> ՀՈԴՎԱԾՆԵՐ > Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ

«Ժողովուրդ» թերթի թղթակիցը հետաքրքրվել է, թե ԱԺ այսօրվա լիագումար նիստում ինչու է Նիկոլ Փաշինյանը դեմ քվեարկել ՀՀ 2011 թ. բյուջեի կատարման հաշվետվությանը, երբ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ամբիոնից հայտարարել էր, թե ՀԱԿ խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը: Քանի որ այս հարցով դիմել են այլ լրատվամիջոցներ եւս, ստորեւ ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի պատասխանը.

ԱԺ Հայ ազգային կոնգրեսի խմբակցությունը տվյալ հարցով քվեարկությանը չմասնակցելու որոշում ի սկզբանե չի կայացրել: Երբ մոտենում էր բյուջեի կատարողականի քվեարկությունը, հաշվեցինք, որ ԱԺ դահլիճում ներկա կոալիցիոն պատգամավորների թիվը չի անցնում 50-ը (որոշման ընդունման համար անհրաժեշտ էր, որ քվեարկությանը մասնակցի առնվազն 66 պատգամավոր, որոնցից առնվազն 34-ը կողմ քվեարկի): Ընդդիմադիր մի շարք պատգամավորներով նախնական որոշում կայացրինք, որ եթե տեսնենք, որ բոյկոտով հնարավոր է տապալել նախագիծը, չմասնակցենք քվեարկությանը: Երբ Արամ Մանուկյանը մոտենում էր ամբիոնին Կոնգրեսի խմբակցության անունից ելույթ ունենալու, դահլիճում ներկա էր արդեն 54 կոալիցիոն պատգամավոր: Երբ Մանուկյանը ավարտեց ելույթը եւ եզրափակիչ ելույթի համար ձայնը տրվեց Ֆինանսնների նախարարին, վերջինիս ելույթի ընթացքում ՀՀԿ-ական պատգամավորները սկսեցին վերադառնալ դահլիճ, եւ մինչ քվեարկությունը հայտարարելը դահլիճում ներկա կոալիցիոն պատգամավորների թիվը հասավ 70-ի: Իրավիճակը փոխվեց եւ ստացվեց, որ բյուջեի կատարողականը կարող է ընդունվել առանց դեմ ձայների, այսինքն՝ միաձայն: Այս պատճառով վերջին պահին հենց ոտքի վրա որոշվեց քվեարկել: Ես հասցրի քվեարկել միայն վերջին վայրկյանին: Արդյունքում Բյուջեի կատարողականը ստացավ 69 կողմ, 6 դեմ, 0 ձեռնպահ: Հակառակ դեպքում կստացվեր 69 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ եւ որոշումը կընդունվեր առանց դեմերի:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Դավիթ
    Հոկտեմբեր 5th, 2012 at 12:05 | #1

    Հարգելի Նիկոլ։ Մեր կենսագրությունները այնքան նման են մինչև 91թ. որ չեմ կարող ոչինչ ավելացնել։ Բայց ի տարբերություն Քեզ, 93-95թթ։ ծառայել եմ բանակում և մասնակցել եմ սահմանների պաշտպանությանը։ Դրանից հետո կյանքի ձախորդ ու ծանր օրերը արեցին իրենց սև գործը և, հետևաբար ստիպված եի ատելություն տածել ՀԱԿ առաջնորդի և նրա շրջապատին։ Դրա համար էլ իմ ափսոսանքն եմ հայտնում, որ Դու այդ ճամբարում ես և մասնակից ես ԱԺ կոչվող աբսուրդի թատրոնի ներկայացումներին։ Հազար ափսոս։

  2. Հոկտեմբեր 9th, 2012 at 19:21 | #2

    Նիկոլ յան քո մասին նման ստահոդ լուրեր տարածողները պարզապես տառապոմ են անլիաժերքության բարդոյթով,քանի որ նրանք որպես մարդ գոյությոև չունեն,պատսպարվում են իրենցից ոչ պակասների թիկունքում,միայն այն տաբերությամբ,որ վերյիններս միայն փող ունեն,իսկ դրան ինչպես են հասել,բոլորին է հայտնի,փողով գնվածներից ինչ կարելի սպասել,մտնել տախտի տակ և հոխորտալ առյուծի վրա:Բոլորը,ավելի ճիշտ, անօրինակությունների դեմ պայքարողները միշտ լինելու են քո կողքին:Շատ եմ ցավում,որ քո նման երիդասարդները քիչ են,այլապես վաղուց էինք հաղթել այս մարդակերներին:
    Հասմիկ

  1. No trackbacks yet.