> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ NAREK-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ NAREK-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Narek-ից

Paron Pashinyan, dzer karciqov inch der unen eritasardner@ Hay Azgayin Kongresum, ev inch kargavichakum eq duq tesnum eritasardnerin Kongresum?

Նիկոլի պատասխանը – Հարգելի Նարեկ. ես չեմ ընդունում «երիտասարդ» հասկացությունը քաղաքական գործընթացներում, չնայած` խոստովանեմ` ինքս էլ երբեմն օգտագործում եմ։ Բայց ընդհանրապես, կարծում եմ, որ մի ինչ-որ պահի Հայ ազգային կոնգրեսում պետք է վերանա «երիտասարդ» հասկացությունը։ «Երիտասարդ քաղաքական գործիչ» ասելով, ես նկատի եմ ունենում ասենք` Խոսրով Հարությունյանին, Արտաշես Գեղամյանին, ովքեր 100 տարեկանում էլ (Աստված նրանց երկար կյանք ու առողջություն տա) պահպանելու են իրենց այդ նախանձելի կարգավիճակը. այսպիսով բնորոշվում է որպես քաղաքական գործիչ նրանց նշաձողը։ Հետեւաբար` Հայ ազգային կոնգրեսի տարիքով երիտասարդ գործիչները նախեւառաջ պետք է ազատվեն «երիտասարդ» պիտակից, որովհետեւ դա կարող է կործանարար լինել նրանց համար։ Կարծում եմ, մի ինչ-որ պահից Հայ ազգային կոնգրեսում պետք է լինի ոչ թե երիտասարդական, այլ ուսանողական խորհուրդ, որը հստակ հասկանալի է դարձնում այդ խորհրդի անդամների կարգավիճակը։ Իսկ այսօր երիտասարդական թեւերում ընդգրկված մեր համախոհները պետք է տարրալուծվեն Կոնգրեսի կազմում` որպես լիարժեք անդամներ։ Շատ կարեւոր եմ համարում նրանց ընդգրկվելը ստվերային կառավարության աշխատանքներում, որտեղ նրանք միեւնույն ժամանակ նոր շունչ կհաղորդեն այդ կառույցին, մյուս կողմից էլ` կթրծվեն փորձառու քաղաքական, տնտեսական գործիչների, իրավունքի մասնագետների հետ շփումներում։ Ավելի ուղիղ պատասխանելով ձեր հարցին` ասեմ, որ Կոնգրեսի` տարիքով երիտասարդ անդամները պետք է ապահովեն բոլորիս միավորող այդ կառույցի էներգիան, թարմությունը, մոբիլությունը։ Կոնգրեսը պետք է դառնա քաղաքական լիդերների պատրաստման, դաստիարակության թատերաբեմ, դպրոց, համալսարան, միաբանություն։ Եւ ձեզ ասեմ, այս իմաստով Հայ ազգային կոնգրեսում հավաքված է «դասախոսական» լավագույն կազմը, որին երանի կարող են տալ շատ ու շատ առաջատար համալսարաններ։ Ասվածի մեջ ընդհանրապես չափազանցություն չկա, հավատացեք։ Եւ հիմա խնդիրն այն է, թե այս «համալսարանը» որքանով արդյունավետ կգործի։ Ասեմ նաեւ, որ իմ ասածը ամենեւին չի թերագնահատում ՀԱԿ երիտասարդական խորհրդի ստեղծումը։ Ընդհակառակը, ես ողջունում եմ այդ կառույցի ձեւավորումը, որպես վերը շարադրված նպատակի իրագործման առաջին քայլ։ Խորհուրդն ինքը, որպես առանձին միավոր, պետք է ստվերային կառավարության «կաբինետներ» գործուղի իր ներկայացուցիչներին։ Բայց անհրաժեշտ է չսահմանափակվել միայն Երիտասարդական խորհրդի վերնախավի ներկայացուցիչներով։ Պետք է հոգ տանել այնպիսի մեխանիզմների ձեւավորման մասին, որոնք Կոնգրեսին հնարավորություն կտան իր շարքերից գտնել մարդկանց, եւ նրանց բերել ասպարեզ։

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ ,


  1. Հայկ
    Հունվար 18th, 2009 at 16:10 | #1

    Բարև սիրելի Նիկոլ: Իմ անունն ինչպես նշեցի Հայկ է իսկական: ԹԵրևս ազգանունս էլ կգրեի, բայց չեմ ցանկանում, որ դրանով ավելի ուժեղացնեմ ինձ վրա գործադրվող ճնշումները: Մենք իրար ճանաչում ենք թերևս անունս քեզ ոչիչն չի ասսի: Բայց հավատացնում եմ եթե իմանաս ով եմ հաստատ նողկանք կզգաս, կամ էլ թե սխալվում եմ: Շարժման մեջ եմ առաջին իսկ օրվանից նկատի ունեմ սեպտեմբերի 21-ը: Իմ ներածին ոժերի չափ մասնակցել եմ բոլոր ակցիաներին, նույնիսկ մեկի հեղինակն էլ ա1-ի բլոգում երևի թե ես եղա: Բայց նամակս թերևս դրանց մասին չի: Փետրվարի 26-ին աշախատավայրում էի, ինչպես միշտ աշխատանքից հետո պատրաստվում էի գալ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ, բայց ժամը կարծեմ 4-ի թե անց կեսի կողմերը զանգահարեց քեռիս ասում էր Հայկ չես պատկերացնի թե ինչ է կատարվում: Նրա ոգևորությանը սահման չկար, ամեն ինչ թողեցի ինքս եկա Ազատության հրապարակ: Հավատացի խոսքերով չէիր նկարագրի, դա պետք էր տեսնել: Հիմա այդ օրվանից մոտ մեկ տարի է անցել: Այս ընթացքում շատ դեպքեր են եղել, շատ բան փոխվել է չի փոխվել սակայն մի բան, սպասումը: Մենք բոլորս սպասում ենք մի մասն արդեն հիսթափվել ու համակերպվել է մյուսն էլ փորձում է նրանց համոզել, որ դեռևս ամեն ինչ չէ, որ վերջացել է: Արդեն չեմ հիշում թե երբ էր, բայց հոդցածներիցտ մեկում կար միտք մեկ միլիոն և 24 ժամ: Անընդհատ մտածել եմ դրա մասին: Այդ մեկ միլիոնն ու 24 ժամը փետրվարի 26-ին էր, այդ օրը սրանց պետք էր տալ այդ 24 ժամը: Հիմա արդեն ուրիշ է ամեն ինչ: Եթե սխալ եմ ուղղիր, եթե ճիշտ, նշի այն ուղղությունը կամ չգիտեմ գործողությունը, որը կկարողանա նորից բերել փետրվարի 26: Իմ ծանոթներից շատերն արդեն մտածում են կամ հեռանալու մասին, կամ էլ ասում են ամեն ինչ վերջացավ, չեմ հավատում չեմ էլ ուզում հավատալ, որ դա այդպես է: Ամեն կերպ նրանց համոզում եմ, հարցնում եթե լինի հզոր հանրահավաք չես գնա? Պատասխան չկա: Ասա խնդրեմ նրանք կգան??

  1. No trackbacks yet.