ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«Ground zero» եւ «Քաղաքական տարին մեկնարկելիս» հոդվածներիս քննարկումը վկայում է, որ արծարծված հարցերը հրատապ են եւ հուզում են հանրության լայն շերտերին: Հոդվածների կապակցությամբ եղել են նաեւ քննադատություններ որոնց հետեւել եմ ուշադրությամբ ու հարգանքով:
Հարկ եմ համարում ընդծել, որ չեմ հանդիպել այնպիսի քննադատական հարցադրումների որոնց պատասխանները ուղղակի կամ անուղղակի տրված չլինեին հենց հոդվածներում, ինչը նշանակում է, որ դրանց անդրադառնալու անհրաժեշտություն չկա:
Ներկայումս առաջնային է դառնում հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի մղվող քաղաքացիական պայքարի հետագա կազմակերպման մասին խոսակցությունը: Վերահաստատելով Ազատության հրապարակում ստանձնած պարտավորություններս, առաջիկայում հանրության դատին կներկայացնեմ քաղաքացիական փաստաթղթի նախագիծ, ինչի վերաբերյալ ակնկալում եմ շահագրգիռ քննարկում»:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ














Հարգելի Նիկոլ,
Դու ունակ եք շատ ավելին անել և հետևաբար, հարկավոր է ժամ առաջ սկսել առավել լայն ու ընդգրկուն շարժում: Ներկա գործընթացը կվերջանա ու նոր փուլը կսկսի փետրվարի 19-ից: Նոր գործընթացին հարկավոր են լիդերներ և դու կարող ես հավակնել այդ դերին: Հառաջ:
Аи тесаке вор мардик пнтрумен тох теснен Николи медж ев Аствац чани ете ес схалвумем