> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

2008-01-22_miting_zhoghovurdՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջին նախընտրական այցը փաստացի ապացուցեց այն, ինչի մասին արդեն երկար ժամանակ խոսում են միասնական ընդդիմության ներկայացուցիչները. Հայաստանում սկսվել է հուժկու քաղաքական պրոցես, որի տրամաբանական ավարտը լինելու է առաջին նախագահի հաղթանակն առաջիկա նախագահական ընտրություններում: Արթիկի, Արագածի, Ապարանի, Աշտարակի տարածաշրջաններում առաջին նախագահի ունեցած նախընտրական հանդիպումները, ըստ էության, տեղի էին ունենում տեղեկատվական շրջափակման պայմաններում: Մինչեւ երեկ այդ տարածաշրջանների ընտրողները հիմնականում Տեր-Պետրոսյանի վերաբերյալ հակաքարոզչություն են ստացել «Հայլուրի» եւ մյուս հեռուստաընկերությունների եթերից: Այս ամենը, սակայն, ամենեւին չխանգարեց, որ նշված տարածաշրջանների շուրջ տասը բնակավայրերում տեղի ունենան ջերմ հանդիպումներ, իսկ Արագածոտնի մարզի մի քանի գյուղերի բնակիչները փակել են առաջին նախագահի ավտոշարասյան ճանապարհը, եւ տեղի են ունեցել նաեւ չնախատեսված հանդիպումներ: Այս ամենը ստիպում է պնդել, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հերթական անգամ ճշգրիտ հաշվարկ է արել` ակտիվ քաղաքականության իր վերադարձի մասին որոշում կայացնելիս: Ժողովուրդն ակնհայտորեն պատրաստ է լսել երկրի հիմնադիր նախագահին: Շատ ավելի կարեւոր է այն, որ առաջին նախագահն ասելիք ունի իր ժողովրդին: Շատ ավելի կարեւոր է, որ ի հեճուկս շատ կանխատեսումների, առաջին նախագահը կարողանում է գտնել ժողովրդի հետ հաղորդակցության մեջ մտնելու կերպը:

Հ.Գ. Երեկ օրվա վերջում Լեւոն Տեր-Պետրոսյանն Աշտարակում քաղաքավարական այց է կատարել քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանի ընտանիքին: Հիշեցնենք, որ Մալխասյանն անհիմն մեղադրանքով արդեն մոտ մեկ տարի գտնվում է անազատության մեջ:

22.01.2008

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.