ՆԻԿՈԼԻ ՀԱՐՑԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը օգոսոտոսի 24-ին հետեւյալ գրավոր հարցն է ուղղել կառավարությանը.
ՀՀ վարչապետ
Տիգրան Սարգսյանին.
Պարոն Սարգսյան.
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 105-րդ հոդվածի սահմանված կարգով կառավարությանն եմ ուղղում հետեւյալ հարցը.
Կառավարության գործունեության ծրագրի (ընդունվել է ԱԺ լիագումար նիստում, 21.06.2012թ.)՝ «3.2.3. Կրթությունը եւ գիտությունը» գլխում նշված է հետեւյալը (մեջբերում եմ).
-յուրաքանչյուր առաջին դասարանի աշակերտին անվճար տրամադրվելու է համակարգիչ (մեջբերման ավարտը):
Պարոն Սարգսյան.
Ե՞րբ եւ ինչպես են 2012-13թթ. ուսումնական տարվա առաջին դասարանցիներին տրամադրվելու խոստացված անվճար համակարգիչները: Կարո՞ղ եք արդյոք երաշխավորել, որ 2012-13թթ. ուս տարվա առաջին դասարանցիները խոստացված համակարգիչները կստանան մինչեւ ձեր կառավարության՝ ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 4) կետով նախատեսված հրաժարականը:
Կանխավ շնորհակալություն:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ (114)
Փաշինյանը նույնաբովանդակ հարցում է ուղարկել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, որում մասնավորապես ասվում է. «Պարոն Աշոտյան, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել մինչեւ ուսումնական տարվա մեկնարկը խոստացված համակարգիչները առաջին դասարանցիներին հատկացնելու համար»: ԿԳ նախարարը հարցմանը պետք է պատասխանի տասն օրվա ընթացքում, իսկ վարչապետը ԱԺ աշնանային նստաշրջանի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:














Վարչապետին մի քանի օր է պետք ` էս հարցի տակից դուրս գալու համար:
Իրենց իսկ ներկրած չինական համակարգիչները չեն վաճառվում,իրանք էլ ատկատի ձև են գտել:
Վարչապետն ուղղակի կպատասխանի,որ համակարգիչները առաջին դասարանցիներին տրամադրված են` դպրոցների համապատասխան դասասենյակներում