> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ EDGAR-Ի, ՎԱՀԱԳՆ Թ.-Ի ԵՎ ՎԱՀԱԳՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՀԱՐՑԵՐԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ EDGAR-Ի, ՎԱՀԱԳՆ Թ.-Ի ԵՎ ՎԱՀԱԳՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՀԱՐՑԵՐԻՆ

Հարց Edgar-ից

Nikol jan, es shat shqex gaxaparh er! enqan durs ekav site amboxj!
Nikol Jan shnorhavor qo nor tarin, yntaniqid ev erexanerid, Ashoti, Mariamiki, ev puchurik Shushaniki het miasin, ankexc srtov qez het em u misht qezanov hianum em, amen mi nkard indz shat harazat e tvum, tox 2009 tvakany MIAIN HAXTANAKI TARI LINI, U LINELU E!!!
qo ynker
Edgar

p.s. Erkri hakarak koxmy amen hamary kardacel em, menak mi ban chhaskaca inchi edqan man ekar mi hat Canadayi koxmery chekar, anhamber spasum ei vor mi or grelu es verjapes hasa Canada!! u ankexc misht spasum ei zangit:)))

Պատասխան - Էդգար ջան, բարեւ: Ուրախ եմ, որ Կանադայի հեռուներից շարունակում ես հետեւել Հայաստանի անցուդարձին, ուրախ եմ, որ մեր էջ կայքի այցելու ես նաեւ, եւ կայքը քեզ դուր է եկել: Շնորհավորում եմ քո Նոր տարին եւ Սուրբ ծնունդը, ցանկանում, որ 2009-ը ընտանիքիդ համար լինի Հայաստան վերադառնալու տարի: Շնորհավորիր իմ անունից կնոջդ ու որդուդ, ու քանի որ մեր այս նամակագրությանը հետեւում են նաեւ մեր կայքի ուրիշ այցելուներ, ուզում եմ որդուդ հետ կապված պատմությունը պատմել: Ուրեմն, ժողովուրդ ջան, Էդգարն ու իր կինը` բոլորիս նման, իրենց որդուն վախեցնում են դաստիարակչական նպատակով, եւ ասում, որ եթե չլվացվի, մաքուր չմնա` դեմքը կսեւանա: Հասկանալի է, ու ծնողական այս վերաբերմունքը դատապարտելի չէ: Բայց ահա փոքրիկի դաստիարակության այս բուռն շրջանում, Էդգարը աշխատանքի առաջարկ է ստանում Կանադայում եւ ընտանյոք մեկնում են: Կանադայում հաստատվելու առաջին օրը ինչ-որ տեղ են գնում` քաղաքային ավտոբուսով: Եւ ահա, Էդգարի փոքրիկ որդին, ավտոբուսի մեջ մի աֆրոկանադացու տեսնելով անասելի աղմուկ է բարձրացնում, ու ձայնը գլուխը գցելով ծղրտում. «Ա-մոթ, ա-մոթ` չես լվացվել երեսդ սեւացե~լ է, չես լվացվել երեդս սեւացե~լ է»: Բարեբախտաբար, աֆրոկանադացին հայերեն չի հասկանում, եւ Էդգարի որդու պահվածքը ընկալում է որպես բարեկամական ժեստ: Ամեն դեպքում փոքրիկի պահվածքը լավ զվարճացնում է ավտոբուսի ուղեւորներին, չնայած ոչ ոք գլխի չի ընկնում, թե ինչում է պրոբլեմը: Սա ընդամենը մի տարի առաջվա պատմություն է, եւ Էդգարն ինքն է այս մասին ինձ գրել: Էդգար, չես հերքում, չէ՞: Եթե Կանադա գայի, այս դրվագը, իհարկե, տեղ կգտներ «Երկրի հակառակ կողմի» մեջ` ենթավերնագրով: Բայց Էդգար ջան, Կանադա չեկա, որովհետեւ վիզա չունեի: Թե չէ հաճույքով կգայի, եւ դեմ չէի լինի խորոված անել Լաբրադոր թերակղզում` Լաբրադոր ծովի ափին: Կտեսնվենք: Լաբրադորը չգիտեմ, բայց Սեւանի թերակղզում, Սեւանա ծովի ափին խորովածը`ինձ վրա: Ես քեզ պարտք եմ, հիշում ես չէ՞:

* * *

Հարց Վահագն Ղուկասյանից

Կայք http://septemberi21.blogspot.com/

Նիկոլ ջան !, հարցեր շատ կան, բայց այս պահին ուզում եմ իմ անսահման շնորհակալությունը փոխանցես «Իմաստուն Ծերուկին»` սերժանտների արյունոտ ճանկերից քեզ պրծացնելու համար….

Պատասխան - Անպայման կփոխանցեմ, Վահագ ջան: Չնայած ինքը երեւի անձամբ կկարդա քո շնորհակալության խոսքերը: Լավ ես չէ՞:

* * *

Հարց Վահագն Թ.-ից

Ոնց ես ախպերս? Կարոտել ենք:

Պատասխան - Վահագ ջան լավ եմ, դու լավ ես չէ՞: Ես էլ ձեզ եմ կարոտել: Լուսինեին բարեւներ, Գոռին, Աննային ու Արամին պաչիկ: Ո՞նց է ռազբոյնիկը: Արամին նկատի ունեմ, հասկացար չէ՞:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ


  1. Հունվար 14th, 2009 at 13:50 | #1

    Hargeli Nikol,lacs galis e… Mi canot unenq, vore ishxanutyan tashtic e ogtvum asac-srank der erkar irar pas ktan-20 tari aczki araj unecek,srank ajnkan en ujexacel, vor 1000 zoh el ktan.Es sarsapeci…

  2. Վահագն Թ.
    Հունվար 14th, 2009 at 22:54 | #2

    Լավ ենք, Նիկոլ ջան, փառք Աստծուն, չնայած կարող ա զարմանալի թվալ, թե ոնց ա հնարավոր լավ լինել մի երկրում, որտեղ… և այլնը հոդվածներումդ առատ ա, ի~նչ ավելացնեմ: Այսինքն` հարաբերականորեն ենք լավ, հույսեր փայփայելով: Արամը նուն ռազբոյնիկն ա:) Մի~ քիչ ավելի կատարելագործված տարբերակով:) Լավ լուրերի ենք սպասում: Կարող ա տարօրինակ հնչի կոչս, բայց մի բան արա~:))

  3. Հունվար 15th, 2009 at 05:20 | #3

    Լավ եմ Նիկոլ ջան! Ես էլ, Վահագի ասածի պես` հարաբերականորեն լավ եմ ու նաև հավատում եմ, որ շաաաաաաատ ավելի լավ պիտի լինենք :-))))
    Քեզ շատ, շաաատ ջերմ բարեւներ մերոնց կողմից :))) Գիտես, ամեն անգամ, երբ ինտերնետով հանրահավաքի կադրերն էի նայում, երբ դու էիր խոսում ու կողքից հարեւանները քո ով լինելն էին հարցնում էին, Գրիշիկս հպարտանությամբ ասում էր. «Հայրիկիս ընկերն է, ես էլ եմ իրեն ճանանչում, բայց հայրիկի միջոցով չեմ ծանոթացել» ու ուրախ-ուրախ քո հետ նկարված նկարներն էր ցույց տալիս (Հնարավոր է ունես, բայց կուղարկեմ այդ նկարը)…
    Դե առայժմ այսքանը, չեմ ասում պինդ մնա, որովհետև վստահ եմ, որ ՊԻՆԴ էս -:))) Չեմ ասում լավ մնա, որովհետեւ, չնայած հարազատ բարեկամից հեռու ես, ազատ տեղաշարժվելուց զրկված, բայց հավատում եմ որ ԼԱՎ ես -:))) Հիմա միայն կասեմ` Նիկոլ ջան, իմ հարազատ ախպեր ջաաան, ես քո ցավը տանեմ!!!!!!!!!!!!

  4. Mary
    Հունվար 22nd, 2009 at 18:25 | #4

    Amen depqum payqaraum enq azgovi.
    Du qo gri4ov payqari Nikol jan! shat artakarg mtqer ev sur qnnadatakan hodvacner grir qo xmbagrakanum! Lav e stacvum!
    Aveli lav e grchov payqarenq u haxtenq, kan aryunov u banakov:)
    Payqarum enq grchov! Hamaxmbvum enq ev ______Vo4 ____!!!enq asum aysorva ishxnautyunnerin..
    Hargeli Nikol Jan!
    Menq qez het enq! Sisian@ qez het e, ev menq chenq vaxenum vo4 mekic, Menq vaxkot chenq. Menq payqarelu enq mer iravunqeri ev banterum qaxbantarkyalneri iravunqern pashtpanelu hamar.
    MENQ MISHT EL HAXTEL ENQ!
    Tox ishxanutyunner@ mtacen, vor irenc zhamanak@ shat shut sparvelu e..kam arden sparvum e….isk ov vaxkot e NA HAY CHE!!!!!
    PAYQARUM ENQ AMBOXJ AZGOV!!!
    SYUNIQ@ PATRAST E HEXAPOXUTYAN>
    HARGANQEROV MARY!
    LAV mna mer lav exbayr!
    Qez amenalav u amenabarin em kamenum!
    @ntaniqd shutov ays hetapndumneric <> kazatvi..
    Bolorin aroxjutyun.
    Mer arajnordin anspar , ankotrun kamq ev , qaxbantarkaylnerin AZATUTYUN….isk @ntaniqid aroxjutyun!!!

  1. No trackbacks yet.