> ՀՈԴՎԱԾՆԵՐ > Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ. 01.10.2012

Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ. 01.10.2012

n_nՔանի որ բազմաթիվ լրագրողներ եւ հանրությունը հետաքրքրված են, թե արդյոք մասնակցելու եմ Վարդան Օսկանյանի հարցով քվեարկությանը, հարկ եմ համարում հայտարարել հետեւյալը.

2008թ. հունիսի 16-ի «Ցպահանջ արդարադատություն» հոդվածում հայտարարել եմ, որ եթե գլխավոր դատախազը Օսկանյանի հարցով գա Ազգային ժողով, ես կողմ եմ քվեարկելու:

Նույն հոդվածում, կամ երբեւէ չեմ հայտարարել, սակայն, որ պատրաստվում եմ սերժանտական կոալիցիայի անդամ կամ մաս դառնալ:) Քանի որ հանգամանքների բերումով ընթացիկ քվեարկությանը մասնակցում են միայն իշխող կոալիցիայի անդամները, հասկանալիորեն չեմ կարող այդ ամբողջության մաս կազմել եւ, ինչպես որոշել ենք Հայ ազգային կոնգրես խմբակցությունում, խմբակցության բոլոր պատգամավորներով կբոյկոտենք քվեարկությունը:

Այսուհանդերձ, համոզված եմ, որ Վարդան Օսկանյանին եւ «մյուսներին» Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում, քվեարկություն անպայման լինելու է: Տվյալ թեմայի շուրջ խոսակցությունը ոչ միայն չի ավարտվել, այլեւ մեկնարկում է նոր թափով: Վկան՝ Ազգային ժողովում եւ սոցիալական ցանցերում ծայր առած քննարկումները:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
01.10.2012

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Հոկտեմբեր 6th, 2012 at 16:11 | #1

    Միարժեքոերեն Սիվիլիթասի ու Օսկանյանի գործը ներիշխանական ՌԱԶԲԻՐԱՏ է ու կապ չունի քաղաքական հետապնդումների հետ, քանի որ ոչ Սիվիլիթասը, ոչ Օսկանյանը ու ոչ էլ ԲՀԿն քաղաքական առանձին սուբյեկտ չեն և իշխող ռեժիմից տաբերող հայտարարություններով, առավել ևս քաղաքական երբևիցե հանդես չեն եկել…

    Հայտարարություններ անել, համ համաձայնվել հայտարարությունների հետ, թե Օսկանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, ինքնախաբեություն է կամ նպատակաուղղված վարկաբեկում ու վիրավորանք իրապես քաղաքական համոզմունքների համար հետապնդվող մարդկանց նկատմամբ։

    Հարգելի Նիկոլ դուք և ՀԱԿ խմբակցությունը միակ ճիշտ որոշումն էք կայացրել ուղղակի չմասնակցել սերժանտենրի ու բարգավորոճողների ռազբիրատին։

    Հուսամ բոլոր նրանք, ով գիտակցում է ինչ է նշանակում քաղաքական հետապնդում այս թատրոնին «քաղաքական» հետապնդում որակումներ տալուց կխուսփեն, քանի որ դրանով միայն արժեզրկելու են քաղաքական հետապնդվողի էությունը, նրանց շարքում դասելով Օսկանյանին…
    Հարգանքներով Գևորգ.

  1. No trackbacks yet.