> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ARAM-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ARAM-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Aram-ից

Nikol jan, Shnorhavor Nor Tarin ev Surb Tsnund@. Haryur hazaravor kaxakaciner arden isk irenc @ntrutyun@ katarelen. Menk katarel enk mer @ntrutyun@, menk ancel enk Rubikon@ ev chka ayl chanaparh. Ete asum en vor hancagorc ishxanutyun@ voch mi bani dem chi kangnelu irenc ishxanutyun@ pahpanelu hamar, MENK asumenk, vor voch mi bani dem chenk kangnelu ayd hancagorc ishxanutyun@ tapalelu hamar.

2007-2008 tvakannerin Azatutyan Hraparak@ nmaner Kaxakaciakan Hamalsarani, vortex dzevavorvec Hayastani Kaxakacin, vortex kertvec Hayastani Kaxakacin. ES HAYASTANI HANRAPETUTYAN KAXAKACI EM. ES HAYASTANI HANRAPETUTYAN N1 ISHXANAVORNEM.

Isk im harc@ hetevyaln e, Dzes gohacnum e HAK-i informacion chakati vichak@ ays dadari shrjanum? Mi te chi kareli cavalel Hanrapetuytunov mek plakatayin (voronk hamalrvac klinen sharzhman simvolikanerov ev kargaxosnerov) agitacia?

Indz tvum e vor nmanatip voch zangvacayin metodnerov hnaravor klini hasarakutyan@ zgacnel tal Sharzhman shunch@.

Նիկոլի պատասխանը - Սիրելի Արամ. նամակի առաջին մասի կապակցությամբ ծափահարում եմ ձեզ։ Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի ինֆորմացիոն ճակատին, ես տեսնում եմ մի բան, որ Կոնգրեսում աշխատանքները գնալով ավելի ու ավելի համակարգված են դառնում, ինչը ուրախացնում է։ Իհարկե, միշտ էլ կարելի է ցանկացած գործ ավելի լավ անել։ Պլակատների գաղափարը վատը չէ։ Բայց պետք չէ ամեն ինչ ակնկալել միայն ՀԱԿ կենտրոնական գրասենյակից։ Եթե կան պատրաստի պլակատներ, թռուցիկներ, դրանք կարելի է տարածել «ինքնաբուխ» կերպով, թեկուզ էլեկտրոնային տարբերակներով։ Նկատի ունեմ` մեր աշխատանքի ծավալը այնքան մեծ է, որ մեզնից յուրաքանչյուրը լավ փնտրելու դեպքում ինքն իր անելիքը կգտնի։ Ասենք` մի քանի DVD սկավառակ, ֆոտոներ, ինտերնետային հղումներ, հոդվածների պատճեններ, այլ տեղեկատվություն տարածելու, պլակատներ, նկարներ ստեղծելու միջոցով։ Իսկ ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ ինֆորմացիոն դաշտում Հայ ազգային կոնգրեսը ավազակապետությանը հաղթում է մեծ առավելությամբ։ Սա նաեւ այն բանի արդյունք է, որ մեր հանրությունը իշխանավորների բերանից դուրս եկող ոչ մի խոսքի չի հավատում, չի հավատում նաեւ հեռուստատեսային մարիոնետների որեւէ խոսքի։ Մյուս կողմից, էլի եմ ասում` շատ բաներ կարելի է ավելի լավ անել, մյուս կողմից` շատ բաներ ավելի ու ավելի է լավ է արվում։ Շատ բաներ միշտ էլ լավ են արվել։ Կարճ ասած, ամեն ինչ նորմալ է։ Շնորհակալություն հարցի համար։

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.