> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԵԿՈՒՄ

ԲԵԿՈՒՄ

LevonTer-PetrossianԱռաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավի երեկվա օրը, ըստ ամենայնի, կհամարվի բեկումնային: Երեկ Տեր-Պետրոսյանը եղավ Կոտայքի մարզում, հանրահավաք անցկացրեց Չարենցավանում եւ Հրազդանում, հանդիպումներ ունեցավ Ալափարս, Արզական, Բջնի, Սոլակ, Մեղրաձոր գյուղերում: Տեղի ունեցավ եւս մեկ` չնախատեսված հանդիպում Աղավնաձոր գյուղում. մի խումբ աղավնաձորցիներ փակեցին Մեղրաձոր ուղեւորվող ավտոշարասյան ճանապարհը եւ առաջին նախագահին հրավիրեցին իրենց գյուղ, ուր տեղի ունեցավ կարճ հանդիպում: Իսկ երեկվա օրը բեկումնային կարելի է համարել երկու առումով. նախ առաջին նախագահի կոնտակտը ժողովրդի հետ գնալով ավելի անմիջական է դառնում, եւ հետո` նրա նկատմամբ հանրային հետաքրքրությունն էլ ավելի է մեծանում: Երեկ վերը նշված բոլոր բնակավայրերում տեղի ունեցան շատ ջերմ հանդիպումներ, եւ նկատելի էր, որ այս փուլում մարդիկ Տեր-Պետրոսյանին ընկալում են ոչ միայն կամ ոչ այնքան որպես առաջին նախագահ, այլ որպես մի գործիչ, ով ի վիճակի է հաղթել ներկա ռեժիմին: Եւ ահա, այսպիսի գործչի ներկայությունը մարդկանց ստիպում է ցուցադրել, ազատություն տալ օրվա իշխանությունների նկատմամբ տածած ատելությանը: Սա թերեւս այն ալգորիթմն է, որի օգնությամբ աչքի առաջ վերանում է վախի մթնոլորտը: Երբ մարդը տեսնում է, որ կա մեկը, ով ի վիճակի է տեր կանգնել իր ձայնին, ի վիճակի է հաղթել Սերժին, ահա այդ մարդը դառնում է անբռնազբոս, համարձակ, ըմբոստ: Եւ այս պրոցեսի գործնական կիրառումը տեղի ունեցավ երեկ Կոտայքի մարզում: Ի դեպ, մարզի իշխանությունները` մարզպետ Կովալենկո Շահգալդյանի գլխավորությամբ, ամեն ինչ արել էին, որ Տեր-Պետրոսյանի շրջայցը տապալվի: Բանը հասել էր այնտեղ, որ Շահգալդյանի բալեն, որը Չարենցավանի քաղաքապետն է, հանրահավաքի վայր տանող ճանապարհի վրա մի ծառի տակ կանգնած հանրահավաքի գնացողներին ետ էր ուղարկում: Չնայած սրան, տեղի ունեցավ խիստ ոգեւորիչ հանրահավաք: Հանրահավաքի վայրում ներկա էին նաեւ պրովոկատորներ, որոնք, սակայն, արագ հասկացան, որ այդտեղ անելիք չունեն: Հզոր հանրահավաք տեղի ունեցավ նաեւ Հրազդանում, չնայած որ նույն Կովալենկո Շահգալդյանը հանրահավաքից կես ժամ առաջ շրջակա շենքերի մուտքերի մոտ հերթապահություն էր սահմանել, որ մարդիկ տներից դուրս չգան: Կովալը, ի դեպ, անգամ մարզպետարանի շենքը չկարողացավ հսկողության տակ պահել. Հրազդանի հանրահավաքը տեղի էր ունենում մարզպետարանի շենքի դիմաց: Երբ հանրահավաքը սկսվում էր, մարզպետարանի շենքի բոլոր պատուհանների առաջ մարդիկ կուտակվեցին: Իսկ երբ սկսեց ելույթ ունենալ առաջին նախագահը, մարզպետարանի բոլոր այդ պատուհանները բացվեցին: Ի դեպ, Մեղրաձոր գյուղում Կովալենկո Շահգալդյանի գործունեության արդյունքներին անդրադարձավ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանը. «Կա՛մ Կովալենկո Շահգալդյանը թաքուն պայմանավորվածություններ ունի Տեր-Պետրոսյանի թիմի հետ, կա՛մ էլ չի տիրապետում մարզում տիրող վիճակին»:

Հ.Գ. Բջնի գյուղում առաջին նախագահի ոտքերի տակ պատրաստվում էին գառ մորթել: Առաջին նախագահը, սակայն, կանխեց դա եւ տեղացիներին պարզաբանեց. «ԱՄՆ-ում տոնվող Գոհության օրը բոլոր ամերիկյան ընտանիքները հնդուհավ են պատրաստում: ԱՄՆ-ի նախագահը, սակայն, ըստ ավանդույթի, մի հնդուհավի կյանք է շնորհում: Թույլ տվեք, ահա, կյանք շնորհել այս կենդանուն»: Բջնեցիները դժկամությամբ, բայց ընդունեցին նախագահի այս պայմանը:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.