> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՈԳԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԻՆ ՉԷ

ՈԳԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԻՆ ՉԷ

eu11ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակ» թերթի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով սեպտեմբերի 13-ին Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը, ասել է, թե չի կիսում այդ առիթով ոմանց ոգեւորությունը:

Փաշինյանն ասել է, որ դատապարտող ֆորմալ շեշտադրումների բարձրագոչ ֆոնի տակ բանաձեւում թաքնված են տեղի ունեցածի օրինականացումը ապահովող կոնկրետ ձեւակերպումներ:

Մասնավորապես, բանաձեւի «C» կետում ասվում է. «C. հաշվի առնելով, որ Ռ. Սաֆարովի` Ադրբեջան տեղափոխվելուց անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Իլյամ Ալիևը ներում է շնորհել նրան` Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությանը և Դատապարտված անձանց արտահանձնման վերաբերյալ կոնվենցիայի 12-րդ հոդվածի համապատախան»:

Իսկ բանաձեւի «3» կետում ասվում է. «3. համարում է (Եվրոխորհրդարանը), որ թեպետև Ռ. Սաֆարովին նախագահական ներում շնորհելը համահունչ է Դատապարտված անձանց արտահանձնման վերաբերյալ կոնվենցիայի տառին, այն հակասում է այդ միջազգային համաձայնագրի ոգուն, որը բանակցվել է մեկ պետության տարածքում դատապարտված անձանց մեկ այլ պետության տարածքում պատժի մնացած մասը կրելու համար արտահանձնման հնարավորություն տալու համար»:

«Այսպիսով, Եվրոխորհրդարանի բանաձեւի ասելիքը կարող ենք ամփոփել այսպես. Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը համապատասխանում է Ադրբեջանի Սահմանադրությանն ու Դատապարտված անձանց արտահանձնման վերաբերյալ կոնվենցիայի տառին, բայց չի համապատասխանում կոնվենցիայի ոգուն: Եթե որեւէ մեկը կարող է ցույց տալ, թե այդ որ բարձրագույն ատյանն է ընդունում կոնվենցիայի «ոգին» եւ ով կարող է դրանում փոփոխություններ կատարել, եւ ով կարող է դատական կարգով վիճարկել որեւէ իրավական ակտի «ոգուն» չհամապատասխանող որեւէ որոշում, ես կհամարեմ, որ այս բանաձեւից հետո ոմանց ոգեւորությունը տեղին է: Բանաձեւն արձանագրել է, որ Ռամիլ Սաֆարովի ազատ արձակելը օրինական քայլ է, բայց այնքան էլ սիրուն բան չէ, մանավանդ որ Ադրբեջանում նրան հերոսացրել են»,- ասել է Փաշինյանը եւ հավելել. «Նմանօրինակ կոնֆետներով սովորաբար մեծերը խաբում են երեխային: Տվյալ դեպքում մեծը Եվրամիությունն է, փոքրը Հայաստանը: Եւ որքան հասկանում եմ  հայտարարություններից, Հայաստանում ոմանք սիրահոժար ընդունել են կոնֆետը, ինչն առնվազն զավեշտալի է: Այս բանաձեւը ցույց է տալիս մեր արտաքին քաղաքանության փլուզված վիճակը, որի ֆոնին ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի «սիգապանձ ձեւերը» կլոունադայի են նման»:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ


  1. Սամվել
    Հոկտեմբեր 21st, 2012 at 16:22 | #1

    Սրանց համար կարևորը լափնա,ի՞նչ պետություն,ի՞նչ ինքնասիրություն….

  1. No trackbacks yet.