> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ KAREN-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ KAREN-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Karen-ից

Sireli Nikol Jan, uzum em lsel qo meknabanutyun@ Sargis Hatspanyani arats haytararutyan himan vra, vor ibr Serjiki vra mahapordz en kazmakerpum.

Նիկոլի պատասխանը - Սիրելի Կարեն. Սարգիս Հացպանյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է կազմակերպվում, եւ ձերբակալվեց այդ հայտարարությունը մամուլում հրապարակելուց օրեր անց` ակնհայտ սուտ մատնության մեղադրանքով: Արձանագրենք այս փաստը եւ մի ուրիշ փաստ հիշենք. մարտի 1-ից հետո մամուլում մոտ մեկ տասնյակ հրապարակումներ են եղել, ըստ որոնց Ռոբերտ Քոչարյանը, ապա եւ Սերժ Սարգսյանը իրենց սափրագլուխներին հրահանգել են ֆիզիկապես վերացնել ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին եւ ինձ: Այս հրապարակումները որեւէ պաշտոնական հերքում չեն ստացել, մյուս կողմից` ոչ ոք ձերբակալված չէ կեղծ մատնության մեղադրանքով: Էլ ի՞նչ մեկնաբանություն կարող եմ անել: Այն, որ Սարգիս Հացպանյանը ձերբակալվելու էր, պարզ էր նրա ընդհատակից դուրս գալուց անմիջապես հետո: Հարցն այն էր, թե ինչ հոդվածով է ձերբակալվելու: Կարող էր հենց Հացպանյանը 7-ի գործը դարձնել 8-ի գործ, կարող էր մեղադրվել մարտի 1-ի սպանություններն իրականացնելու մեջ, կարող էր մեղադրվել թմրաբիզնեսով զբաղվելու մեջ` նայած իշխանական ճամբարը ինչը նպատակահարմար կհամարեր, տվյալ պահին ինչ ցնորաբանություն կանցներ նրանց մտքով: Սա է ողջ պատմությունը: Հացպանյանը քաղբանտարկյալ է:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ ,


  1. Փետրվար 5th, 2009 at 02:20 | #1

    Nikol jan antsat angam es qez hartsretsi Hatspanyani masin hishum es? Du indz tvetsir sparich patasxan ugaki qez chi tvum vor Hatspanyan@ linelov azatutyan mej aveli ardyunavet kliner qan bantum…….Na arets haytararutyun qajategyak linelov vor haytnvelu e bantum…Es hishum em nra bolor eluytner@ Azatutyan Hraparakits…Na karoganum er amboxin iren lsetsner….Mi xosqov es aydpese chaskatsa te nra haytararutyan imast@ vorn e….xndrum em asa es chist em mtatsum ardyaoq??? Qezel lav nayi Tsavt tanem menq qo koxqin enq minchev verj…..1+1+1+1…..Amena skzbits koxqt em egel….

  1. No trackbacks yet.