> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՄՆԱԴԻՐ-ՆԱԽԱԳԱՀ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՄՆԱԴԻՐ-ՆԱԽԱԳԱՀ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

Մեծարգո պարոն նախագահ.

Levon Ter-PetrossianԸնդունեք իմ ջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան 64-րդ տարեդարձի առիթով։

Ծննդյան հերթական տարեդարձը դիմավորում եք Հայաստանի համար չափազանց բարդ մի ժամանակահատվածում, երբ երկրի երբեմնի միջազգային հեղինակությունը մսխված է ամբողջությամբ, տնտեսությունը կանգնած է փլուզման շեմին, երկրում առկա են քաղբանտարկյալներ։

Այս ամենի ֆոնին բացառիկ իրողություն է այն, որ ամենեւին էլ հուսահատ չէ Հայաստանի քաղաքացին։ 2007 թվականին Ձեր կայացրած որոշումը` վերադառնալ ակտիվ քաղաքականություն, եւ Ձեր գործունեությունը` որպես միացյալ ընդդիմության ղեկավար, վստահություն են ներշնչում, որ երկիրը պատվով է հաղթահարելու այս խառնակ ժամանակները։

Ընթացիկ քաղաքական շրջափուլը դիտարկում եմ Ձեր պատմական առաքելության համատեքստում։ Ձեր ղեկավարությամբ հայ ժողովուրդը ձեռք բերեց իր համար այնքան բաղձալի անկախություն, Ձեր ղեկավարությամբ ձեռք բերեց բացառիկ ռազմական հաղթանակներ։ Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ Հայաստանում վերջնականորեն ձեւավորվելու է նաեւ քաղաքացիական հասարակություն, եւ սահմանադրական կարգի վերականգնումը դառնալու է անշրջելի։

Քաջառողջություն եմ Ձեզ մաղթում։

Հանուն Հայաստանի Հանրապետության`
Պայքար, պայքար մինչեւ վերջ…

ՁԵՐ` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

09.01.2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Սերգեյ
    Հունվար 10th, 2009 at 15:46 | #1

    Մեծարգո նախագահ ես նույպես շնորհավորում եմ ձեր ծննդյան տարեդարձը:
    Ցանկանում եմ ձեզ քաջ առողջություն եռջանկություն և հախթանակ մեզ բոլորիս համար:
    Շատ քչերին է հաջողվել հասնել նրան,որ ժողովուրդը պատրաստ լինի իր կյանքը տալ իր առաջնորդի համար իր նախագահի համար,հավատալով որ առաջնորդն էլ իր հերթին ոչինչ չէ խնայի հայրենիքի և իր ժողովրդի համար:
    Այդ պատճառով ես ձեզ իրոք երջանիկ,իմաստուն և հզոր թագավոր եմ համարում:
    Ժողովուրդը պատրաստ է գալ քո ետեվից մինչև վերջ:
    խնդրում եմ մեծարգո նախագահ առաջնորդիր Հայաստանի Հանրապետության ազատ անկախ ժողովրդին դեպի ՀԱԽԹԱՆԱԿ:

    ՊԱՅՔԱՐ ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉև ՎԵՐՋ

    Սերգեյ Սարգսյան
    Հ.Հ.քաղաքացի

  2. Հունվար 10th, 2009 at 20:21 | #2

    Հարգելի և սիրելի համայն հայության ընտրյալ Նախագահ~
    Թույլ տվեք միանալ Նիկոլի շնորհավորանքներին:Դուք ինձ ներշնչեցիք Հայաստանում մնալու և պայքարելու իմաստ:Ես վերադարձել եմ Հայաստան 4 տարի առաջ որդիներիս հետ 37 տարի ընդմիջումից հետո և չգտնելով իմ սիրելի հայրենիքում հայոց մշակույթի հետքեր և դրա փոխարեն առկա բարոյականության փլատակներ և” կատարյալ” կապիկների մոլորակ հասունանում էր կարծիք որ Հայաստանը դուրս է մղում մեզ:Եվ միայն Ձեր վերադարձը, դրան հետևող ժողովրդի զարթոնքը տալիս են հույս, որ հեռացել է վերջապես դարավոր ստրուկը Հայաստանից:Իհարկե կա դեռ մեծ աշխատանքի կարիք,բայց մեծ հույսեր կան այսօր,մանավանդ երբ տեսնում ես Նիկոլի նման հերոսներին:
    Հաջողություն մեզ բոլորիս և շնորհավոր Նոր տարի ու Սուրբ Ծնունդ~

    ++

  3. Payqar, payqar minchev verj!
    Հունվար 12th, 2009 at 12:16 | #3

    Մեծարգո պարոն Նախագահ:
    Միանում եմ վերը նշված շնորհավորանքներին և ինքս իմ հերթին ցանկանում Ձեզ երկար-երկար տարիների երջանիկ կյանք: Դուք արժանի եք ամենալավին: Քանզի դուք մեզ օգնեցիք ձեռք բերել տասնամյակներ սպասված անկախությունը, գրեթե զրոյից ոտքի կանգնեցնել մեր նորածին անկախ Հայաստանը, փայփայել, գուրգուրել ու շենացնել այն` որպեսզի մեր սերունդները ապրեն ազատ ու բարեկեցիկ երկրում:
    Ցավոք սրտի, գտնվեցին նախանձողներ, մակաբույծներ և ուղղակի անշնորհակալ մարդիկ: Առաջինները, անձնական շահերից ելնելով, ջանք ու եռանդ չխնայեցին Ձեզ վարկաբեկելով` դյուրահավատ դարձած մարդկանց մեջ Ձեր նկատմամբ անվստահություն և անհանդուրժողականություն ցուցաբերել, երկրորդները, օգտվելով առիթից, տզրուկի նման կառչեցին մեր, առանց այն էլ ծանր վիճակում գտնվող նորաստեղծ պետությունից, իսկ երրորդները ենթարկվեցին առաջին երկուսին, մոռանալով մեր ձեռքբերումներն ու նվաճումները:
    Մեծարգո պարոն Նախագահ: Ձեր կարիքը մենք դեռ երկար տարիներ ենք զգալու: Քանզի երկար տարիներ են պահանջվելու այս արյունաքամ եղած երկրի վերքերը բուժելու և այն “մեր երազանքների Հայաստան” դարձնելու համար: Վերջին տարիների մեր դառը փորձը մեզ թույլ չի տալիս հույսեր կապել ուրիշ ոչ մեկի հետ: Միակ մարդը, ով իվիճակի է 99-ից որբացած մեր պետության մասին հոգ տանել, դուք եք:
    Դուք ինձ, և վստահ եմ, հարյուր հազարավոր մարդկանց համար միշտ կմնաք որպես մեր երկրի միակ նախագահ: Մի մարդ, որը իր հայացքների համար պայքարեց մինչև վերջ` չկանգնելով զրկանքների առաջ, մի մարդ, որը երկրի համար չափազանց ծանր ժամանակահատվածում ստանձնեց ղեկավարի պատասխանատու պաշտոնը, մի մարդ, որը մեզ դուրս բերեց մութ ու ցուրտ տարիներից, մի մարդ, որը մեր երկիրը ոտքի կանգնեցրեց, մի մարդ, որը գերադասելով պետության շահը անձնական շահից` հրաժարական տվեց, մի մարդ, որի կարիքը մենք ազգովի զգացինք և վերջապես մի մարդ, որը ժողովուրդի կողմից ընտրված նախագահի կարգավիճակում պետք է դուրս հանի երկիրը այս խայտառակ վիճակից:
    Խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, որ նորից մեզ հետ եք:
    Հաղթելու՛ ենք…

  1. No trackbacks yet.