> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ RAFAEL-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ RAFAEL-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Rafael-ից

Nikol jan qez grum e Hatuk Gund erit. naxadzernutyunic Hovhannisyan Rafael. huysovem vor namaks kkardas ete nuinisk chkardas, vochinch es chem nexana, qani vor gitem shat lurj ev ardar gorcov es zbaxvac - mer Hayastani apagan eq kertum, ain Hayastani apagan, vorum menq bolors aprelu enq ardarutyan mej. aisor es mi qich husahat linelov huys unem, ev aid huys@ shat mec e, uzhgin ev haxtakan ev aid huys@ chen karox kotrel voch ais avazakapeter@, vochel inchpes du es asum ais boreniner@, menq uzhex enq, haxtakan enq ev miasin el hasnelu enq mer verjnakan haxtanakin.

Sireli Nikol, menq qez shat enq karotel, karotel enq qo emocianerin, vor@ du drakan kerpov poxancum eir zhoxovrdin, qo hayrenakicnerin, karotel enq qo dzainin, vor tndum er amboxj Hayastanov ev ah u sarsapi mej er pahum avazakapetnerin, huisov em vor shutov shat shutov ain noric khnchi, khnchi @ndhatakic veradarcac qo nman hayrenaseri shurteric, ev menq bolors anhamber spasum enq qez.

Sirov - Hayastani Hanrapetutyan qo qaxaqakic, Hovhannisyan Rafael

Նիկոլի պատասխանը - Սիրելի Ռաֆայել, նախ խնդրում եմ իմ ջերմ ողջույնները փոխանցեք «Հատուկ գունդ» նախաձեռնության բոլոր անդամներին: Ուշադիր հետեւել եմ նախաձեռնության գործունեությանը եւ ուրախ եմ, որ այսպիսով հիացմունքս փոխանցելու առիթ եմ ստանում: Կեցցե՛ք: Բայց, սիրելի Ռաֆայել, որքանո՞վ է «Հատուկ գունդ» բառակապակցությունը համահունչ «մի քիչ հուսահատ» եւ «հույս ունեմ» բառակապակցությունների հետ: Այդ երեք կապակցությունները ձեր նամակում տեսնում ենք կողք-կողքի. իմ կարծիքով` անհամապատասխանության կա: Եթե անվանվում ենք «Հատուկ գունդ», ուրեմն մեր հետագա ասելիքը պետք է տեղավորվի «կամք», «վճիռ», «հետեւողականություն» բառերի համատեքստում: Առաջարկում եմ, որ մենք մեր բառապաշարից հանենք «հուսահատություն», «հույս», «ոգեւորություն», «հիասթափություն» բառերը, որովհետեւ, ինչպես Սերգեյի հարցի պատասխանում նշել եմ, դրանցում մի տեսակ կրավորականություն կա: Ես չեմ ուզում, որ քաղաքական մեր թիմը, այն թիմը, որի ներկայացուցիչն ենք դուք եւ ես, նմանվի ֆուտբոլի Հայաստանի հավաքականին, որը հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ բազմիցս արձանագրված մի ֆենոմենի` կամքի բացակայության յուրօրինակ իլյուստրացիա է:
Ասեմ, որ մեզնից որեւէ մեկը չպետք է «հույս ունենա»` թե ավազակապետությունը կփլուզվի: Մենք պետք է ոչ թե հույս ունենանք, այլ վճիռ ունենանք մեր ներսում, կամք եւ հետեւողականություն ունենանք` իրականություն դարձնելու մեր վճիռը: Քաղաքական հարցը հենց սա է, եւ այս վճիռը, էլի եմ ասում, պետք է լինի մեր ներսում եւ որեւէ կապ չունենա ԵԽ-ների եւ այլոց մոտեցումների, դիրքորոշումների, ինչպես նաեւ` տվյալ պահի տրամադրության հետ: Ինչ վերաբերում է հաղթանակին, ասեմ, որ իմ կարծիքով մեզ ոչ թե հաղթանակ է պետք, այլ կամային հաղթանակ, որովհետեւ դա երկիր ունենալու միակ ճանապարհն է: Հաղթանակը նշանակում է հասնել իշխանության, կամային հաղթանակը` նշանակում է բացել Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմության բոլորովին նոր էջ, որակապես նոր էջ, որակապես նոր նպատակներով եւ մտածողությամբ: Եթե մեր այս պայքարը ահա այսպիսի արդյունքով չի պսակվելու, ավելի լավ է Սերժ Սարգսյանը մնա իշխանության: Եւ գիտեք, այդ մարդը ինձ համար խորհրդանշական իմաստ է ձեռքբերել. երբ նրա պատկերը աչքովս է ընկնում, իմ մտքում ծագում է «հուսահատություն» բառը, որովհետեւ նա ոչ այլ ինչ է, քան հուսահատության մարմնավորում: Ուշադիր նայեք նրա տեսքին, դեմքին, աչքերի արտահայտությանը եւ կհամոզվեք սրանում: Եւ սա նշանակում է, որ մեր պայքարը առաջին հերթին հուսահատության դեմ է, այն հուսահատության, որ մեզ երբեք հնարավորություն չի տվել ունենալ այնպիսի հայրենիք, որի մասին երազում ենք: Գլուխներդ բարձր, Ռաֆայել, դուխներդ տեղը` պայքարելու ենք մինչեւ վերջ ու հաղթելու ենք: Չկասկածեք!!!!!!!!!!!

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.