> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՆԱՐԵԿԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՆԱՐԵԿԻ ՀԱՐՑԻՆ

Հարց Նարեկից

Սիրելի Նիկոլ, ինձ մի հարց է հետաքրքրում. քո` ընդհատակում մնալու բուն պատճառը ո՞րն է: Եվ արդյո՞ք չես կարծում, որ ավելի շատ օգուտ կտաս 7-ի գործը 8-ի վերածելով: Հուսով եմ հարցս ճիշտ կհասկանաս։

Նիկոլի պատասխանը - Սիրելի Նարեկ, հարցը ճիշտ եմ հասկանում, որովհետեւ ինքս էլ եմ այդ մասին հաճախ մտածում։ Բայց կա մի զորեղ փաստարկ, որ ինձ դեռեւս շարունակում է պահել այս կարգավիճակում։ Հարց եմ տալիս ինքս ինձ. արդյո?ք Սերժիկ Սարգսյանը ուզում է, որ ինձ հայտնաբերեն։ Պատասխանը միանշանակ է` այո, ուզում է, գուցե նաեւ երազում։ Արդյո?ք Հայաստանի ողջ իրավապահ համակարգը քափ-քրտինքի մեջ ինձ է փնտրում. ես դա գիտեմ փաստերով, փնտրում են մի ուրիշ կերպ։ Է, թող չարչարվեն մի քիչ։ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում մանրամասն մեկնաբանել եմ այս հարցը, եւ էլի եմ ուզում ընդգծել, որ մեզ համար բանտ-ընդհատակ-ազատություն հասկացությունները ունեն մեկ ընդհանրություն. դրանք պայքարի եղանակներ են, եւ այս ընթացքում ես ոչ մի վայրկյան կտրված չեմ եղել պայքարից, գործից, անելիքից։ Չեմ բացառում, որ հաջորդ իսկ պահին որոշեմ պայքարս շարունակել բանտում։ Եւ ուզում եմ կրկնել. եթե լսեք, որ ինձ ձերբակալել են, ուրեմն իմացեք` դա ոչ թե նրանից է, որ ինձ հայտնաբերել են, որ իրենք ինձ հայտնաբերելու համար բավարար պրոֆեսիոնալիզմ ունեն, այլ պարզապես այդ ես եմ որոշել պայքարս շարունակել բանտում։ Հայտնաբերող էին, տասը ամսվա ընթացքում թող հայտնաբերեին։ Ինչ վերաբերում է «յոթի գործը» «ութի գործի» վերածելուն, դուք կարծում եք, որ Ալեքսանդր Արզումանյանը, Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, Շանթ Հարությունյանը, Սուրեն Սիրունյանը, Գրիգոր Ոսկերչյանը օգնության կարի՞ք ունեն: Հարցս, իհարկե, հռետորական է: :)

Շնորհակալություն, որ այցելում եք մեր էջ կայք։

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ ,


  1. Հունվար 17th, 2009 at 18:55 | #1

    Նարեկի հարցը չնայած Նիկոլին է ուղված, Նիկոլն էլ սպառիչ պատասխանը տվեց, բայց կուզենամ ինքս էլ պատասխանել այս հարցին.
    Այսպես, հարգելի Նարեկ, կարծում եմ հիշում եք, որ մինչեւ մարտի 1-ը տեղեկություններ էին ստացվում, որ հանցագոր իշխանությունները ցանկացել են Նիկոլին ֆիզիկապես չեզոքացնել. Երեւի ոմանք այդ տեղեկատվությունը չափազանցություն համարեցին, սակայն Շարժմանը ուշադիր հետեւած ու մտածելու ընդունակություն ունեցող ծանկացած անձի համար դա չափազանցություն չի… Ու՞մ համար պարզ չի, որ այս Շարժման սկիզբը «1+»-ով դրվեց, ու՞մ համար պարզ չի, որ միասնության գլխավոր դերակատարը հենց Նիկոլ Փաշինյան է եղել: Այո իհարկե հանրահավաքները ԱԶԳԱՀԱՎԱՔՆԵՐԻ վերածվեցին, ի պատիվ մեր հարգարժան նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականություն վերադառնալով (նկատի ունեմ հրապարակային քաղաքականություն), բայց այնուամենայնիվ կուսակցությունների (հատկապես մինչեւ 2007թ.-ը ակտիվ գործունեություն ծավալող կոսակցությունների համախմբման համար առաջին հերթին հենց Նիկոլ Փաշինյանին ենք երախտապարտ. Իր ղեկավարած թերթի 2004-2007 տվականների ընթացքում ծավալած քաղաքական գործունեյությանն ենք երախտապարտ… Ուզում եմ ասեմ, հանցագործ վարչախումբը, ստոր է, դաժան է, ՀՀ-ի նկատմամբ դավաճան է, բայց ապուշ չեն այն աստիճան, որ չգիտակցեին որ այս հզոր Շարժման, այսպես ասեմ` արյունատար երակները հենց Նիկոլն էր… Իսկ Պողոս Պողոսյանին «պրիվետ ռոբ» ասելու համար` սատկացնող տականքը, տեսնում է, որ 10 տարիների իրենց արած սեւ գործը` ժողովրդին հիասթափեցնել, հուսախաբ անել, ստրուկի կարգավիճակի հետ համակերպելը, հենց Նիկոլի շնորհիվ հոդս ցնդեցին, ու ժողովրդի մեջ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ կամք, ակտիվություն, սեփական իրավունքներին տեր կանգնելու վճռականությունը ամբողջությամբ վերականգնվեց… Անկախ այսօրվա արդյունքներից, Նիկոլն արդեն ՀԱՂԹԵԼ Է, ես չեմ չափազանցեցնում. Այդ հաղթանակը գավառամիտ տականքները չեն կարող ներել, բայց Նիկոլը հայտնվելով ընդհատակում նրանց այդ հնարավորությունից էլ զրկեց: Եվ ես ուրախ եմ դրա համար (պատակահկան չի, որ այստեղ` «Հարցեր Նիկոլին» բաժնում, ես Նիկոլին իմ երախտագիտությունը հայտնելու, իր որպեսիությունը հարցնելու փոխարեն առաջին հերթին խնդրեցի իմ անչափ երախտագիտությունը հայտնել «Իմաստուն Ծերուկին»), ավելի ուրախ կլինեմ, եթե Նիկոլը այսօր սերժանտների ճանկերից հեռու, ցանկացած այլ կարգավիճակով ազատ տեղաշարժվելու ու ավելի լայնածավալ գործելու հնարավորություն ունենար : Իսկ բանտում…

    Ինչ վերաբերվում է քո 2-րդ հարցին` «7-ի գործը 8-ի վերածելով», ապա հարգելի Նարեկ, ասա խնդրում եմ դրա օգուտ ո՞րն է: Բանտում Նիկոլը կարող է անի այն, ինչն անում են մեր մյուս ընկերները, միքիչ ավելի, միքիչ պակաս, բայց ըստ էության` սպիտակ թողթը սույց կտա, կասի` «սա սպիտակ է», իսկ ժոռավարդանյանները, մացոներն ու դատավոր կոչված մյուս ստրուկները կասեն` «չէ, դա սեւ է»… Եւ վերջապես շատ ճիշտ հարց տվեց Նիկոլը, իհարկե հրետորական, որովհետեւ 7-գործով տեղի ունեցողը դատավարություն չի, ինչ դատավարության մասին կարող է խոսք լինել, երբ մեղադրվողները մեղադրողի դիրքերից են հանդես գալիս, իսկ մեղադրողների գործը պաշտպանությունն է. Ո՞վ էր տեսել, ու նույնիսկ լսել, որ մեղադրվողն ու տուժողը, դատավարության ընթացքում միասին մի կողմում լինեն, մեղադրողներն ու դատավորը` մյուս: 7-ին միանալով Նիկոլը ի՞նչ պիտի անի, որ չի կարող հիմա անել : Ինչ, գնա բանտախուց, որ կանվոյների հսկողությամբ գա դատարան ու ասի սերժանտները ՀՀ դավաճաններ են : Ո՞ր մացոն որոշի, թե երբ պետք է Նիկոլը խոսի, երբ` ոչ : Որ բանտային երկու-երեք գանդոն կալանախուց խուզարկելու պատրվագով վրան ձեռք բարձրացնեն : Ո՞ր իր ասելիքը, թերթերին քսիֆների միջոցով փոխանցի (այն էլ կստացվի թե ոչ : Թե՞, որ կամերներում կռիսացած մի-երկու քրյականի միջոցով սերժանտների մուրազը իրականություն դառնա…

  1. No trackbacks yet.