> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ MARY-SYUNE-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ MARY-SYUNE-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Mary-Syune-ից

In4 es karcum, in4qan aydpes ksharunakvi? Ays erkir@ erkir kdarna? te ov el ga ishxanutyan urish scenarov kgorci, bayc mievnuyn orinakov……

Նիկոլի պատասխանը - Թանկագին Մարի-Սյունե: Եթե չեմ սխալվում, մի անգամ «Հրապարակ» թերթում ինձ ուղղված նամակ էիք գրել: Հույս ունեմ չեք նեղացել, որ չեմ պատասխանել: Չպատասխանելուս պատճառը միայն այն էր, որ նամակում նաեւ տվել էիք ձեր առաջ քաշած բոլոր հարցերի պատասխանը եւ ես ավելացնելու ոչինչ չունեի: :) Ինչ վերաբերում է հարցին, թե որքան կշարունակվի այսպես. խնդիրն այն է, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր, ոչ թե ինչ-որ մի բանի շարունակություն է, այլ նոր Հայաստանի սկիզբ: Տասնյակ հրապարակումներում այս հարցին անդրադարձել եմ, ուզում եմ նորից կրկնել. այսօր Հայաստանում տեղի է ունենում հեղափոխություն, հեղափոխություն` բառիս ամենալավ իմաստով: Քաղբանտարկյալները, հետապնդումները, ընդհատակը հեղափոխության անբաժան ուղեկիցն են, եւ էլի ուզում եմ կրկնել, որ մենք սխալվում ենք, երբ հեղափոխությունը ընկալում ենք որպես իրադարձություն: Հեղափոխությունը իրադարձություն չէ, այլ գործընթաց, եւ այդ գործընթացը այսօր տեղի է ունենում: Որքա՞ն կտեւի այդ գործընթացը` ոչ ոք չի կարող ճշգրիտ կանխատեսել, մեզնից յուրաքանչյուրը միայն մի բան կարող է ասել` ինքը մնում է նվիրվա՞ծ այդ հեղափոխության իդեալներին, թե՞ նախընտրում է յոլա գնալու տարբերակը: Իմ բազմաթիվ ընկերների պես անձամբ ես էլ այս հարցի պատասխանը վաղուց եմ ինձ համար պարզել եւ գիտեմ, որ պայքարը շարունակվելու է մինչեւ հեղափոխության վերջնական հաղթանակ: Վերջնական հաղթանակ: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ով էլ գա իշխանության, նույնն է լինելու. եթե իշխանության եկողը որեւէ քաղաքական խմբավորում, թիմ, կլան լինի, այո` հենց այդպես էլ լինելու է: Բայց մեր շարժման նպատակը այն է, որ իշխանության գա ժողովուրդը, որին էլ Սահմանադրությամբ պատկանում է իշխանությունը Հայաստանում: Եւ ժողովուրդը պետք է ոչ միայն իշխանություն ձեւավորի` իր իշխանության կիրառմամբ, այլեւ պետք է իր ձեւավորած իշխանության օձիքից բռնած պահի, ու եթե այդ իշխանությունը ժողովրդին ծառայելու փոխարեն ինչ-որ այլ շահերի ծառայի, ահա այդ նույն ժողովուրդը պետք է այդ իշխանավորին, այդ քաղաքական թիմին զրկի իշխանական լծակներից, նրա օձիգից բռնած մի կողմ շպրտի, ապա եւ ձեւավորի նոր իշխանություն: Սա՛ է միակ բանաձեւը, որ մեզ երկիր դառնալու հնարավորություն կտա: Իսկ այն, որ մենք հարաբերությունների այս կերպը ներդնելու ենք Հայաստանում, չեմ կասկածում: Լավ եղեք :): Ի դեպ, այս թեմային մանրամասն անդրադարձել եմ մի քանի հոդվածներում: Եթե իմ պատասխանը ձեզ ամբողջական չթվաց, խնդրում եմ աչքի անցկացրեք «Ինչպիսի իշխանություն եմ ուզում» հոդվածը եւ գրող Լեւոն Ջավախյանին ուղղված իմ բաց նամակը, որ տպագրվել են «Հայկական ժամանակում» եւ տեղադրված են նաեւ այս էջ-կայքում: Շնորհակալություն:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,


  1. Jirayr
    Հունվար 19th, 2009 at 02:53 | #1

    sireli Mary-Syune harcy indz cher ughvats baic cankanumem kharnvel:)))
    Levon-y vor ekav ishxanutyan arden chi karogh chghekavarel i shah joghovrdi, (ete galiser nuin orinakov ghekavarelu, Nikoli nman yazvin:) Sefilyani nman azgaserin, u Xachiki nman orinapashtin ira shurj cher havaqi. asem inchi??? vortev inchel ani ir timi mijocova anelu, isk Levonin hastat chi hajoghvi anel orinak Arzumanyani mijocov en ameny inch vor serojy anuma mkan mijocov, nuinisk tsitsaghaluya che?:))) kam Shakhnazaryan u galust, kam L Zurabyan u tokhmakhi mher, kam yes u en jipov tghen,:) vor seroji ughercic heto sksela karmir luiseri tak kangnel:). sa arajin argumenty.

    erkrordnel vor vomanq asumen, orinak Levon Ter-Petrossyany ekela hayastany tsakhi, amsi 26-in petrvari, na shat ban uner tsaxelu, baic chtsaxec, hakaraky, joghovrdin sovorecrec vaxy vonc iren rad anen ete vat ashxati:))

    kam vor asumen Levony masona, et voopshe verjna:))) dra hamar hatuk angragitutyuna patq, hasarak angraget gyughacin chi kara et kargi angragitutyun ani, petqa linel kardacac_angraget-avazakapet kam kardacac-angraget-avazaka peti teghakal:))) motavorapes galust sahakyani klass:(

    mi hatel ujegh patmutiun, vor erek eghav:)))
    mi hat hay aghjik, kam ayl kerp asats qadz, shat sirun, shat himar, nakhararneri siruhi eghats u rabiz. erb vor qaxaqakanutyunic skseci xosel, asets -yaaxk et serjy erba rady qasheluuu, zarmaca u urakhaca ev hartsreci -inchi? asec - axr hech sexy chi et antery, dra kniky vontsa qnum dra het? :))))))))))))) levony sexy dyad’kaya:))))))))))

    pastoren menak et xavner mnacel vor serojiner pashtpanum, vor gna MIAK-i party-nerin anvjar shampagne xmi u pari, enel dranqel davachanecin:)))

  2. Anonymous
    Հունվար 24th, 2009 at 14:29 | #2

    Inp4s duq eq nerkayanum ! patasxanem dzez, ete cheq nexana. Chnayac es aydqan el sur meknabanum chem ta. Qanzi amen mard petq e patasxan ta ir araci ev asaci hamar! :)
    Ayspes! skesnq arajin qo grac mtqic.
    __<>
    in4 nkati uneq, sa es harcnum em , vorpeszi imanam dzer patasxan@ ev heto dzez patasxanem.
    kam sa`
    <>
    Duq gone karoxanum eq grelis lav hishox8n pahpanel?? vor ete sksum es govel, cptvac petq che. Ay ete ushadir mi hat el kardas gracd, iskuyn khaskans u kpoxes:)
    Kam el` es chem haskacel qez aynpes, in4pes du es pordzel nerkayacnel qo karciq@..:)
    (Knereq iharke) bayc duq porcum eq tal Im Mecargo Naxagahin` L.T_P in, <<
    <> in4 es uzum asel?
    kam angargit8n es hima el tesnum em, ays serundi mej, isk >(qo gracnern en i dep)>>karcum em shater@ der petq e heteven xosqi kulturayin…
    Es chem patasxani qo ascnerin, qani vor mekanaban8nd shaxkapvac cher ev imast es chem tesnum Hargeli !:)
    isk qez xorhurd ktayi, ete hargum es ays sait@, mi kextotir ayn ayl xosqerov((mi hat hay aghjik, kam ayl kerp asats qadz))( qo gracnern en)),:(
    Ete hnaravor e hajord angam mi qi4 gexagitakan chashkd bardzracru..:) karcum em ches nexana, ov el vor lini, amen depqum mard e…
    Es im hayacqnerov @ndimadir em, ev chem vaxenum erbeq vo4 mekic,vo4 qo aysorv Sahikic, v or mer deputatn e, vo4 nra exboric, vo4 mekic.
    Petq e tox irenq vaxenan mezanic?!! Menq chenq vaxenum vo4 mekic:) Uzexner@ chen vaxenum, ev uzexner@ chen pordzum irenc uz@ qyorpeqi ev irencic tuyleri het,
    Menq vo’4 zenqov, vo4 e’l banakov chenq vaxecum vo4 mekin. Menq mer grchov enq vaxecnelu es kisagraget futlyarnerin:) Parz er?
    Erevi te shat ushadir lines, vor indz haskanas Jirayr:)

  1. No trackbacks yet.