6. Հունվար 22nd, 2009 at 19:10 | #6

    Ծիծաղելի է այնքան, որ տխուր է, որ այս ամբողջ հետսովետական տարիներին այդպես էլ իրավապահ մարմինները հասարակ ՍԵՓԱԿԱՆ արժանապատվություն ու հարգանք իրենց ՕՐԵՆՔԻ այն է ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ պահապանի կարգավիճակը չսովորեցին հարգել ու իրենց ռետինե խողովակի տեղ են դնում հերիք չի, ազգաբնակչությանը էշի տեղ են դնում։

  7. Tatevik Nikolakan:-)
    Հունվար 22nd, 2009 at 19:38 | #7

    NIKOL JAN SHAT LAV EIR NKARAGREL,BAYC LACS EKAV NRANIC, VOR DA E MER IRAKANUTYUN@:-(

  8. Edd
    Հունվար 23rd, 2009 at 16:18 | #8

    En vor cetriknerin banakic chen azatum da past a. amen vashtum (~60 hogi) arnvaz@ 2 hogi gisheramizutyamb en tarapum.

    Mek@ @ndamen@ 1 erikam uni, meki 2 votq@ dzax er, meki krtskavandaki koxeri kes@ chkar, mek@ astma uner, mek@ 42 kilo er…

    Mer banak@ hzor e~~~
    Menq verjn enq~~~

    Saxin kjardenq mer cetriknerov…voch mek demners chi kangni!!! :D

  1. No trackbacks yet.