ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԸՆԴՀԱՏԱԿԻՑ
Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ.
Ահա եւ անցավ 2008 թվականը, տարի, որ շրջադարձային նշանակություն է ունենալու Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի հետագա պատմության համար։
2008 թվականը մեծ ողբերգության եւ մեծ վերածննդի տարի էր, այսպիսով նաեւ` ողբերգության եւ վերածննդի ճամփաբաժան, վերելքի եւ անկումի խաչմերուկ, եւ ուրեմն` 2009 թվականը մեզ համար դառնալու է այս ճանապարհներից որեւէ մեկի ընտրության տարի։
2009 թվականը ընտրության տարի է մեզնից յուրաքանչյուրի համար, մեզնից յուրաքանչյուրը ինքն իր տեսակի ընտրությունն է կատարելու, ինքն իր զավակների տեսակի, իր հայրենիքի տեսակի ընտրությունը։
Այս ընտրանքը միշտ էլ կանգնած է մեր առաջ, բայց 2009-ը բացառիկ է նրանով, որ ընտրությունը ահա ծառացել է ամենայն սրությամբ եւ ամենայն լրջությամբ։
«Հայաստանի Հանրապատության քաղաքացի» ասելով, ես պատկերացնում եմ հպարտ, կամային, արժանապատիվ, սեփական իրավունքները սակարկության չդնող եւ ուրիշների իրավունքները սեփականի պես հարգող մարդու։
2008-ից 2009-ի անցման այս օրերին, ես ողբում եմ Հայաստանի Հանրապետության տասը քաղաքացիների զոհվելը մարտի 1-ին, միեւնույն ժամանակ ես տոնում եմ Հայաստանի Հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիների ծնունդը մարտի 1-ին։
Եվ ուրեմն`
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Կեցցե՛ Ազատությունը:
Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում։
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ։
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ














Nikol jan, arden menq hpart enq, inqnavstah, anardarutyun anhandurshox u qaxaqci. 2008in cavalov mer 10 nahataknerin, aynuamenayniv haxtanaki tari er!!! Shnorhavor amanort, sireli Nikol, hamozvac em shat shutov du el knshes Mer haxtanakn arden @ntaniqit het!!!
2009-ը դարձնելու ենք չմոռանալու եւ չներելու, անմեղ զոհերի հիշատակը Հաղթանակով հարգելու, արդարության վերականգնման, Քաղաքացու ցնծության տարի:
Nikol jan, shnorhavor nor tari u surb tsnund. huys unem shutov haxtanakats entaniqid girk kveradarnas. qez lav nayi u pahpani apaga normal Hayastani hamar.
Sireli Nikol!
Menq, Hayastani Hanrapetutyan hpart, kamayin, arjanapativ qaxaqaciners srtanc shnorhavorum enq qo nor tarin, vor@ cavoq nshum es @ndhatakum. Maxtum enq, vorpeszi ays tarin qo kyanqum iroq lini nor. Menq anelu enq mer ujeric kaxvats amen inch, vorpeszi 2010-@ nshes mez het miasin. Ev kaskats chunenq` sa linelu e nor tari mer boloris kyanqum, qanzi haxtakan verjnagits@ aravel qan mot e, ev mer ankaseli payqar@ chi chanachum ir chanaparhin kangnats voch mi xoch@ndot. Menq kangnats enq minchev verj!
Chenq karox chkangnel, qanzi marti 1-@ marselov menq kmarsenq mer azgi kerpar@. Qanzi vaxenalov brnutyunneric, sadranqneric u mnacats vtangneric, menq mer apagan entarkelu enq noranor vtangneri. Qanzi menq qo ev mnacats herosneri iravunqner@ hargum enq mer iravunqneri pes. Dimacir, Nikol! Hajord nor tarin menq hazarnerov nshelu enq Azatutyan Hraparakum! Antarberner@ mez het qochari en parelu, vostikanner@ mez het bajak en xpelu, isk serjantner@ nayelu en u naxandzen!
Նիկ ջան բարեւ: Շնորհավոր Ամանոր ու Սուրբ Ծնունդ: Քեզ շատ կարոտել եմ…
ՀՐԱՇԱԼԻ խոսքեր են. էսօր էլ մեր ժողովրդի մեծ մասը գոնե մտքում միահամուռ է, իսկ Հաղթանակից հետո իսկապես լինելու է ժողովրդական/հասարակական աննախադեպ միասնություն, ու էսօրվա պրոբլեմները ջարդուփշուր ենք անելու միասին:
Մեկ, գումարած մեկ, գումարած մեկ, գումարած մեկ…..
nikol jan axper jan es qu cav@ tanem halal @li qo kerac kat@! HAXTANAK EM MAXTUM MEZ U QEZ! HIMA!
Mernem Kez NIKOL JAN es qo cav@ tanem sranc shat shat qicha mnacel to sranq mtacen te vax@ inch en anelu cankanum em KEZ amena lavn y barin aroxjutyun shat shat shut veradarnas qo tun@ ev lines qo @ntaniqi koxqin MERNEM KEZ NIKOL JAN HAX-TE-LU ENQ HAX-TE-LU ENQ………K…uten sranq sranc qicha mnacel