ՀԻՇՈՒՄ ԵՆՔ, Ո՞ՆՑ ՉԵՆՔ ՀԻՇՈՒՄ
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը իր սերժանտական հակումների վերակենդանացման մասին քաղբանտարկյալների հայտարարություններին հզոր հակափաստարկ է գտել։ Հիշո՞ւմ եք, ասում է, մի քանի ամիս առաջ էլ դատախազությունն ասում էր, թե ինձ, այսինքն` իրեն, այսինքն` Մարդու իրավունքների պաշտպանին, այսինքն` Արմեն Հարությունյանին, պետք է քրեական պատասխանատվության ենթարկել։ Լավ հիշեցրիր, բա ինչո՞ւ չենթարկեցին քրեական պատասխանատվության։ Ինչո՞ւ հիմա նստած չես մեղադրյալի աթոռին, եթե դատախազությունը նման բան է հայտարարել։ Չլինի՞ ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանից, Սասուն Միքայելյանից, Հակոբ Հակոբյանից, նախարար Ալեքսանդր Արզումանյանից լավ տղա ես։ Չլինի՞ նրանց կեսի չափ վաստակ ունես երկրի կայացման գործում։ Չլինի՞ ավելի անմեղ ես, քան Գրիգոր Ոսկերչյանն ու Վարդգես Գասպարին։ Հիշում ենք, ո՞նց չենք հիշում, ու հիմա խոսքը էն մասին է, որ չնայած մարտի 1-ին եղել ես մարտի 1-ի թատերաբեմում, բայց քրեական պատասխանատվության չես ենթարկվում, չնայած` դատախազությունը ասել է, որ նման անհրաժեշտություն կա։ Եթե ասել է, ուրեմն հիմքեր կան։ Ճիշտ չէ՞։ Բա հո դատախազությունը օդից չէ՞ր վերցնի։ Հիմա պիտի դու դատվելիս լինեիր ու Մացոյի գալու հետ պիտի ոտքի կանգնեիր ու ծափ տայիր. «Կեցցե՛ մեր դատարանը, աշխարհի ամենաարդար դատարանը»։ Հետո նստեիր, հետո էլի կանգնեիր, ու քեզ նման մեկն էլ կգտնվեր, որ մոնիտորինգ աներ` քանի անգամ կանգնեցիր եւ քանի անգամ նստեցիր։ Հիշում ենք, ո՞նց չենք հիշում, որ ԱԱ ծառայությունից անվտանգության ապահովում էիր պահանջում։ Չտվեցին։ Էն ժամանակ անհանգիստ էիր։ Հիմա հանգիստ ես։ Հիմա Սերժին ես տեսնում, հիմա «օբյեկտիվ» ես, ու հիմա քո անվտանգությանը ոչ մի բան չի սպառնում։ Քաղբանտարկյալները հո սափրագլուխ չե՞ն, որ պադյեզդ մտնելիս իրավունքներդ պաշտպանեն։ Հիմա քեզ չեն դատում, հիմա դու անվտանգության խնդիր չունես, որովհետեւ ԿԶԵԼ ես։ Այսինքն` միշտ էլ այս վիճակում ես եղել, չգիտեմ էլ` ոնց եղավ, մի երկու կիսատ-պռատ բաներ ասացիր. երեւի մարտի 1-ի ժողովրդի փոշին նստել էր վրադ։ Հա, էն էլ ենք հիշում, որ ասում էիր` եթե «7-ի գործով» փաստաբանների ներկայացրած փաստարկների կեսը ճիշտ է, ուրեմն այս գործը խայտառակություն է։ Հիմա այդ գործը ձեռքիդ տակ է, Մացոն էլ գործին մի քանի օրում է ծանոթացել։ Երկու ամսվա ընթացքում չհասցրի՞ր ծանոթանալ։ Չե՞ս կարող ասել` «7-ի գործով» փաստաբանների ներկայացրած փաստարկների կեսը, ի վերջո, ճի՞շտ են, թե՞ հորինած։ Հա~, դատարանը պետք է որոշի՞։ Բա դու էլ ինչացո՞ւ ես։ Դատարանը կորոշի, հետո` վերաքննիչը կորոշի, հետո` վճռաբեկը կորոշի։ Բա էլ ի~նչ ես ոտի տակ ընկնում։ Հիշում ենք, ո՞նց չենք հիշում։ Հիշում ենք, որ Ռոբերտը ասում էր, թե դու իր ամենաանհաջող կադրն ես, Սերժը Դհոլի մասին ասում էր «դատարկ դհոլ», Համաշխարհային ազգի հորը ասում էր «իդիոտ», Արթուրիկին ասում էր «հաճախորդ», եւ ահա, Արթուրիկը արժանապատվորեն բռնեց դեպի իրեն պարզած` մի րոպե, մոռացել եմ այդ օրգանի անունը - հա, ձեռքը։ Գիտեմ, այ ընկեր, գիտեմ, որ գոնե Արթուրիկի չափ արժանապատվություն կունենաս։ Ուրեմն` արխային բռնիր այն, ինչ պարզում են քեզ։














ՋԱԱԱԱԱՆ ՆԻԿՈԼ ՋԱՆ ԱՍԱ ՄԵՆԱԿ ԴՈՒ ԵՍ ՄՆԱՑԵԼ ԱՍՈՂՆԵՐԻՑ ՉԽԵՂՃԱՆԱՍ ԲՈԼՈՐՍ ՔՈ ՀԵՏ ԵՆՔ ՉԿԱՍԿԱԾԵՍ ՄԻՆՉև ՎԵՐՋ
Բարև Ձեզ արժանապատիվ հայեր:
Ես հպարտ եմ, որ դեռևս կան հայեր ովքեր չեն ծախվել ու կարողանում են իրենց ճիշտ խոսքը հրապարակային ասել;
Հուսով եմ, որ կգա այդ օր, որ էլ չեն լինի փեսա ջազվեներն ու դրանց նմանները և ուրիշի ……-ի տակ պարողները:
Համբերություն Ձեզ
Բարև Ախպետր
Արդեն հոգնել ենք բոլորից` փոսա ջազվեներից և ………….
Ինչ անելու եք շուտ արեք
Նիկոլ ջան ,, աածականներից ” իր և իր ընտանիքի պաշտպանության ապահովում պահանջելը ` դա իր իրավունքն էր . Չտվեցին….
Ինքն իր իրավունքը չի կարողանում պաշտպանի, մերը ո՞նց պաշտպանի…
NIKOL JAN ES QO CAV@ TANEM SRANQ KZELUEN AXPER JAN KZELUEEEEEEEEEEEEEEEEEENNNNNNNNNNNNNNNNNNNNNNNNNNN
DE IHARKE SPARICH KERPOV(INCHPES MISHT) NIKOL@ CUYC TVEC VOMANC TEGH@! IROQ JOGHOVURD@ &ISHT E ASUM MARDU IRAVUNQNERI PASHTPAN@ DARCEL E
KISAPASHTPAN:-)
halala qez axper djan merqaxaqi amena duxov txen es apres
es hpartanum em Nikolov
Baner ka vor chisht es, bayc erbemn mtaci aveli xor@ nor ezrakacutyunneri hangi. Mardkanc larel@ aysor shat heshta, bayc zspel@ ev kshradatvac qajler anel@ ahavor bard. Inchu ches xosum Armen Harutyunyani arac gorceric, ayl miayn pordzum es larel mardkanc nra dem. Du xosum em mi mardu nman, vor@ uxaki sirum e xosel, bayc moranum es, vor Armen harutyunyan@ aysor isk yndhanrapes Mardu iravunqneri pashtman@ sahmanapak liazorutyunner uni` orenqov iren verapahvac.
Uremn arajarkum em qez myus angam vor ban es grum amboxchutyamb usumnasiri nyut@, u heto nor ara ezrakacutyun u gri, ayl voch te skandal ev show anelu hamar.
P.S. Qez el lav gitenq Nikol jan