> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԸՆԹՐԻՔ ԱՊՈՒՇԻ ՀԵՏ

ԸՆԹՐԻՔ ԱՊՈՒՇԻ ՀԵՏ

Դատարանի շենքի առջեւՄիջազգային հանրությունը, փաստորեն, 2009 թվականի հունվարը դարձրեց Ղարաբաղյան բանակցությունների եւ քաղբանտարկյալների հարցի խաչմերուկ, քանի որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը ձայնից զրկելու քննարկումները եւ Դավոսում Սարգսյան-Ալիեւ բանակցությունները նախատեսվում է զուգահեռ անցկացնել։ Իհարկե, դավոսյան հանդիպման հարցը վերջնականապես կարծես թե որոշված չէ, բայց միջազգային հանրության ներկայացուցիչների մտքերի ընթացքը արդեն իսկ թափանցիկ ակնարկներ է պարունակում։ Իսկ սա կարող է նշանակել, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկել-չզրկելու հետ կապված վերջնական որոշումը ոչ թե Պրեսկոտ-Կոլոմբիե տխրահռչակ զույգի, այլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահողների այցի արդյունքում է կայացվելու։ Թերեւս սա էր պատճառը, որ Պրեսկոտ-Կոլոմբիեի այցը կայծակնային բնույթ ունեցավ, ըստ էության` ձեւական մի արարողություն։ Համազեկուցողները, թերեւս, եկել էին իրենց հայաստանյան սպոնսորներին զեկուցելու, որ ոչնչով օգնել չեն կարող, որովհետեւ հարցը գլոբալ բնույթ է ստացել։ Եւ Գալուստ Սահակյանի ակնարկը շատ թափանցիկ էր։ Իր վերջին ասուլիսում նա հայտարարեց, որ Եվրոպան, իբր, ընդդիմության վրա մեծ փողեր է դրել` Հայաստանում գունավոր հեղափոխություն անելու համար, ու հիմա, ըստ Սահակյանի, քանի որ հեղափոխությունը կիսատ է մնացել, եվրոպացիք փողերը վերադարձնելու խնդիր ունեն, դրա համար իրենց այսպես են պահում։ Նման նախադասությունը, իհարկե, պատահական չի հնչում. Սահակյանը, փողի ակնարկ անելով, պարզաբանում է պահանջում փետրվարի 19-ին, դրանից առաջ եւ հետո Հայաստանում դիտորդական եւ մոնիտորինգային գործունեություն իրականացրած եվրոպացիներից, թե` էդքան փողը տվեցինք, էլ ինչ եք համը հանում։ Սահակյանը նաեւ ակնարկեց, որ եթե փողի հարցն է, թող եվրոպացիք ՀՀ իշխանություններին ուղիղ ասեն, իշխանությունները գուցե մի բան կմտածեն։ Ասել կուզի` սերժանտները էլի կարան տան, եթե էս հարցը լուծվի։ Բայց Սերժի եվրոպական հաճախորդները, թերեւս, հասկացրել են, որ խնդիրը ավելի գլոբալ բնույթ է ստացել ու բարդացել, որովհետեւ Ղարաբաղի ու քաղբանտարկյալների հարցերը նորից խաչվում են, եւ հարցը պետք է դիտել այս համատեքստում։ Իսկ ինչպիսի՞ն կլինի գործարքի առաջարկը. իհարկե, Սերժ Սարգսյանին չեն առաջարկի միանգամից ԼՂ հարցի կարգավորման փաստաթուղթ ստորագրել, սակայն ակնհայտ է, որ ինչ-որ բան ստորագրելու առաջարկ կանեն։

Իսկ այդ ինչ-որ բանը կարող է լինել Հելսինկիում նախատեսված հռչակագիրը, որ, ինչպես հիշում եք, չստորագրվեց, ինչպես պարզաբանվեց` Ռուսաստանի պատճառով։ Ինչ է այդ փաստաթղթում գրված` էական չէ. էականն այն է, որ գործարքի որոշակի ֆոն է նախապատրաստվում։ Գործարք, որ կարող է լինել ոչ թե հռչակագրի ստորագրման, այլ ինչ-որ այլ պարտավորությունների ստանձնման տեսքով։ Համենայնդեպս, միջազգային հանրությունը կարծես փորձում է Սերժ Սարգսյանի համար ցայտնոտային վիճակ ստեղծել, որպեսզի գործարքի հնարավորությունները գնալով մեծանան։ Սա, իհարկե, աննպաստ վիճակ է Հայաստանի համար, բայց այս վիճակը հենց իշխանությունների ձեռքի գործն է, վերջին տասը տարվա «ուժեղ» քաղաքականության արդյունքը։ Ու հիմա Սերժ Սարգսյանը տարբերակ չունի. ամեն ինչ պետք է զիջի, միայն թե քաղբանտարկյալներին բանտում պահելու հնարավորություն ունենա, որովհետեւ ինքը խնդիրը տեսնում է սեփական իշխանության պահպանության մեջ, ինքը ուրիշ խնդիր չունի։ Ահա սա է պատճառը, որ իրավիճակը այսքան բարդացել է։ Եթե հարցերը դիտարկվեին Հայաստանի շահերի տեսանկյունից, այսօր առկա գորդյան հանգույցը կարելի էր լուծել մի քանի օրվա ընթացքում, ավելի ճիշտ` մի քանի օրվա ընթացքում կարելի էր այնպիսի պրոցեսներ հարուցել, որոնք մինչեւ վերջ կուղենշեին պրոբլեմի կարգավորման մեխանիզմները, եւ այդ մեխանիզմները բոլորի համար տեսանելի կլինեին։ Փոխարենը` Մուկը հերթական նամակն է գրում համայն աշխարհի թագավորներին։ Թերեւս, Եվրոպայի խորհրդարանական էլիտաները առաջիկայում զվարճանալու լավ առիթ են ստացել` կարելի է կարդալ Մկան գրած նամակը եւ մի լավ ղժժալ։ Չի բացառվում, որ առաջիկայում շատ ակտիվանան Հայաստանի խորհրդարանական կապերը եվրոպական խորհրդարանների հետ։ Ասենք` եվրոպացի դեպուտատները կարող են մեկը մյուսի ետեւից Մկանը հրավիրել ընթրիքի։ Եվրոպայի թատերական բեմերում մինչեւ օրս էլ պոպուլյար է «Ընթրիք ապուշի հետ» պիեսը, եւ կարծում ենք` եվրոխորհրդարանականները չպետք է կորցնեն իրական կյանքում էլ այդպիսի երեկոներ կազմակերպելու հեռանկարը։ Ինչ վերաբերում է հայաստանյան ընդդիմությանը` մենք պետք է մոռանանք ԵԽ-ի մասին եւ սեփական ռեսուրսներով զբաղվենք սեփական հարցերի կարգավորմամբ։ Մեր պայքարը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է, ուրեմն` «Հայ ֆիդայի~ներ, ջան ֆիդայի~ներ, ձեր մայրերը ձեզ ղուրբան…»:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Հունվար 17th, 2009 at 15:34 | #1

    U menq el piti nstenq taxtin spasenq baxtin? Isk erg@ shat texin e…..

  2. Հունվար 17th, 2009 at 23:27 | #2

    ԱյսօրՀ1-ի “լրագրողը” ԱՄՆ-ի բանտը այցելելով,բացահայտեց,որ ՀՀ-ի բանտը չունի այնտեղի հարմարությունները,բայց դրա փոխարեն Հայաստանում ով ասես չի նստած կողքկդ,այլ միայն հայեր:Բացի դրանից հայ բանտարկյալը դժգոհեց,որ ԱՄՆ-ում ամեն մանր բանի համար նստացնում են:
    Զգացվում է,որ միայն Հ1 է դիտում,չգիտի,որ այստեղ անմեղները նստում են մարդասպանների փոխարեն,որ այստեղ չի գործում անրահայտ”он же памятник,кто ж его посадит”բառակապակցությունը”,իսկ բանտից դուրս նույն բանտն է,որովհետև դու ոչ մի “դատարանում”չես կարողանա ապացուցես,որ գազի “սպասարկման” վճարը ընդամենը ծաղրավճար է,իսկ մայթը հետիոտնի տեղն է,այլ ոչ մեքենայի,կամ ոստիկանը չունի իրավունք հայոյել ցուցարարին:
    Եվ այդ ամենի պատճառը հենց բոլորիս ծանոթ նամակի գրագիտությունն է ,չէ որ “ազգընտիրները”գիրք կարդալը ղզիկություն են համարում,դրա արդյունքները ստիպված ենք ճաշակել Հայաստան անունով բանտում:
    Բայց մի լավ բան գտա Հ1-ի “լուրերում”:Այստեղ նունպես,ինչպես և ԱՄՆ-ում չկա ազգայնամոլություն,եթե հաշվի չառնենք ոմանց դժգոհությունը Լևոնի կնոջից:
    Բայց և այնպես,ես կարծում եմ,որ հաղթելուց հետո պետք է մտածել Երկիրը Հայք վերանվանելու մասին,թե չէ ինչ- որ անդուր նմանություն կա — Մկստան,—Հայաստան —-
    Իհարկե, կարևոր գործերից հետո:

  3. Ани&Марк
    Հունվար 18th, 2009 at 13:10 | #3

    Когда начинаем?! Пора уже/

  4. Babken
    Հունվար 19th, 2009 at 18:45 | #4

    Namak Babkenic

    Barev Nikol jan , nax asem vor es shat hargum sirum em qez ev anhamber spasum qo veradardin. Nikol jan im namak@ aveli shut xndranq e qez qan harc, im kartiqov du ditum es ayn harcazruycner@ voronc kanchvum en mer @ndimadir gortichner@, ev sksum en (krisakan)harcer@,ban chunem aselu nrancic shater@ talis en arzani patasxanner bayc mi tesak en chen eli,amen angam nayeluc Qez em hishum ev asum Nikol@ piti liner vor mi hat lav chotker sranc :):) Es kxndrei qez gone du qo hodvatneri mej andradarnair et harcazruycnerin ev mi lav ………….. dranc :) :) :)

  1. No trackbacks yet.