ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՇԿԵՐՏ ԲԻՁՈ-Ի ՀԱՐՑԻՆ
Հարց Աշկերտ Բիձո-ից
Բարև: 01.03.08 դիպուկահարի գոյությունը իշխանությունն ընդունեց,սակայն քր. օրենսգրքով ոչ մի հոդված մահապատիժ չի նախատեսում/գնդակահարություն/, նաև իշխանության յուրացման փորձի դեպքում: Կխնդրեի Ձեր մեկնաբանությունը:
Պատասխան - Հույս ունեմ` Ձեր հարցը ճիշտ եմ հասկանում, չնայած`այն կարելի է մի քանի կերպ ընկալել: Այսուհանդերձ` Հայաստանում մահապատիժ չի նախատեսվում նաեւ «Ողջույն Ռոբ» ասելու համար, բայց դե Պողոս Պողոսյանին մահապատժի ենթարկեց Ռոբերտ Քոչարյանի թիկնազորը` Ռոբերտ Քոչարյանի հրամանով: Մահապատիժ չի նախատեսվում նաեւ ժողովրդի վստահությունը վայելելու համար, բայց այդ «մեղադրանքով» մահապատժի ենթարկվեցին նաեւ «Միասնություն» դաշինքի լիդերներ Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը: Այս շարքը կարելի է շարունակել: Բայց Հայաստանում այսօր հաստատված առանցքային իրողությունների ճնշող մեծամասնությունը ոչ միայն նախատեսված չէ Սահմանադրությամբ եւ օրենքներով, այլեւ ուղղակիորեն արգելված է: Օրինակ` ընտրությունների արդյունքները կեղծելը, օրինակ, անմեղ մարդկանց անազատության մեջ պահելը: Հենց սա ենք նկատի ունենում ասելով, թե երկրում խաթարված է սահմանադրական կարգը: Երբ սահմանադրական կարգը խաթարված է` բարգավաճում է օլիգարխիական բեսպրեդելի կարգը: Մարտի 1-ը հենց այս երկու իրողությունների բախումն էր, եւ այդ բախումը շարունակվել է մարտի 1-ից հետո` ամեն օր: Այդ բախումը շարունակվում է նաեւ այսօր: Այդ բախման մեջ սահմանադրական կարգը հաղթելու է, որովհետեւ ուժեղ է: Ու թող ձեզ չշփոթեցնի «սափրագլուխների» ու նրանց շեֆերի սարսափազդու տեսքը: Սրանք վախկոտ ու թույլ մարդիկ են, որ իրենց թուլությունը փորձում են թաքցնել ինչ-որ թանկարժեք տեսարանների ետեւում: Սրանք նաեւ պրիմիտիվ են. երջանկահիշատակ Տիգրան Լեւոնյանը մի հարցազրույցում Քոչարյանին ու նրա ռեժիմը համեմատել էր կոկորդիլոսի հետ: Ես այս ռեժիմի ավելի դիպուկ բնորոշման չեմ հանդիպել. կոկորդիլոսը սարսափազդու է թվում, բայց երբ նրա բնազդները հասկանում ես, դառնում է անօգնական ու թույլ էակ: Լեւոն Տեր-Պետրոսյանը ահա այս պատճառով է ընտրել այն մարտավարությունը, որով ընթանում ենք: Լավ, չծավալվեմ:














Barev, Nikol jan. Ba sra verj@ vonc a linelu? Hasnelu enq mi bani? Te eli xexdelu en?