> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԱՆՑԱԳԻՐ ԵՄ ԻՋԵՑՐԵԼ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԱՄԱՐ

ԱՆՑԱԳԻՐ ԵՄ ԻՋԵՑՐԵԼ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԱՄԱՐ

scan1«Առավոտի» կայքում ընթերցեցի Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի խրոխտ մեկնաբանությունը http://www.aravot.am/2012/09/25/113133/, որ նա արել էր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովների սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած համատեղ նիստից (տես՝ http://www.armtimes.com/36444 ) հետո՝ լրագրողի հարցերին ի պատասխան: Այդ մեկնաբանության կապակցությամբ հարկ եմ համարում անել մի քանի արձանագրումներ:

1. Պարոն մարզպետը լրագրողի հետ զրույցում պնդել է, որ ցանկացել է ինձ հարց տալ, սակայն ես իբր փախել եմ: Վերը նշված համատեղ նիստի սկզբից մինչեւ վերջ գտնվել ենք նույն դահլիճում, եւ նա ինձ մոտենալու, հարց տալու որեւէ փորձ չի արել: Ավելին, նիստի ավարտից հետո դահլիճը լքել ենք միաժամանակ, եւ նա ինձ մոտենալու, հարց տալու փորձ չի արել: Ավելին, նիստի ավարտից հետո մինչեւ աշխատանքային օրվա վերջը, գտնվել եմ ԱԺ իմ աշխատասենյակում, եւ պարոն Շահգալդյանը ինձ մոտենալու, որեւէ հարց տալու փորձ չի արել: Այնպես որ նրա հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան լրագրողների մոտ գլուխ գովալու կարեկցանքի արժանի փորձ:

2. Կոտայքի մարզպետը լրագրողի հետ զրույցում ասել է, թե ուզում էր ինձ հարցնել, թե ինչպես եմ ինձ պահել ազատազրկման վայրում: Պարոն մարզպետին հնարավորություն կտամ ինձ նման հարց ուղղելու. վաղվա՝ սեպտեմբերի 27-ի, ժամը 09.30-ի համար ԱԺ անցագիր եմ իջեցրել նրա անունով (նկարում), որը նրան հնարավորություն կտա ժամը 09.30-ին ԱԺ Բաղրամյան մուտքից մտնել ԱԺ տարածք եւ արժանանալ իմ ընդունելությանը, թիվ 136 սենյակում: Ընդունելության ընթացքում պարոն Շահգալդյանի համար տեսանելի եւ զգալի կերպով ցույց կտամ, թե ինչպես եմ ինձ պահել ազատազրկման վայրում:

3. Կոտայքի մարզպետին խորհուրդ եմ տալիս, որ եթե հաջորդ անգամ գալու լինի Ազգային ժողով, ավելի լավ պատրաստվի, այլապես իմ ներկայությամբ հաջորդ նիստից հետո ստիպված է լինելու ոչ թե մի քանի տողանոց մեկնաբանություն տալ, այլ կիլոմետրանոց հարցազրույց կամ մամուլի ասուլիս:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
ԱԺ պատգամավոր

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.