> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԼՈԽ ԼՅԱՎ Ա, ՀԱՄԱ ԼՅԱՑՍ ԿՅԱՄ Ա, ԼԻ~

ԼՈԽ ԼՅԱՎ Ա, ՀԱՄԱ ԼՅԱՑՍ ԿՅԱՄ Ա, ԼԻ~

Լեռնային Ղարաբաղի քաղաքական շրջանակների` նախորդ տարեվերջին նկատված ակտիվությունը, անշուշտ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեկտեմբերի 21-ի ելույթի արդյունքն է։ Մինչ այդ ելույթը Ղարաբաղի իշխանությունները ինչ-որ տեղ հանգիստ էին` մտածելով, որ եթե ԼՂ հարցի բանակցային գործընթացում ինչ-որ բան այնպես չգնա, Հայ ազգային կոնգրեսը հանրահավաքային հզոր ալիք կսկսի` այսպիսով կատարելով բուֆերի դեր Հայաստանի եւ ԼՂՀ իշխանությունների միջեւ։ Արդեն ասել եմ, որ այսպիսի հույսեր Հայ ազգային կոնգրեսի հետ կապում էին նաեւ ՀՀ իշխանությունները` Արեւմուտքի հետ իրենց հարաբերությունների համատեքստում, ինչպես նաեւ Արեւմուտքը` Հայաստանի իշխանությունների հետ իրենց հարաբերությունների համատեքստում։ Levon Ter-PetrossianՈւ եթե Տեր-Պետրոսյանը սերժանտներին եւ եվրոյոնջաներին հուսախաբ էր արել, հասկանալի է, որ բացառություն չպետք է լինեին նաեւ ղարաբաղցիները։ Հայաստանի առաջին նախագահը հստակ ընդգծեց, որ Հայ ազգային կոնգրեսի համար ընդունելի է ԼՂ հարցի ցանկացած լուծում, որի հետ համաձայն կլինի Լեռնային Ղարաբաղը։ Այսինքն` Հայ ազգային կոնգրեսը չի պատրաստվում Ղարաբաղին բացատրել նրա իսկ շահը, եթե ինքը` Ղարաբաղը, այդ հարցում մտավախություններ եւ մտահոգություններ չունի։ Եւ ահա, այս կտրուկ շրջադարձից շփոթահար, Ղարաբաղի խորհրդարանականները որոշեցին ակնարկել, առայժմ միայն ակնարկել, որ իրենք էլ գիտեն, թե որտեղ է իրենց շահը։ Չնայած` հիմա ստացվում է, որ տասը տարի չգիտեին, եւ այդ տասը տարին զարմանալիորեն համընկնում է ակտիվ քաղաքական կյանքից Տեր-Պետրոսյանի բացակայության հետ։ Ռոբիկ-Սերժիկ-Սյամո եռյակը ժամանակին մտածում էր, թե Հայաստանի իշխանությունները` Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, չէին կարող իրենց դարձնել հլու կամակատար։ Բայց Տեր-Պետրոսյանին դա պետք չէր, որովհետեւ նա հասկանում էր, որ Ղարաբաղը մարիոնետ դարձնելով` ինքը անպաշտպան է դառնում միջազգային ճնշումների առաջ։ Մի քանի անգամ այս մասին գրել ենք, բայց արժե նորից ընդգծել մի նուրբ հանգամանք։ Հայաստանը միջազգայնորեն ճանաչված երկիր է, ԼՂՀ-ն` չճանաչված։

Միջազգային հանրությունը ճանաչված պետության եւ նրա ղեկավարի նկատմամբ ճնշումներ բանեցնելու բազմաթիվ լծակներ ունի, իսկ չճանաչված պետության նկատմամբ գործնականում չունի լծակներ։ Ու երբ միջազգային հանրությունը Հայաստանի վրա ճնշումներ էր գործադրում, Տեր-Պետրոսյանը, ծայրահեղ դեպքում, ասում էր, որ ինքը չունի Ղարաբաղի վրա ազդելու լծակներ, ու սրանով թեման փակվում էր։ Հենց այս մոտեցման շնորհիվ հայկական կողմը կարողացավ առանց հետեւանքների չկատարել ՄԱԿ-ի պահանջը` ազատագրված տարածքներից դուրս գալու վերաբերյալ, հենց այս մոտեցման շնորհիվ Ղարաբաղը դարձավ բանակցությունների լիիրավ կողմ` փաստացի ստանալով ամբողջ աշխարհով ճանաչված կարգավիճակ։ Տեր-Պետրոսյանը կարողացավ այնպես անել, որ միջազգային ուժերը Ղարաբաղի ղեկավարության հետ հաշվի նստեն, իսկ Ռոբիկի ու Սյամոյի նման գեղցիները դա համարեցին Հայաստանում իշխանությունը զավթելու լավ առիթ։ Քոչարյանը հստակ գործարքի գնաց միջազգային ուժերի հետ` խոստանալով իշխանության գալու պարագայում Հայկական սուբյեկտների թիվը մեկով պակասեցնել բանակցային սեղանի շուրջ։ Սերժ Սարգսյանն էլ դե ֆակտո հաստատված այդ իրողությանը իրավական ձեւակերպում տվեց Մայնդորֆյան հռչակագրով։ Վերադառնանք, սակայն, Տեր-Պետրոսյանի` դեկտեմբերի 21-ի ելույթին։ Դա շատ հստակ մեսիջ էր Ղարաբաղի հանրությանը եւ ժողովրդին. եթե դուք տեղի ունեցողի հետ պրոբլեմ չունեք, մենք` առավելեւս։ Իհարկե, մի պահ կարող է թվալ, թե Տեր-Պետրոսյանը նման դիրքորոշում արտահայտում է ղարաբաղցիների սխալը նրանց իսկ ցուցանելու համար։ Քավ լիցի. առաջին նախագահը նման դիրքորոշում արտահայտում է` որպես պրագմատիկ քաղաքական գործիչ, որը ելնում է քաղաքական իրողություններից։ Ի վերջո, եկեք խոստովանենք, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության տասը տարիները հանգեցրել են մի վիճակի, երբ Ղարաբաղի հարցը սկսել է գրգռել հայաստանցիներին` այն պարզ պատճառով, որ Հայաստանում գրեթե ոչ մի սուրճի սեղան չի շրջանցում ղարաբաղցիների թեման, եւ վերջին շրջանի իրադարձությունները ընդամենը բորբոքել են այս պրոցեսը։ Հայաստանցիների շրջանում իրոք թեւածում է հակաղարաբաղյան ալիքը։ Իհարկե, մենք տասը տարի փակեցինք, պահեցինք այս թեման, ինչ-որ կեղծ-հայրենասիրական տխմար բարբաջանքներով փորձեցինք քողարկել։ Բայց այսօր ունենք մի իրականություն, որ ունենք, եւ այս իրականության պայմաններում սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե Ղարաբաղի հարցով Հայաստանում հնարավոր է ալիք բարձրացնել։ Ընդհակառակը, մտավախություն ունեցեք, որ ԼՂ հարցի կարգավորման ամենավատթար տարբերակը կարող է Հայաստանում ընդունվել զսպված հանդուրժողականությամբ։ Ահա սա է Սերժիկ-Ռոբիկ-Սյամո եռյակի եւ նրանց նորահարուստ «էլիտար» շրջապատի գործունեության արդյունքը։ Տեր-Պետրոսյանը չի կարող հաշվի չնստել այս իրողության հետ եւ հստակ հասկացնում է Ղարաբաղի հանրությանը, որ կա այսպիսի պրոբլեմ, եւ այդ պրոբլեմը հնարավոր է հաղթահարել, եթե, իհարկե, հնարավոր է հաղթահարել, Ղարաբաղի իշխանության եւ ժողովրդի հստակ եւ հետեւողական դիրքորոշումների արդյունքում։ Այնպես որ, ԼՂ հարցը գործնականում դուրս է եկել հայաստանցիների գիտակցությունից. Ղարաբաղի հարցը դարձել է ղարաբաղցիների հարցը։ Իհարկե, սա լրջագույն հարված է հայոց պետականությանը, բայց այդ հարվածը հասցրել են իրենք` ղարաբաղցիները, եւ իրենք էլ պետք է կրեն դրա պատասխանատվությունը։ Եւ հասկանալի է, որ սա էր լինելու HKP պետհամարանիշերով ավտոներով հայաստանցիներին տրորելու արդյունքը:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Հունվար 20th, 2009 at 17:44 | #1

    Hargeli Nikol,aysorva scenare 10 tari araj e grvel!1-Hayastan@ tulacnel-glxatel.2-Karevor pashtonner@ karabaxcinerin tal.3-Stexcel atelutyan astichan karabaxcineri handep.4-Hangist lucel karabaxi harc@.Ays amen@ mekic mek parz er,erb azatagrvac karabax-karabaxcin chveradarcav!!!!!!!

  2. Jirayr sefilian
    Հունվար 22nd, 2009 at 18:05 | #2

    Բարև Նիկոլ։

    Ուրախ եմ, որ հնարավորություն ունենք հաղորդակցվելու, միաժամանակ հուսով եմ, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք կենդանի շփման։

    Այս տողերը գրելուց ինձ մոտ այնպիսի զգացողություն է, որ մենք երկար տարիների ծանոթներ ենք։ Կարծում եմ, որ նույն զգացողությունն էլ քեզ մոտ է, և այս իմաստով մենք բացառություն չենք և այս մարդկային ջերմ զգացողությանը, որ առկա է մեզ մոտ, պարտական ենք ժողովրդական շարժմանը։

    Կարդում եմ քո բոլոր հրապարակումները։

    Երկու օր առաջ Հանրապետության Նախագահի հետ հանդիպման ժամանակ, երբ եղավ մտքերի փոխանակություն Արցախի շուրջ, ինձ ասաց քո «Լոխ լյավա, համա լյացս կյամա, լի» հոդվածի մասին, նշելով, որ այդտեղ տրված են բոլոր հարցերի պատասխանները։ Ես այն չէի կարդացել։ Ուստի կարդալուց հետո ուզում եմ պատասխանել համապատասխան հոդվածաշարով, որը կուղարկեմ քեզ և «Հայկական ժամանակին»։ Հուսով եմ, որ այն կտպագրվի։

    Ժիրայր Սեֆիլյան

  3. Arshak Karian
    Փետրվար 23rd, 2009 at 00:22 | #3

    Nikol,
    ajd hashivnerum mi ban eq baz toghel:
    Սերժիկ-Ռոբիկ-Սյամոn ardar zevov chen @ntrvel kharabaghi bnakchutjan koghmiz ev bnakanabar Gharabaghin qich pakas vnas chen haszrel ev hasznum. Ajd arumov chen karogh gharabaghzi anvanvel. Pntreq irenz nshanakoghnerin rus hatuk zarajuzjunnerum*. Da petk a anel naev “hajastanzi qaghakakan gorzichneri” het. LTP-@ aid masin aveli shat giti,inchu e lrum? Ir orog incher katarvum?

    *Orinak Alexander Litvinenkon ughaki nshum e, vor azgain joghovi spand@ FSB e kasmakerpel, iharke hajreni takankneri het miasin u nranz zerqerov.

  1. No trackbacks yet.