> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՄԻ ՄՈՒԿ ԽՈՍԵՑ ԻՐ ՀԵՐԹԻՆ…

ՄԻ ՄՈՒԿ ԽՈՍԵՑ ԻՐ ՀԵՐԹԻՆ…

Արամ` բառիս բուն իմաստով Գ. Սարգսյանը ասուլիս է հրավիրում եւ խոսելով երկրում ծայր առած խոշտանգումների ու տեռորի մթնոլորտի, ավելի ճիշտ` այդ մթնոլորտի հիմնական թիրախի` Հայ ազգային կոնգրեսի մասին, ասում է` դուք եք ստեղծել այս համակարգը։ Այս ձեւակերպումը նա հասցեագրում է ընդդիմադիր գործիչներին, բայց այդպես էլ մինչեւ վերջ չի հասկացվում` ում նկատի ունի Արամ` բառիս բուն իմաստով Գ. Սարգսյանը։

Գուցե Հայ ազգային կոնգրեսի առանցքային գործիչներից մեկի՞ն` ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին, ում փողքերից կախված նույն ինքը` Արամ` բառիս բուն իմաստով Գ. Սարգսյանը խորհրդարանում հայտնվելու բախտ ունեցավ եւ Դեմիրճյանի ղեկավարած ընդդիմության շարքերում կատարեց բացառապես Սերժի ժուչոկի դեր։ Գուցե նկատի ունի Արամ Զավենի Սարգսյանի՞ն, ում հետ խորհրդարանական նույն խմբակցության անդամ էր։ Գուցե Կոնգրեսի բազմաթիվ գործիչների նկատի ունի, ովքեր Արամ` բառիս բուն իմաստով Գ. Սարգսյանի քաղաքական դիակը իրենց ետեւից քարշ տալու դժբախտություն են ունեցել։ Ու սրա լկտիությանը նայեք, որ մտածում է, թե «չեզոքի» իր լպրծուն կեցվածքը տեսանելի է միայն իրեն։ Այն մասին, թե ով որքան մեղք ունի այսօր Հայաստանում ձեւավորված համակարգի գոյության համար, շատ է խոսվել։ Բայց մշտապես, չգիտես ինչու, մենք մոռանում ենք այն 50 դոլարանոց «ընդդիմադիրներին», պնակալեզներին ու անողնաշարներին, որոնց մատուցած ծառայությունները ավազակապետական համակարգին պակաս սարսափելի չեն եւ հաստատ եղկելի են առավելապես։ Ու սա, որ 1998 թվականից ի վեր, գուցե դրանից էլ առաջ, մշտապես քարշ է եկել նախագահական նստավայրի չափարների տակ, բազմել ու խոսում է մի այնպիսի տոնով, կարծես ինքը, քաղաքական իմաստով, առնվազն, ինչ-որ բան նշանակում է։ Իսկ ընդամենը եղել եւ շարունակում է մնալ իշխանական սպասարկուի կարգավիճակում` մի դերակատարում, որի նշանակությունը հատուկ է այսօր Հայաստանում ստեղծված համակարգի աշխատանքի համար։ Ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած իշխանությանը` առաջին նախագահը ինքն էլ չի ժխտել, որ այդ իշխանությունը բազմաթիվ թերություններ է ունեցել։ Տեր-Պետրոսյանի իշխանությունը, սակայն, ուներ մի մեծ արժանիք` նա չէր օգտվում 50 դոլարանոց ընդդիմության ծառայություններից։ Սկզբունքորեն չէր օգտվում, ու սա որեւէ մեկը չի կարող ժխտել։ Թերեւս` միայն Արամ` բառիս բուն իմաստով Գ. Սարգսյանը։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
23.12.2008

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Tatevik Nikolakan:-)
    Հունվար 19th, 2009 at 23:13 | #1

    NIKOL JAN ANKEGH& ASA& ERB LSUM E VER@ NSHVA& <> VERJIN HARCAZRUYCNER@ EV TESNUM NRA TXMAR DEMQI ARTAHAYTUTYUN@, AYNQAN EI UZUM NRA HANDEP IM ZZVANQ@ ARTAHAYTEL HENC DEMQIN! BAYC DU MER BOLORI TEGH@ DA ARECIR! TOGH HISHEN IRENC ANCYAL@ EV IZUR TEGH@ VER-VER CHTRNEN!

  2. Մարտ 11th, 2009 at 15:10 | #2

    Nikol jan cav@ nae e vor Արամ` բառիս բուն իմաստով Գ. Սարգսյանը shat shat en ev nranc dimakner@ petk e mshtapes patrvi inchpes da arvec Dholi u Arturiki het
    mshtapes

  1. No trackbacks yet.