> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԻՄՈՒՆԻՏԵՏ ՈՒԺԱՍՏԻԿՆԵՐԻՑ

ԻՄՈՒՆԻՏԵՏ ՈՒԺԱՍՏԻԿՆԵՐԻՑ

Թալինի հայտնի միջադեպի առիթով սարքված քրեական գործի քննության համար ձեւավորված քննչական խմբում յոթ քննիչ է ներգրավված: Հիշեցնենք, որ սա այն քրեական գործն է, որի շրջանակներում ձերբակալվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի` Թալինի նախընտրական շտաբի չորս անդամներ: Նրանք մեղադրվում են պրովոկատոր Սարգիս Կարապետյանին ծեծի ենթարկելու եւ խուլիգանության մեջ: Ստացվում է, որ մարդիկ ՀՀ նախագահի իրենց թեկնածուի հետ հանդիպում են կազմակերպել, որ խուլիգանություն անեն: Այս մեղադրանքը ինքնին արդեն ցույց է տալիս տեղի ունեցող գործընթացի ողջ անհեթեթությունը: Բայց կա ավելի մեծ աբսուրդ. ոչ ոք չի վիճարկում, որ պրովոկատորին իսկապես հեռացրել են հանրահավաքի վայրից, բայց խնդիրն այն է, որ ձերբակալված մարդկանցից ոչ ոք տվյալ միջադեպի հետ առնչություն չի ունեցել: Իշխանությունն ուղղակի խնդիր է դրել ձերբակալել այս մարդկանց, որովհետեւ գիտակցել է, որ այդ չորս հոգին Թալինի նախընտրական շտաբի աշխատանքներում առանցքային դերակատարում ունեն, եւ նրանց անազատության մեջ պահելով` կարելի է պակաս դժվարություններով իրականացնել Սերժիկի համար ձայն կեղծելու պրոցեսը: Իսկ խնդրո առարկա քրգործում ներգրավված քննիչների թիվը իսկապես անհեթեթ է: Ռոբերտ Քոչարյանը կարծում էր, որ հոկտեմբերի 27-ի գործը կարող է քննել ընդամենը մեկ ուչաստկովի ոստիկան: Հիմա, փաստորեն, պրովոկատոր Սաքոյին զգուշորեն քաշքշելու գործը Քոչարյանի համար ավելի կարեւոր է, քան հոկտեմբերի 27-ի գործը. 7 քննիչով Հայաստանում չեն քննում անգամ սպանության գործ: Ակնհայտ է, որ այս գործի մեջ Քոչարյանը վախի մթնոլորտն իր ողջ խստությամբ վերականգնելու հնարավորություն է տեսնում: Իշխանական երկյակը, սակայն, հաշվի չի առել մի բան. վախի մի դոզա կա, որից այն կողմ վախենալը իմաստ չունի: Հայ ժողովուրդն այս դոզան կարծես արդեն ընդունել է ու հիմա իմունիտետ է ձեռք բերում Ռոբիկ եւ Սերժիկ անունով ուժաստիկներից:

01.02.2008

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.