> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԱՐԹՆԱՑՆԵԼՈՎ ՄԱՐԴԿԱՆՑ ՀՈԳԻՆԵՐԸ

ԱՐԹՆԱՑՆԵԼՈՎ ՄԱՐԴԿԱՆՑ ՀՈԳԻՆԵՐԸ

Տեր-Պետրոսյանը երեխան գրկինՆախագահի իշխանական թեկնածու Սերժ Սարգսյանի մարտավարությունը հիմա արդեն կարդացվում է. նա պլանավորում է հանգիստ ընթացքով խաղը տեղափոխել վերջնախաղ եւ հաղթել մրցակցի ցայտնոտի հաշվին: Ավելի պարզ լեզվով ասած, Սերժ Սարգսյանը փորձում է հանգիստ հասնել ընտրությունների օրվան, նկարել թվեր, հասնել նրան, որ ԿԸՀ-ն հայտարարի իր հաղթանակը նախագահի ընտրություններում, որից հետո հանրության շրջանում կվերակենդանանա 2003-ի դեժավյուի զգացումը: Այս մարտավարությունն է պատճառը, որ Սերժ Սարգսյանը վարում է անսիրտ, ինչ-որ տեղ շինծու քարոզարշավ: Նրան ձեռնտու են հանդիպման վայր քշված ուսուցիչներն ու աշակերտները, տոնավաճառների աշխատակիցները, որովհետեւ գործող վարչապետի հաղթանակի գրավականն այն է, որ ՀՀ քաղաքացին իրեն զգա որպես առարկա: Ինչ խոսք, Տեր-Պետրոսյանը կեղծման համակարգին հակազդելու համար ունի կուլիսային հակաքայլերի բավական մեծ պաշար, բայց սա խնդրի չերեւացող կողմն է: Իսկ երեւացող ամենակարեւոր հակաքայլն ընտրարշավին էմոցիա հաղորդելն է: Տեր-Պետրոսյանն ինքը հավասարակշիռ քաղաքական գործիչ է, սակայն տվյալ դեպքում էմոցիոնալ քարոզարշավն ամենեւին չի նշանակում հրաժարում հավասարակշռությունից: Պարզապես այս պարագայում հավասարակշիռ քաղաքական գործիչը, երկրի հիմնադիր նախագահը ժողովրդի հետ խոսում է ոչ թե ինչպես նախագահը քաղաքացու, այլ ինչպես հարազատը հարազատի հետ: Այս նրբերանգը գնալով ավելի է ընդգծվում առաջին նախագահի շփումներում: Եւ այս ֆոնին շատերը հարց են տալիս. արդյո՞ք առաջին նախագահին անհրաժեշտ է էմոցիոնալ այդ ֆոնը: Առաջին նախագահին միգուցե եւ անհրաժեշտ չէ, բայց անհրաժեշտ է քաղաքացուն, որովհետեւ միայն հույզը, հոգեւոր ներշնչանքը, ինքնասիրության արթնացումը կարող են քաղաքացուն դուրս բերել ստրկական վիճակից, իսկ քաղաքացու ստրկական վիճակի հաղթահարումը նշանակում է Սերժ Սարգսյանի ծրագրի ավտոմատ տապալում: Մյուս կողմից, սակայն, էմոցիոնալությունը չի ենթադրում, որ առաջին նախագահը պետք է «ճղճղան» ելույթներով հանդես գա: Տեր-Պետրոսյանը ապացուցեց, որ էմոցիոնալ բարձր ֆոն կարող է ստեղծել, ըստ էության, քաղաքականության հետ կապ չունեցող ելույթով, ասենք` Եղիշե Չարենցի բանաստեղծություն արտասանելով: Ու չնայած ոմանց սա տարօրինակ էր թվացել, նրանցից շատերը չէին նկատել, որ այդ կատարումն Ազատության հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր մարդիկ լսում էին թրջված աչքերով: Սա Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման մեծագույն հաջողությունն է, որովհետեւ շատերը կարծում էին, որ նրա եւ ժողովրդի մեջ սառույց կա: Եթե անգամ այդ սառույցը կար, հիմա արդեն կարելի է վստահորեն պնդել, որ այն հալվում է, եւ այս հալոցքի մեջ էլ խորտակվելու են Սերժ Սարգսյանի նախագահական երազանքները: Ինչ վերաբերում է հենց այսօրվա իրավիճակին, ակնհայտ է, որ խոշոր հաշվով Սերժ Սարգսյանը պայքարում է սառը եւ անհոգի քարոզարշավի մթնոլորտ պահպանելու համար, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է կարողանա արթնացնել մարդկանց հոգիները, նրանց հույզերն ու ապրումները: Հունվարի 22-ի հանրահավաքը հենց այս իմաստով էր մեծ հաջողություն: Այն, ինչին թվում էր` հնարավոր կլինի հասնել միայն քարոզարշավի կեսերին, Տեր-Պետրոսյանը ստացավ հենց քարոզարշավի մեկնարկին: Եւ այս պրոցեսի հետագա զարգացումից շատ բան է կախված:

24.01.2008

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.