> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ

opimagesՍիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ.

Շնորհավորում եմ ձեզ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան հրաշալի առիթով: Յուրաքանչյուր ընտանիքի մաղթում եմ խաղաղություն, երջանկություն, բարեկեցություն, վստահություն՝ ապագայի նկատմամբ:

Մենք ապրում ենք դժվար մի ժամանակահատվածում, եւ մեր 21-ամյա Հանրապետության պատմությունն իմաստավորելու, վերլուծելու ժամանակն է: Երրորդ Հանրապետության պատմությունն ինքնին դժվարությունների մի անվերջանալի թվացող շղթա է, եւ ցավալիորեն՝ առաջիկա ապագան լավատեսությամբ լցվելու ազդակներ չի հաղորդում:

Այս ամենը սակայն, պետք է ավելի լրջացնի մեզ, ավելի խոհուն ու վճռական դարձնի, ամրապնդի մեր քաղաքացիական գիտակցությունը, որ ուրիշ որեւէ մեկը մեր երեխաներին չի դարձնելու Ազատ եւ Երջանիկ Հայրենիքի Տեր: Դա պարտավոր ենք անել մենք, ու միայն մենք: Ամանորն ու Սուրբ Ծնունդը այդ հանձնառությունը վերահաստատելու լավ առիթ է, եւ մեզանից յուրաքանչյորրը ինքն իր համար, ինքն իր մեջ այդ պարտավորությունը ստանձնելու կամ վերահաստատելու հնարավորություն ունի:

Մեր երեխաները պե՛տք է ապրեն Ազատ եւ Երջանիկ Հայաստանում, որի պատմությունը կլինի հաղթանակների, նվաճումների, ձեռքբերումների անվերջանալի շղթա:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

Աստված մեզ օգական:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ


  1. Հունվար 3rd, 2013 at 00:25 | #1

    apres Pashinyan jan shnorhavor amanor ev surb tnund

  1. No trackbacks yet.