> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

389007_3762969566167_191759884_nՀովիկ Աբրահամյանը հուլիսի 2-ին կարգադրություն է ստորագրել Հինգերորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին, որով հանձնաժողովի նախագահ է նշանակել ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանին, իսկ նախագահի տեղակալի կարգավիճակը վերապահել է տողերիս հեղինակին’ առանց Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ներկայացման, ինչը «ԱԺ կանոնակարգ» օրենքի 24.1 հոդվածի 3-րդ կետի կոպիտ խախտում է: Աբրահամյանի ստորագրած կարգադրության մասին տեղեկացել եմ մամուլից եւ իմ նշանակումը Էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ’ համարում եմ ապօրինի եւ անընդունելի: Սույնով հայտարարում եմ, որ չեմ ստանձնի էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը: Նաեւ մտադիր եմ ակտիվ մասնակցություն ունենալ էթիկայի հանձնաժողովի աշխատանքներին, որպես առաջնահերթություն ունենալով  իրենց օրենքից վեր դասող օլիգարխ-պատգամավորների վարքուբարքի հարցերը սույն հանձնաժողովի շրջանակներում քննության առնելու օրենսդրական արգելքները վերացնելը, բացերը լրացնելը:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
ԱԺ պատգամավոր

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ


  1. Hakob
    Հուլիս 3rd, 2012 at 16:21 | #1

    krise incher cher ta, vor qo imacatsi 10 tokosn imanar Nikol jan!

  2. Վահագ
    Հուլիս 4th, 2012 at 00:16 | #2

    միանշանակ ճիշտ որոշում ա

  3. Նազելի Յուզբաշյան
    Հուլիս 4th, 2012 at 01:50 | #3

    Իրեն հարգող յուրաքանչյուր մարդ հենց այդպես էլ կվարվեր:Շատ ճիշտ որոշում է:

  4. Vladimir
    Հուլիս 4th, 2012 at 03:47 | #4

    inch klini vor mardkainutyan daser tas HHK-in, mexk en tox mi qich mard darnan!

  1. No trackbacks yet.