> ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԺ-ՈՒՄ. 11.09.2012

Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԺ-ՈՒՄ. 11.09.2012

Սեպտեմբերի 11-ի ԱԺ լիագումար նիստի հայտարարությունների ժամին, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ.

Տիկնայք եւ պարոնայք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ.

2008 թվականի Մարտի 1-ին Երեւան քաղաքի կենտրոնում Հայաստանի տասը քաղաքացիների՝ Գոռ Քլո­յա­նի, Տիգ­րան Խա­չատ­րյա­նի, Դա­վիթ Պետ­րո­սյա­նի, Սամ­վել Հա­րու­թյու­նյա­նի, Գրի­գոր Գևոր­գյա­նի, Ար­մեն Ֆար­մա­նյա­նի, Տիգ­րան Աբ­գա­րյա­նի, Հով­հան­նես Հով­հան­նի­սյա­նի, Համ­լետ ­Թա­դևո­սյա­նի, Զա­քար Հով­հան­նի­ս­յա­նի սպանությունը մինչեւ օրս բացահայտված չէ:

Ակնհայտ է, որ գործող իշխանությունները ոչ միայն շահագրգռված չեն սպանությունների բացահայտմամբ, այլեւ ամեն կերպ խոչընդոտում են:

Ստույգ հայտնի է, որ 2008-ի Մարտի 1-ի տասը զոհերից երեքը՝ Տիգրան Խաչատրյանը, Գոռ Քլոյանը, Արմեն Ֆարմանյանը զոհվել են ՀՀ ոստիկանության զորքերի կողմից կիրառած «Չերյոմուխա-7» զինատեսակից: Հայտնի է նույնիսկ, որ այդ օրը «Չերյոմուխա-7» կիրառել են ՀՀ ոստիկանության զորքերի ընդամենը չորս ծառայողներ՝  1033 զորամասի ենթասպաներ Մկրտիչ Ղարիբյանն ու Վարդան Սահակյանը, 1001 զորամասի  հատուկ նշանակության ջոկատի ենթասպաներ Ավետիք Աթաբեկյանն ու Լեւոն Հակոբյանը: Որքան էլ զարմանալի է, այս մարդիկ մինչեւ օրս ազատության մեջ են՝ ապացույցների անբավարարության անհեթեթ պատճառաբանությամբ:

Սրանում անհասկանալի ոչինչ չկա, որովհետեւ եթե «Չերյոմուխա-7» կիրառած ոստիկանների գործողությունները պատշաճ իրավական վերաբերմունքի արժանանան, նրանք հայտնվեն երկարամյա ազատազրկման իրական սպառնալիքի առաջ, հասկանալիորեն կպաշտպանվեն, բացահայտելով, թե ում հրամանն են կատարել ՀՀ քաղաքացիներին գնդակահարելիս, նրանց հրաման տվողները կտան իրենց հրաման տվածների անունները, եւ կպարզվի, որ սպանության թելերը տանում են դեպի իշխանության ամենավերին օղակները եւ տեղի ունեցածի հետ առնչություն ունեն մարդիկ, ովքեր այսօր էլ բարձրաստիճան պաշտոնյա են, պատգամավոր, կամ պաշտոնավարման արդյունքում չորս միլիարդ դոլարի կապիտալ կուտակած մեծահարուստներ:

Մարտիմեկյան սպանությունների բացահայտումը ոչ այնքան զոհերի հարազատների, որքան ՀՀ բոլոր քաղաքացիների խնդիրն է: 2008 թվականի Մարտի 1-ին մարդասպանները չեն կրակել կոնկրետ անուն-ազգանունով մարդու վրա, որովհետեւ կրակելիս չէին կարող իմանալ, թե կոնկրետ ով է նա: 2008 թվականի Մարտի 1-ին վարչախումբը կրակել է հանուն ազատության եւ  Սահմանադրության պայքարող քաղաքացու վրա:

Տիկնայք եւ պարոնայք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ.

Մենք հետեւողական ենք  լինելու մարտիմեկյան սպանությունների բացահայտման գործում, եւ բոլոր մարդասպանները, անկախ սոցիալական եւ հասարակական դիրքից, ստանալու են արժանի պատիժ: Մարտիմեկյան սպանությունների գործով տուժողը միայն կոնկրետ ընտանիքները չեն, այլեւ Հայաստանի պետականությունը, որտեղ իշխանությունը յուրացվել է քաղաքացիների արյան գնով: Ոճիրին մասնակից եւ առնչություն ունեցող բոլոր անձինք պիտի կրեն պատասխանատվություն, ոմանք՝ քրեաիրավական, ոմանք էլ՝ քաղաքական ու բարոյական:

11.09.2012թ.

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Gohar
    Սեպտեմբեր 11th, 2012 at 22:38 | #1

    Duq cer xosqi tern eq es hpartanum em cezanuv.Duq voch mekin cheq moranum, hajoxotyun cez bolor gorcerum.

  1. No trackbacks yet.