> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ANI-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ANI-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Ani-ից

BAREV NIKOL JAAAN!!!!!! ESOR EM IMACEL SITIT GOYUTYAN MASIN U SHAAAT URAXACEL EM…….IMACI NIKOL JAN MENQ QEZ SHAAAAAT SHAAAAAT ENQ KAROTEL,,,,,,,,, AMEN INCH ANELU ENQ VOR ICHQAN HNARAVORA SHUUUUT GAS MER MOT U GORAS VOR AYS HRAPARAKUM DAVACHAN CHKA……… QEZ VOCHMEK CHI KAROX POXARINEL……. DU LAVIC LAVN ES….. (ES ARDEN EXAV VOCH TE HARC AYL KAROTAGIR) BAYC HARC EL KTAM NIKOL JAN…………… ERB ENQ BOLOROV MIASIN LINELU????? ARDEN MI TARI A LINUM…. XNDRUM EM ANKEXC ASA NIKOL JAN ES TARI MI BAN KPOXVI???? SHAT MARDIK KAN VOR ASUM EN VSYO EL BAN CHI POXVI,,,,,, INCH LINUM ER PETRVARI 26IN PETQA LINER……….. NAXAPES SHNORHAKALUTYUN,,,,,, U MINCH HANDIPUM……

Նիկոլի պատասխանը - Թանկագին Անի. ես էլ ձեզ եմ շատ կարոտել: Ժամկետների հետ կապված` մի անգլիական ասացվածք կա. ըստ այդմ` լավ քաղաքական գործիչը նա է, ով կանխատեսում է, թե ինչ է տեղի ունենալու երեք ամսից եւ հետո բացատրում է, թե ինչու դա տեղի չունեցավ: :) Եկեք խուսափենք այս գայթակղիչ, բայց իրականում պարզունակ մոտեցումից, որովհետեւ «Պայքար, պայքար մինչեւ վերջ» չի նշանակում` պայքար մինչեւ մարտի վերջ, կամ մայիսի վերջ, կամ 2009-ի վերջ: Նշանակում է պայքար այնքան, որքան անհրաժեշտ է` առաջադրված նպատակներին հասնելու համար: Եւ ի դեպ, նպատակին հասնելը միայն Հայ ազգային կոնգրեսի իշխանության հասնելը չէ: Գլոբալ քաղաքական նպատակը ես այսպես եմ ձեւակերպում. մեր նպատակը ոչ թե իշխանության գալն է, այլ իշխանությունը հանձնելը` խաղաղ, ընտրական, ժողովրդավարական ճանապարհով: Այսինքն` երբ Հայ ազգային կոնգրեսը ժողովրդի վստահության քվեով իշխանության հասնի, չեմ համարի, թե մեր ակնկալած փոփոխությունը տեղի է ունեցել: Նպատակը իրագործված կհամարեմ, երբ Հայ ազգային կոնգրեսը նույն ժողովրդավարական, խաղաղ, ընտրական ճանապարհով իշխանությունը փոխանցի իր քաղաքական հակառակորդին` հնազանդվելով ժողովրդի որոշմանը: Թե իշխանության մնալու ընթացքում որքան օգուտ կտա ՀԱԿ-ը Հայաստանին, շատ լավ, թող տա: Բայց քաղաքական խնդիրը, այն ցուցիչը, որով կանխորոշվելու է նրա գործունեության ընդհանուր գնահատականը հենց դա է` Հայաստանում իրոք ժողովրդի իշխանություն հաստատած լինել- չլինելը:

Փետրվարի 26-ի մասին. եթե մենք այդ օրը գնայինք նախագահական նստավայրի վրա, կվերցնեի՞նք արդյոք իշխանությունը: Կարծում եմ` այո: Շատերն են այսպես կարծում եւ լուրջ հիմքեր ունեն դրա համար: Հետեւաբար եզրակացնում են, որ սխալ ենք արել, որ չենք գրոհել նախագահականը: Այսպես մտածողները տրամաբանում են հետեւյալ կերպ. Տեր-Պետրոսյանը նախագահի թեկնածու էր առաջադրվել իշխանությունը վերցնելու համար, է ուրեմն թող գնար վերցներ: Բայց թանկագին Անի, եթե Տեր-Պետրոսյանի նպատակն ինքնին իշխանությունը լիներ, 98 թվականին հրաժարական չէր տա: Ոչինչ նրան չէր խանգարում պաշտոնավարել մինչեւ 2001 թվականը, հետագայում էլ փորձել պահել այդ իշխանությունը: Բայց ախր, ճիշտ հասկացեք, Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմի նպատակը ինքնին իշխանությունը չէ, այլ Հայաստանը զարգացման նոր մակարդակ դուրսբերելը, նոր հանրություն ձեւավորելը: Փետրվարի 26-ին Ազատության հրապարակ էին եկել բազմաթիվ այնպիսի մարդիկ, ովքեր սովոր էին իրադարձություններին հետեւել «Հայլուրի» միջոցով: Նրանք եկան Ազատության հրապարակ եւ տեսան բոլորովին ուրիշ իրականություն, բոլորովին ուրիշ հասարակություն, բոլորովին ուրիշ արժեքներ: Այդ մարդիկ սկսեցին բոլորովին ուրիշ կերպ պատկերացնել իրականությունը, իրենց դերը այդ իրականության մեջ: Եւ այդ մարդկանց զարթոնքը պարպել մի ինչ-որ քաղաքական թիմի իշխանության բերելու վրա, ախր հանցագործություն կլիներ: Այդ իշխանափոխությունից հետո այդ մարդը, ախր, նորից գնալու էր իր տուն եւ դառնալու էր նույն «Հայլուրային» սուբյեկտը: Մենք նախընտրեցինք նրան թողնել Ազատության հրապարակում, մենք նախընտրեցինք, որ այդ մարդը մնա հրապարակում եւ զգա սեփական անձի կարեւորությունը, մենք նախընտրեցինք չկասեցնել Ազատության հրապարակի ալիքը, որպեսզի այն դառնա ազգային միասնության թատերաբեմ, քաղաքացիական հասարակության խմորման, կայացման հսկայական կաթսա: Եւ սա միակ ճիշտ որոշումն էր: Հենց այս որոշման ու մոտեցման, հենց այս ռազմավարության արդյունքում է, որ Համոժողովրդական շարժումը մինչեւ օրս կա: Քաղաքացիության սերմերը ցանված են Հայաստանի հարյուր հազարավոր, միլիոնավոր քաղաքացիների հոգում: Ոչինչ, մի մասը մի քիչ կվախենա, մի քիչ կկասկածի, մի քիչ կերկմտի, կխոսի հիասթափության մասին, կասի «ֆսյո, է, ոչ մի բան էլ չի լինի», բայց այդ սերմերը չեն կարող չծլել: Ոչինչ, թող մենք զրկանքներ կրենք, թող մեզ շարունակեն խոշտանգել, հետապնդել, ունեզրկել: Բայց մենք որպես սերմնացաններ մեր գործը արել ենք, անում ենք, շարունակելու ենք անել: Մենք գիտենք` ի՛նչ ենք հնձելու: Թանկագին Անի, ինձ համար ձեր հոգատարությունը, գորովանքը, ձեր հարազատությունը շատ ավելի թանկ է, քան ցանկացած իշխանություն: Մենք փետրվարի 26-ին չգրոհեցինք նախագահական նստավայրը, որովհետեւ փետրվարի 26-ը մեզ համար չափազանց կարեւոր օր էր, մենք չէինք կարող այն պղծել: Մարտի 1-ին մենք չգրոհեցինք նախագահական նստավայրը, որովհետեւ մարտի 1-ն էլ էր մեզ համար չափազանց կարեւոր, ու մենք չէինք կարող այդ օրը պղծել: Այդ օրը պղծեցին պիղծ հոգիները, նրանք, ովքեր մի տասնյամյակից ավելի պղծում են Հայաստանը: Բայց սերմը ցանված է, մեր հունձը առատ է լինելու, Հայաստանը գարնանամուտի մեջ է, թանկագին Անի: Այս անգամ սպասվածից ուշ պիտի գա գարունը, բայց էլ չպիտի գնա, էլ երբեք չպիտի գնա: :) Հաղթելու ենք!!!

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , , ,


  1. Edgar Manukyan
    Հունվար 18th, 2009 at 19:37 | #1

    mianshanak hamadzain em Nikoli het, grohnerov erkiry grohayinneri erkir kveracver hetagqayum el kgtnvein urishnery vor nuin dzevi kgrohein aid ishxanutyany ardiunqum karas vercru tarberaky knerdrver hayastanum inchy chisht chi inchpes kexceluc sranq marsecin u ha sksecin heto kexcel anydhat

  2. Tatevik Nikolakan:-)
    Հունվար 19th, 2009 at 16:42 | #2

    Ani jan indz &anot e qo mta&elakerp@! Es shat @nkerner unem voronq aydpes en mta&um, bayc petq e haskananq vor zoheri gnov, aryan gnov menq chpetq e hasnenq mer uza&in! Es urax em vor menq maqur enq ev voch mi aydpisi gor&oghutyunner chenq arel, chnaya& nran vor menq aveli shat enq qan Hunastani kam mek urish erkri @ndimadirner@! Inchpes asum e Levon Ter-Petrosyan@- MER SHARJMAN BAROYAKANUTYUN@ PETQ E BARCR PAHENQ!

  1. No trackbacks yet.