> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Սերժ Սարգսյանը ահագնացնելու է բռնաճնշումները

Մոնիտորինգի խմբի առաջարկը` ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ, տարօրինակ արձագանք գտավ սերժանտական իշխանության շրջանում:

Կոալիցիոն ուժերը զարմանում էին` ինչու ԵԽԽՎ-ն չի փորձում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ: Թվում է` արձագանքը ադեկվատ չէ, որովհետեւ Ադրբեջանի նախագահական ընտրությունների արդյունքում հարյուր հազարավոր քաղաքացիների ընդվզում չի արձանագրվել, տասը քաղաքացի չի զոհվել: Իրականում, սակայն, իշխանական ներկայացուցիչների այս զուգահեռը անհիմն չէ, որովհետեւ մեծ հաշվով Քոչարյան-Սարգսյան զույգը Հայաստանում ուզում էր իրականացնել այն, ինչ Ադրբեջանում իրականացրեց Իլհամ Ալիեւը: Ալիեւի մոտ ստացվեց, իրենց մոտ` ոչ: Սրա պատճառը ոչ թե այն է, որ Իլհամ Ալիեւը խելացի է Քոչարյանից կամ Սարգսյանից, այլ այն, որ Ադրբեջանում ապրում են ադրբեջանցիներ, իսկ Հայաստանում, չնայած ադրբեջանցիներ ապրում են, բայց բնակչության 99 տոկոսը, այնուամենայնիվ, հայաստանցի է: Ահա այս փոքրիկ տարբերությունը Քոչարյան-Սարգսյանը զույգին հնարավորություն չտվեց ադրբեջանական երազանքը իրականացնել Հայաստանում:
երազանքի էությունը

Երազանքը, որը մենք պայմանականորեն կոչեցինք ադրբեջանական, իրականում այնքան էլ ադրբեջանական չէ եւ տարածված է աշխարհի մի շարք երկրներում, հատկապես` ետխորհրդային նորանկախ պետություններում: Դրա էությունը հետեւյալն է. երկրի Սահմանադրությունը նախատեսում է, որ իշխանությունը պետք է ձեւավորվի ժողովրդի կողմից` ազատ, արդար, թափանցիկ ընտրություններով, բայց իրականում` ժողովուրդը, վերածված լինելով ամորձատված հոտի, հնազանդ ներկայանում է ընտրատեղամասեր եւ ընտրում նրան, ում ընտրելու հանձնարարություն ստանում է նույն այդ իշխանությունից կամ տեղական իշխանիկներից: Նման վիճակ, սակայն, հեշտ չէ ստանալ անգամ ամենահետամնաց երկրներում, եւ ահա, այն իշխանությունը, որ հանրությանը հնազանդ հոտի վերածելու ստրատեգիական խնդիր է դրել իր առաջ, պետք է իրականացնի մի շարք նախապատրաստական միջոցառումներ: Այդ միջոցառումների թվին են պատկանում խոսքի ազատության առավելագույն սահմանափակումները, տնտեսական մենաշնորհների հաստատումը, քաղաքական հակառակորդների եւ անհնազանդների սպանությունները, բռնաճնշումները, ահաբեկումները, հետապնդումները: Այս միջոցառումները իրականացվում են մի նպատակով, որպեսզի ընտրությունների ընթացքում իշխանության վերարտադրության ճանապարհին պրոբլեմներ չծագեն, եւ հանրությունը, որոշակի պայմաններում հայտնվելով, հնազանդվի եւ գործի այն սցենարով, որ իշխանության կողմից հանձնարարվում է:

Ահա սա էր Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի ստրատեգիական նպատակը, որ նրանք սկսել էին իրականացնել դեռեւս 1997 թվականից, եւ որի իրագործումը պիտի արձանագրվեր 2008 թվականի նախագահական ընտրություններում, որ պետք է իրականանային ադրբեջանական սցենարով: Հայաստանի նախագահական ընտրությունները, սակայն, պսակվեցին մարտի 1-ով, որի ընթացքում իշխանությունը ՀՀ քաղաքացիների սպանդ իրականացրեց: Քոչարյանասերժական ուժերը, ի դեպ, մարտի 1-ից հետո ասում են, որ այդ իրադարձությունները առաջին հերթին ձեռնտու չէին հենց իրենց` իշխանություններին: Այս հարցին մենք բազմիցս անդրադարձել ենք: Այսօր, սակայն, փորձենք հասկանալ, թե ինչպես է ծնունդ առել նշված ձեւակերպումը:

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վերջին տասը տարիներին Հայաստանում իրականացրել են լայնածավալ բռնություններ, հեռուստատեսային եթերը վեր են ածել մեկ կետից կառավարվող խոռի, չեզոքացրել են քաղաքական հակառակորդներին, մոնոպոլիզացրել են ողջ տնտեսությունը, բեսպրեդելը հասցրել են կատարյալ չափերի: Ինչի՞ համար են այս ամենը արել. որպեսզի հայաստանյան հանրությունը լիովին վերահսկելի դառնա իրենց համար եւ ընտրություններում իրեն պահի հենց այնպես, ինչպես իշխող զույգը կհանձնարարի: Բայց ահա, տասնամյա բռնությունների արդյունքում կանգնում են մի վիճակի առաջ, երբ առանց արյունահեղության հնարավոր չէ պահել իշխանությունը: Սա նշանակում է, որ նրանց ջանքերը ոչ մի արդյունք չեն տվել, եւ բռնությունը շարունակում է մնալ իշխանությունը պահելու միակ եղանակ: Սա նշանակում է, որ հանրությունը ոչ միայն հնազանդ հոտ չէ, այլ վառոդի տակառ է դարձել, որի պայթյունը ցաքուցրիվ է անելու այդ նույն իշխանությանը: Այս իրավիճակը իսկապես ստրատեգիական կրախ է քոչարյանասերժական վարչախմբի համար, մինչդեռ թվում էր, թե ադրբեջանական երազանքի ստրատեգիական նպատակը արդեն իսկ իրագործված է Հայաստանում:

Համենայնդեպս, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը այսպես մտածելու հիմքեր ունեին: Մի կերպ հաղթահարելով 2003 թվականի նախագահական ընտրությունները, մարսելով «Ա1+»-ի փակումը, սափրագլուխներին դարձնելով քաղաքական գործոն` նրանք թեւակոխեցին 2005 թվական` ըստ էության զրոյացնելով հանրային դիմադրությունը: Հենց այս վիճակում տեղի ունեցավ 2005-ի սահմանադրական հանրաքվեն, որի քաղաքական եզրակացությունը այն էր, որ ժողովուրդը, հանրությունը, քաղաքացին այլեւս խաղից դուրս վիճակում է, նա որեւէ բան չի որոշում, եւ ամեն ինչ որոշում են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Այս ախտանիշը հաստատելու եկան 2007-ի խորհրդարանական ընտրությունները, երբ Սերժ Սարգսյանի Հանրապետականը եւ Քոչարյանի «Բարգավաճ Հայաստանը» ընտրությունները հաղթահարեցին առանց լուրջ պրոբլեմների: Իհարկե, սա տեղի ունեցավ նաեւ այն բանի արդյունքում, որ 2007-ի խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմադիր քաղաքական դաշտում տեղադրված ականները գործում էին ողջ թափով` ի դեմս ԱԽՔ-ի, Վազգեն Մանուկյանի, Դհոլի եւ այլոց, եւ Սերժը Սարգսյանը կարողացավ ընդդիմության միավորման, այսինքն` չմիավորման գործընթացը պահել սեփական վերահսկողության ներքո: Այսպիսով, նա Հայաստանի ժողովրդի ապատիան հասցրեց գագաթնակետին, եւ միայն մեկ հարված էր մնում` այդ ժողովրդի ողնաշարը վերջնականորեն ջարդելու համար: Դա նախագահական ընտրություններն էին:

Սերժ Սարգսյանը իրեն արդեն պատկերացնում էր Իլհամ Ալիեւի կարգավիճակում: Դեռ մի բան էլ ավելի: Եթե Ադրբեջանի նախագահական ընտրություններում Իլհամի մրցակիցները լինելու էին հիվանդանոցի հավաքարարներ, այստեղ ԱԽՔ-ը, Դհոլը, Վազգեն Մանուկյանն էին լինելու «հակառակորդ»: Այսինքն` հավաքարարությունը իրականացնելու էին ավելի ներկայանալի տեսքով մարդիկ: Ի դեպ, 2006-ին ԱԽՔ-ին ԱԺ նախագահի պաշտոնից հեռացրին, որպեսզի նա 2008-ի նախագահական ընտրություններում հենց այս մասսովկան ապահովի, մասսովկա, որ Սերժ Սարգսյանին կդարձներ օրինական բռնապետ եւ իշխանությունը հավերժ կկտակեր Ռոբերտ-Սեդրակ-Սերժիկ-Միշիկ դինաստիային: Կարճ ասած, 2007-ի մայիսին տեղի ունեցած ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը առավել քան վստահ էր սեփական անձի ալիեւիզացիայի հեռանկարի մեջ, վստահ էր, որ Հայաստանում ընտրությունները անցնելու են այն սցենարով, ինչ սցենարով անցան Ադրբեջանում վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրությունները, այսինքն` ժողովուրդը հնազանդ հոտի նման անելու է այն, ինչ նրան հանձնարարվի վերեւից:

Սերժ Սարգսյանը սրանում այնքան էր վստահ, որ լուրջ չվերաբերվեց իրական ընդդիմության` 2007-ի ետընտրական համագործակցության նախանշաններին, համագործակցություն, որ չէր ստացվել ընտրություններից առաջ: Սարգսյանը այնքան անլուրջ վերաբերվեց այս գործընթացին, որ անգամ հարկ չհամարեց այդ նշմարվող համագործակցությունը ականապատել Արթուրիկով կամ Դհոլով: Եւ հենց այս բացթողումը բեկումնային դարձավ հետագա իրադարձությունների զարգացման համար: Ընդդիմությունը այդ պահին թույլ էր, քան երբեւէ: Բայց սա առաջին դեպքն էր, երբ ընդդիմությունը ընդդիմություն էր, եւ նրա շարքերում ներդրված չէին Սերժ Սարգսյանի ականները: Վերջինս հարկ չէր համարել ականապատել այս թույլ դաշտը` համարելով, թե լուծել է իր առաջ դրած ստրատեգիական խնդիրը` բռնությունը վերածել իշխանության լեգիտիմացման գործիքի, համարելով, որ Հայաստանի ժողովուրդը այլեւս վեր է ածվել կառավարելի հոտի: Քոչարյան-Սարգսյան զույգը, սակայն, սխալվեց, եւ 2007 թվականի հոկտեմբերի 23-ին արդեն վերսկսվեցին մասշտաբային քաղաքական բռնությունները, որոնք Հայաստանում չէին դրսեւորվել 2004-ից ի վեր: Դադարի այդ ժամանակահատվածում ոչ թե վարչախումբն էր փոխել իր էությունը, այլ պարզապես բացահայտ բռնության կարիք չէր եղել, որովհետեւ թվում էր` հանրությունը վերջնականապես կորցրել է դիմադրողականությունը: Բայց այսպես մտածողներին ֆիասկո էր սպասվում. բավական էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադառնա ակտիվ քաղաքականություն, եւ հանրությունը վերակենդանացավ: Իսկ Տեր-Պետրոսյանի վերադարձի համար անհրաժեշտ էր, որ ձեւավորվի ականազերծ ընդդիմադիր կորիզ:

ստրատեգիական կրախ

Հետագա իրադարձությունների ժամանակագրությունը հայտնի է բոլորին: Այդ իրադարձությունների քաղաքական ամփոփումը հետեւյալն է. տասնամյա բռնաճնշումների, սպանությունների, հետապնդումների արդյունքում Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը չկարողացան Հայաստանում ձեւավորել ադրբեջանական հանրություն: Մարտի 1-ին տեղի ունեցած այս արձանագրումը, սակայն, ամենեւին չփոխեց իշխանությունների ծրագիրը: Ինչպես նախորդ տասը տարում, այսօր էլ Սերժ Սարգսյանը ստրատեգիական խնդիր է համարում Հայաստանում ադրբեջանական հանրության հաստատումը, եւ միայն սրանով է պայմանավորված, որ նա հավատարիմ մնաց Ռոբերտ Քոչարյանի ներքաղաքական կուրսին` շարունակելով եւ ահագնացնելով բռնաճնշումները: Դրանք ծառայում են ավազակապետական ստրատեգիական նպատակի իրագործմանը: Մարտի 1-ին հաջորդած իրադարձությունները, սակայն, ցույց տվեցին, որ հայաստանյան հանրությունը ամենեւին էլ մտադիր չէ հանձնվել այս պայքարում, այսինքն` հրաժարվել իր ինքնությունից: Սա էլ իր հերթին նշանակում է, որ առաջիկայում բռնաճնշումները, հետապնդումները, հարձակումները ոչ միայն շարունակվելու են, այլեւ նոր թափով են ծավալվելու: Սերժ Սարգսյանը շարունակելու է ինքնամոռաց ձգվել դեպի իր երազած ադրբեջանական հանրության ձեւավորումը Հայաստանում, որովհետեւ իշխանությունը պահելու այլ տարբերակ չունի:

Եւ ուրեմն` ինչ պետք է անի այս իրավիճակում ընդդիմությունը: Մեր անելիքը պարզ է եւ հստակ. կանգնել, ամուր կանգնել մարտի 1-ի մեր վճռականության դիրքերում: Սա հեշտ խնդիր չէ, ավելին, սա չափազանց բարդ, դժվարություններով, դաժանություններով, խոշտանգումներով, նվաստացումներով լեցուն մի ճանապարհ է: Բայց մենք պարտավոր ենք ամուր կանգնել մեր ոտքերի վրա, որովհետեւ հիմա արդեն իշխանության հարցը չի որոշվում Հայաստանում, այլ այն, թե ով ենք մենք, ի վերջո` ինչ ենք ներկայացնում մեզնից` հայաստանցի՞ ենք, թե ադրբեջանցի: Գալուստ Սահակյանը եւ նրա ընկերները կատարել են իրենց ընտրությունը, մենք էլ մեր ընտրությունն ենք կատարել: Եւ մեր խնդիրը պարզ է ու հասկանալի. հավատարիմ մնալ այդ ընտրությանը, պաշտպանել այդ ընտրությունը:

10.01.2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Armen
    Հունվար 10th, 2009 at 22:42 | #1

    Barev Nikol Jan.Es kez shat karotrl em.Es shat urah em ko kayki bacvelu kapakcutyamb, vor karog em kez mi erku bar grel.Ehbayr Jan, es kez cankanum em arohgutyun ev mer boloris erazanki irakanacum!

  2. Aram
    Հունվար 11th, 2009 at 02:00 | #2

    Verji 10 tarineri @ntackum @ndimutyan araj mshtapes exel en bard xndirner. 2007 tvakani mayisyan @ntrutyunneric anmijapes hajord orvanic, xndirner@ exel en anhaxtahareli. Bnakchutyan mec mas@ kangnacer hnazandutyan chanaparhin. Hiastaputyun@ veracvec antarberutyan. Hayastani kaxakacu hamar amena dzhvar zhamanakashrjan@ da 2007-i mayisi 13- ic minchev nuyn tvakani septemberi 21- er. Ev ayn zhamanak ays oreri iravichak@ klinein eraneli.
    Hayastani kaxakacin hamtesel e azatutyun@, shoshapel e haxtanak@. Aylevs menq et chenk kangni dzerg berelu te Azatutyun@, te Haxtanak@. Marti 1-in verjnakanapes tapalvec mijin asiakan ev adrbejanakan mtacelakerpi ekspansian Hyastanum.

  3. Հունվար 11th, 2009 at 14:22 | #3

    Ողջույն, Նիկոլ ջան: Շնորհավոր քո, քո բախտակիցների, նստած տղաների և ձեր բոլորի ընտանիքների անցած տոները: Համբերություն մարտի 1-ին գնացածների ընտանիքներին:
    Ընկեր, համաձայն եմ, մենք ադրբեջանական հասարակություն չենք, և այդ պատճառով էլ տեղի ունեցան մարտի 1-ն ու նրան նախորդող ու հաջորդող իրադարձությունները: Բայց դժբախտաբար մենք, լինելով քրիստոնյա, այնքան էլ չենք տարբերվում մուսուլման մեր հարևանից. վկա ամանորը “տոնելու” մեր ավանդույթը, կլկլոցով մեր ռաբիսն ու մնացած բաները` այդ թվում կենցաղային: Այդ պատճառով մեր կռիվն ավելի բարդ է` ինքներս մեր դեմ և մեր (մեր միջի վատի) մարմնավորումը հանդիսացող մեր իշխանության դեմ: Այն իշխանության, որին ձեռք է տալիս մեր էությունը և նա մատը մատին չի տա այն փոխելու համար (լուրջ չեմ ընդունում առանձին պաշտոնյաների ժամանակ առ ժամանակ հնչող անհիմն դասախոսությունները), իսկ հասարակության մտածողությունը արդյունավետ փոխելու ճանապարհը վերևի և ներքի համընթաց շարժումն է: Այնպես որ, անընդհատ հիշենք մեր մեջ նստած ստրուկին ու ճորտին (առանձին բացառությունները չհաշված) ու կռիվ տանք երկու ճակատով` այլընտրանք ես չեմ տեսնում: Հաջողություն մեզ բոլորիս քաղաքակիրթ ժողովուրդ դառնալու մեր ձգտման մաքառումներում:

  4. Հունվար 12th, 2009 at 10:38 | #4

    Վախթանգ Սիրադեղյան :

    … մեր կռիվն ավելի բարդ է` ինքներս մեր դեմ և մեր (մեր միջի վատի) մարմնավորումը հանդիսացող մեր իշխանության դեմ: … իսկ հասարակության մտածողությունը արդյունավետ փոխելու ճանապարհը վերևի և ներքի համընթաց շարժումն է: Այնպես որ, անընդհատ հիշենք մեր մեջ նստած ստրուկին ու ճորտին (առանձին բացառությունները չհաշված) ու կռիվ տանք երկու ճակատով` այլընտրանք ես չեմ տեսնում: Հաջողություն մեզ բոլորիս քաղաքակիրթ ժողովուրդ դառնալու մեր ձգտման մաքառումներում:

    Շատ դիպուկ ես գրել, Վախթանգ ջան: Ու հենց էս պատճառով, համոզված եմ` վաղը, Հաղթանակից հետո, Պայքարը չի դադարելու, կամ, պարտավոր ենք չդադարեցնել, քանի որ էսօրվա արատները իրականում յուրաքանչյուրիս մեջ են: Ու նաեւ է՛ս պատճառով է, որ պայքարն էսքան դժվար է, քանի որ ինքն իր դեմ պայքարից ավելի դժվար պայքար չկա…

    Ամեն ծնված քաղաքացին մեզ կմոտեցնի քո գրած «քաղաքակիրթ ժողովուրդ» դառնալուն, իսկ նման քաղաքացիներ հազարներով ծնվեցին մեկ 1988-ին, մեկ էլ 2008-ին: Ուրեմն հաստատ մեր մեջի ստրուկի դեմ պայքարն անիմաստ չի: Ո նաեւ չունի վերջնական հանգրվան… :)

  5. Lilit
    Հունվար 12th, 2009 at 16:58 | #5

    Nikol jan,
    Verjapes karox enq shpvel te che du ha grum es menq el chenq karoxanum ardzaganqel.Es vstah em vor shat shutov tonelu enq haxtanak,bajc indz shat anhangstacnum e haxtankic heto ekox orery kartsum em dranq amena djvarn en linelu.Bolors shat lav haskanum enq,vor voch mi depqum chi kareli tuyl tal ajsorva halatsjalneri bacarcak herosacumy,vorovhetev da hxi e vaxy nujn avazapetakan burgi karucumov.Vstah em vor janq u erand ches xnajelu tujl chtalu iradarcucjuneri nman zargacum.Ajd masin pekq e xosel ajsor vorpeszi voch voq ilusianer chunena.

  6. Mari
    Հունվար 17th, 2009 at 22:07 | #6

    Yes eghel em antarber, indz sarkel en antarber, ajo da el e struki mtacelakerp, indz miajn tvum er, te chem yentarkvum sranc pajmannerin. Inks el hima zarmanum em im vra.. Axr menk tennc cheink, es inch arecin mez het?? Yerb yekank Azatutjan Hraparak, yerb tesank mer joghovurdi demkery AJD MORACAC DEMKERY, haskacank, vor el chenk karogh goyatevel arajva pes. Vor shnchel, aprel enk uzum, vor karotel enk, , mer srtern, hujsy, demkery ev xighjn u namusy. Ev hima yes amenaerjanik mardn em, vorovhetev het em veradarsel, ev amenaanhamper, vorovhetev mer yerekhan arden 8 tarekan e..
    !!!

  7. Mari
    Հունվար 17th, 2009 at 22:14 | #7

    Yes shat shnorhakal em p-n Ter-Petrosian Levonic.
    Hujsi, havatki hamar.
    Chem sirum hiacac jarer asel-grel naghagahneri, qaghaqakan gorcichneri masin, bajc petk e khostovanem isrte.

    Cncvac ev hiacac em ughaki.

  1. No trackbacks yet.