> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

images«168 ժամ» թերթի 2012թ. հոկտեմբերի 18-19-ի համարում  լույս տեսած «Քաշքշել են ԲՀԿ-ի պատճառով» , «ԲՀԿ-ի պատճառով իրար են ծեծում» հրապարակումներում որպես փաստ ներկայացվել են իրականության հետ կապ չունեցող տեղեկություններ: Այդ կապակցությամբ հարկ եմ համարում ընդգծել մի քանի փաստեր, սեփական խոսքով երաշխավորելով դրանց անառարկելիությունը.

1.Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհրդի վերջին նիստերին մասնակցություն չեմ ունեցել, որովհետեւ չեմ հանդիսանում քաղաքական խորհրդի անդամ: Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության անդամները քաղխորհրդի նիստերին մասնակցում են ըստ անհրաժեշտության:

2. Երբեւէ, որեւէ տեղ, որեւէ մեկին չեմ «սպառնացել», որ կառաջադրվեմ ՀՀ նախագահի թեկնածու: Նման բան ինձ վերագրելը նույնիսկ ծիծաղելի չէ: Երբեւէ որեւէ տեղ չեմ ասել, թե պատրաստվում եմ նախագահի թեկնածու առաջադրվել առաջիկա ընտրություններում:

3. Հայաստանում որեւէ մեկի հետ թշնամական հարաբերություններ չունեմ, որեւէ մեկին թշնամի չեմ համարում: Պնդել, թե Հայ ազգային կոնգրեսում որեւէ մեկի հետ թշնամական հարաբերություններ ունեմ, նշանակում է չտիրապետել որեւէ իրական տեղեկատվության:

4. 2012թ. ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ, Մալաթիա-Սեբաստիա համայնքի հայտնի իրադարձություններից հետո մինչեւ օրս՝ իմ մասնակցությամբ որեւէ քաշքշոց տեղի չի ունեցել:

5. Լրատվական դաշտի հարգելի գործընկերներին կոչ եմ անում զերծ մնալ լրատվական «ուտկաների», այսինքն՝ մտացածին տեղեկությունների միջոցով ինձ որոշակի մեսիջներ հղելու, իմ հնարավոր գործողությունները ուղղորդելու անիմաստ փորձերից: Իմ լրագրողական եւ քաղաքական գործունեության փորձը պիտի որ ակնհայտ դարձներ, որ դա անիմաստ զբաղմունք է:

6. Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն լրագրողներին եւ լրատվամիջոցներին, ովքեր ուշադրությամբ հետեւում են Հայ ազգային կոնգրեսի, նրա խորհրդարանական խմբակցության աշխատանքներին, անձամբ իմ գործունեությանը եւ եւ իրական փաստերի հիման վրա ներկայացնում կարծիքներ, տեսակետներ, վերլուծություններ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Հայ ազգային կոնգրես

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ


  1. MMM
    Հոկտեմբեր 18th, 2012 at 12:14 | #1

    Nikol jan , du hrashq es!

  2. Anonymous
    Հոկտեմբեր 20th, 2012 at 23:52 | #2

    axper jan tenc misht mnas

  3. Gegham
    Հոկտեմբեր 25th, 2012 at 22:28 | #3

    Nikol jan duq arjani eq linel HH naxagah. Kecceq

  1. No trackbacks yet.