> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ MARZPET-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ MARZPET-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Marzpet-ից

Barev Nikol jan.
shnorhavor nor tarin u surb tcnunde… Inch lav bane spasum 2009 tvim mer zoxovrdi hamar? verj kunena et avazakapetutjune?

Նիկոլի պատասխանը - Հարգելի Մարզպետ. նմանապես շնորհավորում եմ ձեր եւ ձեր ընտանիքի Ամանորը եւ Սուրբ ծնունդը, մաղթում եմ ամենայն բարիք: Ինչ լավ բան է սպասում մեր ժողովրդին 2009 թվականին: Այսպիսի իրավիճակներում, երբ երկիրը զրկված է բնականոն կյանքից, զարգացման բնականոն, մարդկային, օրինական հունից, ես միայն մի լավ բան եմ պատկերացնում` պայքար, պայքար հանուն երկիրը զարգացման բնականոն հունի մեջ դնելու, որովհետեւ միայն պայքարի արդյունքում մենք կարող ենք ունենալ այն երկիրը, որի մասին երազում ենք. ուրախ, համերաշխ, դինամիկ, զարգացող, ժամանակակից: Ուրիշ ճանապարհ չկա: Այսինքն` լավ բանը պայքարն է, եւ լավ է, որ վերջին տարիներին մենք դրա պակասը չենք զգացել: Ինչ վերաբերում է ավազակապետության վերջին, մեր պայքարը շարունակվելու է այնքան, մինչեւ ավազակապետության կազմաքանդումը իրականություն դառնա, մինչեւ իշխանությունը Հայաստանում վերադարձվի օրինական տիրոջը` ժողովրդին: Սա միանշանակ է, եւ այս հարցին անդրադառնալով բանտից վերջերս դուրս եկած քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանը Հայ ազգային կոնգրեսի վերջին համաժողովում շատ դիպուկ բան ասաց: Ըստ այդմ, հիմա հարցը այնպես չէ դրված, որ եթե մինչեւ ապրիլ ավազակապետությանը չհաղթեցինք, ուրեմն վերջ: Մի անգամ ասել եմ, իմ ընկերներն էլ ասել են, որ մենք անմնացորդ նվիրվել ենք այս պայքարին, եւ այն դարձել է մեր կյանքի գործը: Սրանով ամեն ինչ ասված է: Ես չեմ կարծում, թե 7-ի գործով դատավարությանը հետեւող որեւէ մեկը կարող է կասկած ունենալ, որ մեր պայքարը անկասելի, որ մեր հաղթանակը անխուսափելի է: Սա կարգախոս չէ, սա իրականություն է, եւ այս իրականության բազմաթիվ ապացույցներ ցանկացած ոք կարող է գտնել այսօրվա Հայաստանում: Բայց եւ այնպես, հարգելի Մարզպետ` կարծում եմ, որ դուք ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանը պետք է ակնկալեք ոչ միայն մեզնից, այլեւ ինքներդ ձեզնից: Որովհետեւ նաեւ հենց կոնկրետ ձեզնից է կախված, թե որքան արագ կլուծվեն այն հարցերը, որ այսօր ծառացած են Հայաստանի առաջ: Ես չեմ ուզում, որ Հայաստանի քաղաքացիները առաջնորդվեն «վսե պաբեժալի, ի յա պաբեժալ» սկզբունքով, այլ նաեւ իրենց համարեն այն հարցերի հասցեատերը, որոնց պատասխանը ակնկալում են քաղաքական գործիչներից: Եւ ասում եմ ուղիղ. ավազակապետության հարցը շատ ավելի արագ կլուծվի, եթե դուք այդ մասին ոչ թե հարցնեք, այլ դրա մասին խոսեք որպես ձեր ներսում կայացրած որոշում, որպես վճիռ, որ կայացրել եք անձամբ դուք` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Լավ եղեք:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.